Օգոստոսի 15-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային կրակոցներ են արձակել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի Հանզա բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։
Հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, ադրբեջանական APA-ն գրում է, թե իբր հայկական կաողմի կրակոցներին ի պատասխան՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները համապատասխան քայլեր են ձեռնարկել։
Հայկական կողմից՝ պաշտոնական աղբյուրներից, Ադրբեջանի ՊՆ այս հայտարարությանը դեռ չեն արձագանքել։