Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի «պատմաբանների» դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ազդանշան է ՀՀ տարածքի նկատմամբ հաջորդ հնարավոր ագրեսիայի համար

07/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

​❗️❗️Ադրբեջանցի “պատմաբանների” դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ազդանշան է ՀՀ տարածքի նկատմամբ հաջորդ հնարավոր ագրեսիայի համար

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հունիսի 5-ին մի խումբ ադրբեջանցի «գիտնականներ» և հանրության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ երևանյան Կոնդ թաղամասի հետ կապված՝ բողոքելով, թե իբր մշակույթի ժառանգությանը վնաս է հասցվում:

Պատմաբան Գևորգ Մելքոնյանը համոզված է՝ ադրբեջանական կեղծ թեզերին կարելի է պատասխանել իրական փաստերով:

«Բաքվում գտնված երբեմնի Հայկական թաղամասի և Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական տասնյակ եկեղեցիների պահպանության համար մենք ե՞րբ ենք դիմելու միջազգային կառույցներին: Հայկական թաղամասը շատ հայտնի է եղել, սակայն հիմա ոչինչ չի պահպանվել: 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Բաքվում մեծ ազդեցություն ունեցող հայ գործարարների տները նույնպես ավերվել են: Բաքվից հայկական հետքը լրիվ վերացել է: Այլ, ավելի լուրջ խնդիր կա. պատմական Ուտիքի, Գարդմանի, Գանձակի շրջանների հետ կապված: Այստեղ հսկայական նյութական ժառանգություն ունենք, որի մասին չենք բարձրաձայնում, սակայն պետք է քայլեր անենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Մելքոնյանը:

Պատմաբանին մեկ այլ բան է մտահոգում. Երևանի հետ կապված վերջին տարիներին Ադրբեջանի պատմական պահանջներն ամեն տարի ավելի են մեծանում, և ակտիվացման առումով վտանգավոր միտում է տեսնում դրանում:

«Այստեղ խնդիրը մշակույթը չէ, ստեղծվում է վտանգ, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է հիմքեր գտնել Երևանում «ադրբեջանական պատմական հետքի» համար: Իսկ ինչո՞ւ է ուզում հիմքեր գտնել. նրա համար, որ Ադրբեջանը նախագահի մակարդակով միշտ պատմական պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ Սևանի, Սյունիքի ու Երևանի շրջանների մասով:

Եվ հիմա, ըստ էության, իմ կարծիքով՝ Ադրբեջանի պատմաբանները ստացել են պետական պատվեր՝ ամեն կերպ հիմնավորելու Երևանում «ադրբեջանական հետքը», որպեսզի հետագայում հիմք ունենան Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ագրեսիա իրականացնելու համար:

Կարծում եմ՝ Ադրբեջանի՝ Երևանում հետքեր փնտրելն ունի խորը ռազմավարական նպատակներ, որպեսզի հետագայում արդարացնի այն ռազմական ագրեսիան, որը հետագայում կարող է Ադրբեջանն իրականացնել Երևանի, Սյունիքի նկատմամբ, այսինքն, ՀՀ տարածքի նկատմամբ: Եվ, հետևաբար, հիմա ադրբեջանական պատմագրությունը ստեղծում է «պատմական հիմքեր»՝ Հայաստանի վրա հաջորդ ագրեսիան միջազգային հանրության աչքում այսպես հիմնավորելու համար»,- ընդգծեց Գևորգ Մելքոնյանը:

Պատմաբանը ցավով նշեց՝ մենք ոչինչ չենք սովորել ու սովորում թշնամուց:

«Իսկ ադրբեջանցի պատմաբանների դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ազդանշան եմ համարում հաջորդ հնարավոր ագրեսիայի համար ՀՀ տարածքի նկատմամբ, որովհետև փորձելու են միջազգային հանրության ուշադրությունը դարձնել նրա վրա, թե իբր իրենց մշակութային արժեքներ են քանդվում, և այլն:
Պարզ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքականացված կառույց է, չարձագանքեց Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի ավերմանը, բոլոր դեպքերում հակաքայլեր պետք է արվեն համանման կառույցներում, որպեսզի ՀՀ տարածքի նկատմամբ հավակնությունները փորձենք կանխել: Պետք է համապատասխան ավելի ակտիվ աշխատանք կատարել:

Այնպես չէ, որ Հայաստանը չունի այդ հնարավորությունը: Ընդամենը ցանկություն պետք է ունենալ ու կազմակերպել: Գումարի խնդիր չկա, որ ասեն՝ չկա: Ընդամենը պետք է ճիշտ կազմակերպել»,- եզրափակեց Գևորգ Մելքոնյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ո՛չ Երևանի խանը և ո՛չ էլ մահմեդականները չէին կարող երբևիցե պատկերացնել, որ իրենց հռչակելու են ադրբեջանցիներ». Վարդան Ոսկանյան

Հաջորդ գրառումը

Ստեփանակերտում կայացել է Արցախի կոթողային մշակույթը ներկայացնող գրքերի և կայքի շնորհանդես

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ստեփանակերտում կայացել է Արցախի կոթողային մշակույթը ներկայացնող գրքերի և կայքի շնորհանդես

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական