Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի բացառում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների հնարավորությունը:
Միաժամանակ նա նշել է, որ բանակցությունների համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ:
«Այս փուլում ես դա արդյունավետ չեմ համարում, ընդհակառակը: Հայաստանի ղեկավարությունը վերջապես պետք է հասկանա, որ Ադրբեջանի հետ վերջնագրերի, վիրավորանքների և շանտաժի լեզվով հնարավոր չէ խոսել», ասել է Ալիևը RBK-ին տված հարցազրույցում: