Ադրբեջանը հորդորում է Երևանին կենտրոնանալ «խաղաղության պայմանագրի» հաստատման վրա

28

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար ցավալի է տեսնել, թե ինչպես է Ադրբեջանի տարածքում  Հայաստանի  կողմից հաստատված  անջատողական ռեժիմը փլուզվում և վերանում Նիկոլ Փաշինյանի  աչքի առաջ, բայց հիմա ավելի լավ կլինի, որ նրանք ինչպես խոսքով, այնպես էլ գործով կենտրոնանան Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված խաղաղության և վստահության հաստատման վրա»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանը, ինչպես միշտ, պաշտոնական ու ոչ պաշտոնական հայտարարություններում Արցախի Հանրապետությունը հայտարարում է Ադրբեջանի տարածք։

ԱԳՆ այս հաղորդագրությունը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի կապիտուլյացիայի տակ ստորագրելու փաստի առիթով է։