Խորհրդակցությունները կայացել են Երևանում, դրանց մասնակցել է նաև ՀԱՊԿ Քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ, հայտնում են ԱԳՆ–ից։
✔️Փոխնախարար Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, շեշտել ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։
✔️Նախարարի տեղակալն ընդգծել է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների հստակ հասցեական դատապարտման անհրաժեշտությունը և կարևորել հանցագործներին պատասխանատվության ենթարկումը, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը։
✔️Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են ՀԱՊԿ օրակարգում առկա հարցեր, նախանշվել դրանց մասով հետագա աշխատանքը։