Զինվորական անձնակազմի փորձն ավելի երկար օգտագործելու նպատակով Ադրբեջանում զինվորական կեսնաթոշակի անցնելու շեմը բարձրացվելու է։ Միլի մեջլիսն արդեն ընդունել է օրինագիծը։
Առաջարկվում է զինվորականների կենսաթոշակի անցնելու նվազագույն ստաժը 20-ից դարձնել 25 օրացուցային տարի։
Այս փոփոխությունը ենթադրում է մի շարք կառույցների զինծառայողների կենսաթոշակային ապահովման բարձրացում. նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։