Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր Փաշինյանը բացահայտ ասում է, գիտե՞ք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի. Տիգրան Աբրահամյան

19/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիայի հրապարակում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ելույթի սկզբում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ խորհրդարանում հնչեցրած հայտարարությունից  մի հատված.

«Տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Կրկին եմ ասում՝ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»։

Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ մեկ ու կես տարի, հետպատերազմյան ողջ շրջանում, նախընտրական ժամանակահատվածում, ընտրություններից հետո այս իշխանությանը շարունակում էր մեր հասարակությանը խաբել, որ ինքը մեզ տանում է խաղաղության, ոչ թե պատերազմի ճանապարհով։

«Իսկ այսօր մեզ բոլորիս բացահայտ ասում է, գիտե՞ք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի։ Ավելին, ողջ հռետորաբանությունն ուղղված է նրան, թե գիտե՞ք, մեր թշնամիները շատ են, մեզ ոչնչացնողները շատ են, որևէ երաշխիք չունենք, որ խաղաղությունը կպահպանվի»,-ասաց պատգամավորը։

Նա հիշեցրեց, երբ հետպատերազմյան ժամանկահատվածում ինքը, ռազմական այլ գործիչներ խոսում էին բանակի վերականգնման, մարտունակության բարձրացման ամհրաժեշտության մասին, այս իշխանությունն իր ողջ ռեսուրսով փորձում էր բոլորին համոզել, որ ընդդիմությունը երկիրը տանում է պատերազմի, արկածախնդրության։

«Մեր պնդումը հետևյալն է, մեր երկրում խաղաղության օրակարգ կարող ենք բերել միայն այն ժամանակ, երբ երկիրը կունենա հզոր, ամուր, ուժեղ անվտանգության համակարգ։ Մեր պաշտպանվածությունը կարող ենք մեծացնել, պատերազմը կանխել, կամ դադարեցնել այն ժամանակ, երբ մեր երկիրը ունենա մարտունակ բանակ։ Այս իշխանության հեռացումից հետո մեր առաջնահերթ անելիքը լինելու է մեր բանակի մարտունակության, երբեմնի հեղինակության բարձրացումը, քանի որ մեզ փրկելու, հայի ֆիզիկական գոյության ապահովումը տեսնում ենք միայն ուժեղ բանակի ապահովմամբ»,-ասաց նա։

Անդրադառնալով Մոսկվայում Վահագն Խաչատուրյանի՝ Մոսկվայում հոկտեմբերի 19-ին պատերազմի դադարեցման հնարավորությանը, Աբրահամյանն ասաց, դրանց համար մարդու կյանքն արժեք չունի։

«Պատկերացրեք մի իրավիճակ, եթե մենք պատերազմը կանգնեցնեինք հոկտեմբերի 19-ին, կունենայինք 2000-2500-ով քիչ զոհեր։ Նույն Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, որ կարող էին մարդիկ չզոհվել, բայց նրանք գնացին արկածախնդրության, ինչի հետևանքով կորցրեցինք մեր հայրենիքի զգալի մասը, ոսկե տղեքին, որոնք մեր ապագան էին, մեր երկրի զարգացման հիմքն էին, մեր ամեն ինչն էին»,-ասաց նա։

Անդրադառնալով ԶՈւ հետագա բարեփոխումներին, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ դրա հիմքում պետք է լինի հանրային կոնսենսուսը։

«Մինչև մեր հանրության ներսում սևերի-սպիտակների հարցերը չլուծենք, նորմալ, մարտունակ բանակ չենք կարող կառուցել։ Չենք առաջնորդվելու այն սկզբունքներով, ինչ այս իշխանությունը, երբ բոլոր նշանակումների հիմքում քաղաքական, կուսակցական ֆունկցիոներների՝ քաղաքական թիմին տված  երդումներն են։ Պաշպանության նախարար պետք է լինի մարդ, որ աշխատում է բոլորի հետ, քանի որ բանակը շոշափում է բոլորիս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է առաջնորդվել ամեն ինչ հանուն մեր բանակի, անվտանգության սկզբունքով, առանց մարտունակ բանակի Հայաստանը որևէ ապագա չի կարող ունենալ։ 

Աղբյուր` Panorama.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրակի դեմ 4 մարտական հաշվարկ է պայքարում

Հաջորդ գրառումը

Վարդենիսի ուղղությամբ կրակոցներ են եղել թշնամու կողմից, ունենք մեկ զոհ. 168.am

Համանման Հոդվածներ

Մշակութային

Գեղեցիկ ավանդույթներով մեծարվեց Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը. Վիրահայոց թեմ

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026
Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
Հաջորդ գրառումը

Վարդենիսի ուղղությամբ կրակոցներ են եղել թշնամու կողմից, ունենք մեկ զոհ. 168.am

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական