Մայիսի 11-ին և 12-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով հայկական կողմն ունեցել է ութ վիրավոր, որոնցից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր կարգով։ Այս մասին «Զինուժ»-ին պատմել է ՀՀ ԶՈՒ ռազմական բժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը։
«Մնացած յոթ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ բավարար։ Ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Փաշիկյանը՝ շեշտելով, որ վերջիններն ստանում են համապատասխան բուժօգնություն։
Հիշեցնենք, որ մայիսի 11-12-ին Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրետանի, ականանետեր ու ԱԹՍ-ներ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և ութ վիրավոր։