Ադրբեջանի Պն-ը հայտնում է, որ Արցախում սկսված «հակաահաբեկչական գործողությունների» մասին տեղեկացրել են ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին։
Ադրբեջանական զլմները նաև հայտնում են, որ իրենց ՊՆ-ը հայտարարել է, թե Արցախում մարդասիրական միջանցք են թողել, որպեսզի հայ բնակիչները դուրս գան։
Պարզ ասած՝ արցախցիներին 9 ամիս սովի պատնելով՝ Ադրբեջանն իր նպատակին չհասավ՝ արցախցիները մնացին իրենց հողում, Արցախը չլքեցին։ Հիմա էլ հույս ունի, որ պատերազմ կբերի, ու արցախցիները հրետակոծությունից փրկվելու համար դուրս կգան իրենց տներից ու Հայրենիքից։
Ադրբեջանն Արցախը դատարկելու, էթնիկ զտման ծրագիր է իրականացնում։