Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւան նամակ է հղել ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելին եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյե Միյատովիչին՝ բողոքելով Հայաստանի օմբուդսմենից: Այս մասին հայտնում է АПА-ն:
Բողոքի էությունն այն է, որ «ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում անընդհատ ադրբեջանցիների նկատմամբ ագրեսիա եւ անհանդուրժողականություն քարոզող հայտարարություններ ու արտահայտություններ են տարածվում՝ Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունների ազդեցության եւ ճնշման ներքո»: