ԱՄՆ-ն մտադիր չէ Եվրոպայից հանել իր միջուկային զենքը, հայտարարել է զենքի վերահսկման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին:
Այդ մասին նա ասել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: Վաշինգտոնը դա չի անի, բայց միևնույն ժամանակ «պատրաստ է քննարկել այն ամենը, ինչի մասին Ռուսաստանը ցանկանում է խոսել ԱՄՆ-ի հետ»:
«Մենք, իհարկե, պատրաստ ենք Ռուսաստանի հետ խոսել ՆԱՏՕ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներին տրված մեր միջուկային զսպման երաշխիքների մասին: Բայց մենք ոչ մի պահեստից միջուկային զենք չենք հեռացնի», ասել է Բիլինգսլին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն «նույնը չի պահանջում Ռուսաստանից»: