Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քննարկում Պոլ Գոբլի հետ

07/05/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն

27 տարի առաջ կայացած այս զրույցը, որը արտատպում ենք պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի անցյալ տարեվերջին լույս տեսած «Հայոց պատմության անընդմեջ շղթան դարերի խորքից մինչեւ XXI դարի սկիզբ» հատորից, տարբեր մտորումների տեղիք է տալիս: Առաջինՙ հնարավորություն է տալիս ըստ էության նոր կամ նորեն ծանոթանալ Պոլ Գոբլիՙ այսպես կոչված ծրագրին, երկրորդՙ հաստատում է ամերիկյան հայտնի կոնֆլիկտոլոգի խորաթափանցությունը Արցախյան հակամարտության լուծման շրջանակներում, երրորդՙ ընդունել այն դաժան իրողությունը, որ Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով մենք ներկա պահին կորցրել ենք «Գոբլի պլանին» հակազդելու մեր գրեթե բոլոր լծակները, չորրորդՙ որ ավելի քան 25 տարի անհրաժեշտ չափով չենք աշխատել, որպեսզի բացառենք այդ տխրահռչակ ծրագրի հետ առերեսվելու վտանգը, հինգերորդՙ մենք, ավելի ճիշտՙ Հայաստանի ներկա կառավարությունը, վերջին 3 տարիներին ամեն ինչ արել է, կամա թե ակամա, որպեսզի մեր երկիրը հայտնվի հարավային Հայաստանում թուրք-ազերիներին միջանցք տրամադրելու պարտադրանքի առջեւ:

Հիշեցնենք, որ պրոֆ. Ն. Հովհաննիսյանը օրինակելի սովորություն է ունեցել նման հանդիպում-զրույցների շուրջ զեկուցագրեր հղելու մեր երկրի ղեկավարներին, կոնկրետ այս զրույցի պարագայումՙ ՀՀ առաջին նախագահին:

Խմբ.

1993 թ. հաղթելով Ֆուլբրայթի մրցանակաբաշխությունում (ԱՄՆ)ՙ ես ավելի քան մեկ տարի, 1993 թ. օգոստոսից մինչեւ 1994 թ. հոկտեմբեր, մեկնեցի ԱՄՆ գիտական գործուղման եւ Ջորջ Վաշինգտոն համալսարանում աշխատում էի «ԱՄՆ-ի քաղաքականությունը Արաբական Արեւելքում» թեմայի վրա: Դա շատ էլիտար համալսարան է, եւ մրցանակաբաշխության հաղթողների առջեւ բաց են գիտական եւ այլ հաստատությունների, ինչպես նաեւ Պետական դեպարտամենտի դռները, եւ նրանք օգտվում են այդ եւ մի շարք այլ արտոնություններից:
1994 թ. հունվարի 11-ին, նախօրոք պայմանավորվածության համաձայն, Վաշինգտոնում ես հանդիպեցի Միջազգային Խաղաղության Կարնեգի հաստատության ավագ աշխատակից Պոլ Գոբլի հետ (Paul A. Goble. Senior Associate, Carnegie Endowment for International Peace): Դա շատ հեղինակավոր եւ ազդեցիկ հաստատություն է:
Զրույցին ներկա էր եւ ինձ ուղեկցում էր Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Վիգեն Սոնենց Փափազյանը: Այդ կոմիտեում (Հայ դատ) աշխատում են մի շարք լավ պատրաստված, ընդունակ եւ ձեռներեց մարդիկ, որոնց ղեկավարում էին Կարո Արմենյանը եւ նրա օգնական Արամ Համբարյանը:
Պոլ Գոբլը բավականին եռանդուն եւ աշխույժ գործիչ է եւ զրույցի ժամանակ չի սիրում տեղը նստել, անընդհատ շարժվում է, հուզվում եւ սկսում է արագ խոսել: Նա շատ հուզված էր, եւ երեւի այդ պատճառով անընդհատ ինքն էր խոսում եւ փորձում իր տեսակետները բացատրել եւ ապացուցել իր ճշմարտացիությունը: Ես հարկադրված էի շատ հաճախ նրան ընդհատել:
Պոլ Գոբլն ինձ ընդունեց ջերմությամբ եւ նշեց, որ ես առաջին մարդն եմ Հայաստանից այդպիսի բարձր մակարդակով, որ ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ:

Ն.Հ.- Հարգելի՛ Գոբլ, դուք շատ պոպուլյար մարդ եք Հայաստանում, եւ ձեր մասին շատ են խոսում:

Պ. Գ.- Հայաստանում ինձ ատում են եւ ինձ զգուշացրել են, որ եթե ես Հայաստանում հայտնվեմ, իմ կյանքը վտանգի տակ կարող է լինել:

– Դա ճիշտ չէ: Ճշմարտությունն այն է, որ ձեզ քննադատում են, հաճախ շատ խիստ, իսկ սպանելու մասին խոսակցություններն անհիմն են: Համենայն դեպս, դուք բոլորովին այլ կողմից կմտնեք պատմության մեջ, եւ բացառված չէ, որ հայոց պատմության մեջ «Գոբլի պլանը» տեղ կգրավի «Մարշալի պլանի» կողքին:

– (Ծիծաղում է, սակայն դառնությամբ նշում). Ես Ամերիկայում առաջին էթնիկ ոչ հայն եմ, որ բացեիբաց ասել եւ ասում եմ, որ Արցախը հինավուրց հայկական հող է եւ պատկանում է հայերին եւ առաջարկել եմ Ղարաբաղի լուծման իմ պլանը: Սակայն, ինչպես երեւում է քննադատությունից, ինձ քննադատողները Հայաստանում լրիվ չեն կարդացել իմ տեքստը, ուստի զարմանալի է, թե ինչպես են քննադատում:
– Ես չեմ բացառում, որ լրագրողների ձեռքի տակ ձեր լրիվ տեքստը չի եղել, քանի որ կապը Հայաստանում, այդ թվում եւ միջազգային, անմխիթար վիճակում է եւ հնարավոր չէ ամենաէական բաներն անգամ ժամանակին ստանալ:

Սակայն այժմ ես այստեղ եմՙ Վաշինգտոնում, որպես Ֆուլբրայթ հաստատության այցելու պրոֆեսոր, եւ կցանկանայի, որ դուք հնարավորության սահմաններում ներկայացնեք ձեր պլանը, որը ստացել է «Գոբլի պլան» անունը, հիմնական էությունը: (Գոբլը, ինչպես նկատեցի, չի կարողանում թաքցնել, որ իրեն շատ է դուր գալիս «Գոբլի պլան» հորջորջումը):

– Ես մի անգամ էլ ուզում եմ շեշտել, որ Ղարաբաղը հայկական է, որը Ստալինի նպատակամղված քաղաքականության հետեւանքով հայտնվեց Ադրբեջանի տարածքում: Հիմա պետք է ելնել այդ իրողությունից եւ այն հանգամանքից, որ Ղարաբաղի հարցը զենքի միջոցով հնարավոր չէ լուծել, որ դա շոշափում է բազմաթիվ երկրների, առաջին հերթին Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի շահերը, ուստի պետք է փնտրել փոխզիջումային լուծում:

Սկզբունքորեն Լեռնային Ղարաբաղի հարցի «լուծման» երեք ուղի կաՙ ա) այժմ այնտեղ գտնվող բոլոր հայերի արտաքսում կամ սպանում, բ) դրսի կամ մեծաթիվ ուժերի տեղադրումՙ կողմերին բաժանելու համար, գ) Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հսկողության տակ դնել:

Առաջին տարբերակը հնարավոր չէ բարոյական առումով, երկրորդըՙ ֆիզիկապես, երրորդըՙ քաղաքականապես, եթե այն իրագործվի առանձին, որովհետեւ Ադրբեջանը կկորցնի թե՛ տերիտորիա եւ թե՛ Բաքուն ջրով մատակարարելու պայմանները, քանի որ Բաքու հասնող ջրերն իրենց սկիզբն առնում են Ղարաբաղում: Ուստի ես կարծում եմ, որ պետք է մտածել այլ փոխզիջումային լուծման մասին, հիմնված տերիտորիալ փոխանակման սկզբունքի վրա: Ես առաջարկում եմ.

– Լեռնային Ղարաբաղի մի մասը, ներառյալ այն տարածքը, որ վերահսկում է Բաքուն, եւ Ադրբեջանի ձեռքում մնացող տերիտորիան ջրով մատակարարող գետերի ակունքները հանձնել Հայաստանին:

– Ադրբեջանի հսկողության տակ փոխանցել Հայաստանի հսկողության տակ գտնվող ցամաքակամուրջը, որը բաժանում է Ադրբեջանը եւ Նախիջեւանը միմյանցից:

– Ենթադրենք մի պահ, որ այս պլանը ընդունելի լինի սկզբունքորեն: Բայց դա Հայաստանին կդնի ահավոր ծանր վիճակում, քանի որ Մեղրիի հանձնումը Ադրբեջանին կնշանակի Հայաստանը կտրել Իրանից: Մեր մեկ պատուհանը դեպի արտաքին աշխարհ Վրաստանն է, իսկ մյուսըՙ Իրանը: Այդՙ իրանական պատուհանի փակումը շնչահեղձ կանի Հայաստանին, մանավանդ եթե նկատի ունենանք, որ վրացական պատուհանն այնքան էլ հաջող չի գործում:

– Ես համաձայն եմ ձեզ հետ, հասկանում եմ ձեզ եւ կիսում ձեր մտահոգությունը: Այդ պատճառով էլ ես իմ, ինչպես դուք եք ասում, պլանում նախատեսում եմ Մեղրիից Հայաստանի եւ Իրանի միջեւ ստեղծել միջանցք, որտեղ պետք է տեղադրվեն միջազգային ուժեր Հայաստանի համար այդ կարեւոր կենսական ճանապարհի անվտանգ ու անխափան գործունեությունն ապահովելու համար: Բայց ես գիտեմ, Հայաստանի կառավարությունն այդ քայլին չի դիմի: Նա անընդհատ հրաժարվում է իր սկզբունքներից եւ ավելի ու ավելի է կուլ գնում Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին: Հայերի եւ Հայաստանի գոյությունը վտանգի տակ է: Եթե այս քաղաքականությունը շարունակվի, ապա հայերը շուտով կկործանվեն:

– Այդ դեպքում անկեղծորեն պատասխանե՛ք իմ հարցին. եթե դուք լինեիք Լեւոն Տեր–Պետրոսյանի փոխարեն Հայաստանի պրեզիդենտ, ի՞նչ կանեիք:

– (Մի փոքր մտածելուց հետո նա պատասխանեց). Ես կփորձեի հարաբերությունները կտրուկ լավացնել, զարգացնել ու խորացնել Իրանի հետ: Կփորձեի կարգավորել հարաբերությունները նաեւ Թուրքիայի հետ, որը Հայաստանի համար, նույնիսկ ապագայում, կարեւոր է: Ես կդիմակայեի բոլոր միջոցներով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ճնշմանը:

Հիշեցե՛ք իմ խոսքերը. Հայաստանին այսօր կործանում են նրա երկու «լավագույն» բարեկամներըՙ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Հայաստանը արյունաքամ է լինում, եւ դրա վերջը չի երեւում, եթե Հայաստանի ղեկավարությունն իր քաղաքականությունը չփոխի եւ ազգային ինքնուրույն քաղաքականություն չվարի, կլինի Հայաստանի կործանումը եւ վերացումը:

– Մի՛սթր Գոբլ, դուք շատ հոռետեսորեն եք տրամադրված: Դրությունը, իհարկե, շատ բարդ է եւ լուրջ, բայց ոչ անհույս:

– Ես մնում եմ իմ տեսակետին: Ես գտնում եմ, որ ԱՄՆ-ի պրեզիդենտ Քլինթոնը եւ նրա գլխավոր խորհրդական Սթրոբ Թալբոտը սխալ քաղաքականություն են վարում Ռուսաստանի նկատմամբ: Թալբոտը, որը դեսպանի աստիճանով պատասխանատու էր Ռուսաստանի համար, հետո դարձավ պետական քարտուղարի առաջին տեղակալ: Նրանք թույլ են տալիս, որ Ռուսաստանը վերականգնի իր տիրապետությունը նախկին խորհրդային հանրապետությունների վրաՙ այդ թվում եւ անդրկովկասյան:

Դրան հետեւելու է Ռուսական կայսրության վերականգնումը եւ վերջանալու է նրանով, որ պայքարը սկսվելու է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ: Դուքՙ հայերդ, այս հանգամանքը նույնպես պետք է նկատի ունենաք:

Մենք պայմանավորվեցինք կրկին հանդիպել եւ շարունակել մեր զրույցը:

24 հունվարի 1994 թ., Վաշինգտոն

Նախորդ գրառումը

Ինտերպոլը կսատարի ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարի կոալիցիային

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի օմբուդսմենը բողոքում է Հայաստանի օմբուդսմենից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով. Թուրքիայի ԱԳՆ

15/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կառավարությունը վավերացնում է TRIPP-ը. այն կուղարկի ՍԴ

15/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից. Գագիկ Ծառուկյան

15/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփն իր վարչակազմի հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական ավելի լայնամասշտաբ գործողությունների հնարավորությունը

15/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի օմբուդսմենը բողոքում է Հայաստանի օմբուդսմենից

Լրահոս

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Քրգործերը նոր չեն, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից չի եղել. Գյումրու փոխքաղաքապետ

15/07/2026

Արդեն 9 ամիս է՝ կառավարում եմ, քրգործերը նոր չէ, որ հարուցված են, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից...

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով. Թուրքիայի ԱԳՆ

15/07/2026

Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է։ Ըստ ադրբեջանական պետական «APA» լրատվական գործակալության՝ այս...

Մեր ուժը հայտարարել է, որ վերցնելու է մանդատները. իմ հարցով դեռ ժամանակ կա. Ավետիս Առաքելյան

15/07/2026

Մեր քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները։ Իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ այդ մասին...

ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը

15/07/2026

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօրվա արտահերթ նիստին ևս չեն ներկայացել՝ բոյկոտելով այն։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորումն ապահովված...

Ջերմաստիճանը կնվազի

15/07/2026

Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական