Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանին հանձնվելիք տան փոխարեն Խանում Թամրազյանի համար Իջևան քաղաքում 3 սենյականոց բնակարան են գնել

20/06/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանին հարցրի, թե ի՞նչ փուլում է սահմանազատման հետևանքով տներ, տարածքներ կորցրած Կիրանցի բնակիչներին պետության կողմից փոխհատուցման գործընթացը։ Նա ասաց, որ այդ գործով ինքը չի զբաղվում, միայն գիտի, որ Ադրբեջանին հանձնվելիք տներից մեկի տիրոջ ՝ Խանում Թամրազյանի համար Իջևան քաղաքում 3 սենյականոց բնակարան է գնվել, սակայն նա Կիրանցում բնակվելու համար վագոն-տնակ է դրել. Պատմում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Նա նաև հավելում է, որ Ադրբեջանին հանձնվելիք մյուս տան տան տերը՝ Մհեր Սիմոնյանը, շարունակում է Կիրանցում բնակվել։

Ոսկան Սարգսյանը ներկայացնում է իրավիճակը՝ առավել մանրամասն.

Վարչական ղեկավարին հարցրի Խերմլի գյուղի տարածքին կից, Կիրանցին պատկանող 45 հեկտար հողերը մշակելու հետագա հնարավորության մասին. սահմանազատման հետևանքով այդ հողեր տանող ճանապարհը անցել է Ադրբեջանին։ Նա ասաց,․ որ այդ հողերից գրեթե 30 հեկտարում ցորեն է ցանված, մնացած հողերում  նախատեսում էին ծխախոտ մշակել, սակայն այս տարի, կապված իրավիճակի հետ, ծխախոտ չեն մշակել, չեն ցանել։

Վարչական ղեկավարը հայտնեց, որ Կիրանց գյուղից այդ հողերը տանող այլընտրանքային ճանապարհ, կամուրջ կկառուցվի։ Ներկայում ընթացքի մեջ է միջպետական ավտոճանապարհի նոր հատվածի և կամրջի շինարարությունը, ճանապարհը ձգվելու է Աճարկուտ գյուղով։ Նոր կամուրջը, ըստ Կամո Շահինյանի, կաոռւցվում է գետի վրա հողի մեծ լիցք անելու եղանակով։

Նոր ճանապարհի շինարարությունն իրականացնում է Էդվարդ Բեզոյանի «Ճանապարհ» ընկերությունը, այն պետք է պատրաստ լինի հուլիսի 24-ին։  Շահինանն ասաց, որ Կիրանցի բնակիչները չեն ցանկանում, որ իրենց երեխաները աշնանը հաճախեն սահմանազատման հետևանքով սահմանին շատ մոտ հայտնված, նորակառույց դպրոց։ Նշեմ, որ այդ դպրոցի շինարարության համար պետբյուջեից 615 միլիոն դրամ է ծախսվել։ Շահինյանն ասաց, որ կառավարությունը խոստացել է Կիրանցի համար դպրոցի նոր շենք կառուցել, իսկ դպրոցի նորակառուց շենքը կարող է օգտագործվել այլ նպատակներով։ Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ բնակիչների մեջ գյուղից հեռանալու տրամադրություններ չկան, չնայած չի բացառվում, որ մեկ կամ երկու ընտանիք որոշի այլ վայր տեղափովել։ Նա հավելեց, որ Կիրանցում շատ հողերի կադաստրային նշանակությունը փոխում են, որպեսզի դրանք տրվեն տուն, տարածքներ կորցրած Կիրանցի բնակիչներին ՝ առանձնատան, հասարակական օբյեկտի կառուցման նպատակով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիայից հրետանային համակարգեր գնելը հայկական բանակը զինելու իմիտացիա է. իրական նպատակն իրենց զինուժի՝ Հայաստանում գտնվելու իրավական հիմքեր ստեղծելն է. Հայկ Նահապետյան

Հաջորդ գրառումը

Վանաձորում փոթորիկը հսկա ծառեր է արմատախիլ արել

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին. Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ

18/05/2026
Մշակութային

Կաննում կայացել է Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրություն

18/05/2026
Նորություններ

Լիբանանը եղած է Ցեղասպանութենէն ետք հայ ժողովուրդին վերազարթօնքի կեդրոն. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ

18/05/2026
Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Վանաձորում փոթորիկը հսկա ծառեր է արմատախիլ արել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական