Երկուշաբթի, Հունիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն ջուրը, որը գալիս է Սևան, բավականին աղտոտված է, ու, ի վերջո, լճի ինքնամաքրման հնարավորություններն անսպառ չեն. բնապահպան

12/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սևանա լճի մակարդակը 2021թ. հուլիսին կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում,- այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ առաջիկայում սպասվում է մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը: 2021թ. հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ սա արդյունք է ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի:

«2020թ. 22,8 մլն խմ ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հա հող ավելի շատ է ոռոգվել»,- նշեց նա:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ սա ամենալուրջ խնդիրներից է ոչ միայն Սևանի, այլև Հայաստանի համար, և կախված է մի քանի ֆակտորից՝ կլիմայի, բնության, Սևան եկող ջրերից և մարդու գործունեությունից: Կապ ունի նաև այն, թե ինչքան են ջուր բաց թողնում:

«Հուսանք՝ բնական ֆակտորները բոլորը դրական ազդեցություն կունենան, իսկ դրա հավանականությունը բավականին բարձր է, սակայն հիմնականն այստեղ մարդու գործունեությունն է: Եվ եթե իշխանությունները խոստանում են, որ ջրառը չի գերազանցի այն ջրերի քանակը, որը Սևանը ընդունում է, և հակառակը, ավելի ցածր կլինի, ուրեմն մենք կունենանք բարձրացում: Նաև կախված է բնությունից, այն, թե գյուղատնտեսական տարածքները որքան ջրի կարիք կունենան»,- մեզ հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը:

Հարցին՝ ժամանակին ասում էիք, թե պետք է շտապ մաքրման կայաններ կառուցել, որպեսզի կենսաբանական մաքրում լինի, ոչ միայն մեխանիկական, այս խնդիրը հնարավոր եղա՞վ լուծել, բնապահպանը պատասխանեց.

«Որոշ աշխատանքներ արվել են, բայց դրանք, իհարկե, բավարար չեն, որովհետև այն ջուրը, որը գալիս է Սևան, բավականին աղտոտված է, ու, ի վերջո, լճի ինքնամաքրման հնարավորություններն անսպառ չեն»:

Ինչ վերաբերում է ճահճացման վտանգին, Կարինե Դանիելյանը նշեց՝ այդ վտանգը միշտ կա և կախված է, օրինակ, աղտոտվածության և ջրի մակարդակից, որովհետև լիճը պետք է մոտ լինի իր բնական մակարդակին, ու ինչքան հեռացնում, փոքրացնում ես, այնքան ճահճացման հնարավորությունը մեծանում է:

Իսկ լճի ծաղկումը ճահճացման ցուցանիշներից մեկն է, հիմնական երևույթներից: Կլիմայի ջերմաստիճանի բարձրացումը նույնպես նպաստում է այդ ճահճացմանը:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլիզմի դեմ պայքարող բոլոր առողջ, ազգային ուժերին հաջողություն եմ մաղթում.Արտակ Զաքարյան

Հաջորդ գրառումը

«Մանչեսթեր Սիթի»-ն` Անգլիայի չեմպիոն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրան-իսրայելական պատերազմ. ի՞նչ է հայտնի մինչ այս պահը

15/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսրայելը վերացրեց Իրանի հատուկ ծառայությունների, ուժային կառույցների վերջին ղեկավարին՝ իր տեղակալի հետ. Վան Համբարձումյան

15/06/2025
Նորություններ

Իսրայելն, ըստ ամենայնի, ստրատեգիական խնդիրը ձախողելու է. Սուրեն Սուրենյանց

15/06/2025
Միջազգային

Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը

15/06/2025
Հաջորդ գրառումը

«Մանչեսթեր Սիթի»-ն` Անգլիայի չեմպիոն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրան-իսրայելական պատերազմ. ի՞նչ է հայտնի մինչ այս պահը

15/06/2025

*Իրանը կիրակի երեկոյան հրթիռային նոր հարված է հասցրել Իսրայելին՝ որպես իր տարածքում Իսրայելի ագրեսիայի դեմ պատասխան գործողության մաս։ *Իրանական հրթիռները...

ԿարդալDetails

Իսրայելը վերացրեց Իրանի հատուկ ծառայությունների, ուժային կառույցների վերջին ղեկավարին՝ իր տեղակալի հետ. Վան Համբարձումյան

15/06/2025

Իսրայելն, ըստ ամենայնի, ստրատեգիական խնդիրը ձախողելու է. Սուրեն Սուրենյանց

15/06/2025

Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը

15/06/2025

Արցախը կորցրել է ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլ նաև Իրանը և Իրանի ժողովուրդը. Սալար Սեյֆ

15/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական