Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականկ շրջանում (Մեդիլի գյուղի տարածքում) ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) մասնագետը։
📎 Տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հղում են անում տեղի գլխավոր դատախազությանը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօրհուլիսի 27-ին։ Ականի վրա պայթածը
Բահրուզ Տապտիգ օղլին, այդ գյուղ էր գործուղվել ականազերծման աշխատանքների նպատակով։ Պայթյունի հետևանքով տղամարդը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել։