ԱՀԿ-ն քննարկում է պատվաստման վկայականների հարցը

ԱՀԿ-ի Առողջապահության միջազգային կանոնակարգերի արտակարգ կոմիտեն քննարկում է պատվաստանյութերի համար անձնագրերի տրամադրման հարցը: Այս մասին ասել է ԱՀԿ Եվրոպայի գրասենյակի պատվաստման բաժնի ավագ մասնագետ Օլեգ Բենեշը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«ԱՀԿ-ն ուսումնասիրում է միջազգային ճանապարհորդների պատվաստումների հետ կապված խնդիրները և մարտահրավերները», — ասել է Բենեշը: Առողջապահության միջազգային կանոնակարգերը կարգավորում են պատվաստումների վկայականի օգտագործումը: