Եթե կա քաղաքացիների՝ երկրի տերը լինոլու հասկաացություն, պետք է հիշենք, որ քաղաքացին պետք է լինի իրավահավասար։ Իրավահավասար չի նշանակում ընտրության օրն ունենալ ձայն, և վերջ։ Իրավահավասարությունը ենթադրում է մարդկանց իրավահավասարություն ամեն օր, ամեն ժամ, բայց մեզ մոտ այդ գիտակցությունը չկա, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
«Որևէ փոփոխություն կատարելիս երևույթին պետք է նայենք մի տեսանկյունից՝ մաւրդու իրավունքններն ընդլայնվում են, թե սահմանափակվում։ Հիմա այս առաջարկների հիմքում ընկած է մի բան՝ մարդկանց իրավունքները որոշակիորեն սահմանափակել, որպեսզի ինչ-որ մարդկանց հեշտ լինի։
Այս իշխանությունների գալն ուղեկցվել է մեկ հիմնական կարգախոսով՝ «Մերժի՛ր Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը»։ Հետո հանկարծ այն դարձավ մեզ առաջնորդող փաստաթուղթը, սրբության սրբոց»,-ասաց Պարույր Հայրիկյանը