Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԱԾ-ն միացել է մամուլին ճնշելու քաղաքականությանը՞. «Փաստինֆո»-ն ԱԱԾ-ից ստացել է ինֆորմացիայի աղբյուրի բացահայտման վերաբերյալ գրություն

01/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր «Փաստինֆո»-ն ՀՀ ԱԱԾ-ից գրություն է ստացել, որը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում։ Հայրենի ԱԱԾ-ն, ըստ խնդրո առարկա նամակի՝ մի տեսակ խնդրելով պահանջում է մեր նյութերից մեկի հեղինակի անձնական տվյալներն ու հեռախոսահամարը, ինչպես նաեւ ինֆորմացիայի աղբյուրը:

Խոսքը ամենեւին էլ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ՀՀ քաղաքական իշխանության կողմից իրականացված ու իրականացվող գործողությունների վերաբերյալ հրապարակումների մասին չէ։ ԱԱԾ-ին առավել հետաքրքրել է «Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի գործով իրավական փոխօգնության միջնորդությունը՝ մեղսագրվող մեղադրանքը որակելով քաղաքական» վերտառությամբ 2021 թվականի մարտի 22-ին հրապարկված նյութը։ Ինչպես ասում են` արջը յոթ երգ գիտի յոթն էլ Ռոբերտ Քոչարյանի մասին:

Հիշեցնենք` տվյալ նյութով տեղեկացրել էինք, որ Հայաստանի իշխանությունները դիմել էին Շվեյցարիային՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործերով կալանավորված նախկին պաշտոնյաների՝ Ռ. Քոչարյանի, Յու. Խաչատուրովի եւ Մ. Հարությունյանի բանկային հաշիվների մասին եւ դրանց վրա արգելանք դնել՝ պատճառաբանելով, թե հնարավոր է նրանք Շվեյցարիայում հաշիվներ ունենան` առանց նշելու բանկային հաշիվները, ինչին Շվեյցարիայի իշխանությունները շատ կտրուկ են արձագանքել։ «Ըստ շվեյցարական իրավունքի՝ շվեյցարական իշխանությունները չեն կարող բավարարել փոխօգնության հայցը, եթե այն վերաբերում է այնպիսի իրավախախտմանը, որը պահանջող կողմի համար հանդիսանում է քաղաքական կամ դրան հարակից իրավախախտում»,- նշված է փոխօգնության միջնորդությանն ի պատասխան Շվեյցարիայի իշխանությունների պատասխանում։

Ոչ ՀՔԾ-ն, ոչ դատախազությունը հրապարակավ որեւէ պարզաբանում, ինչպես նաեւ հերքման պահանջ չէին ներկայացրել , քանի որ իրենք եւս ծանոթ էին այդ փաստաթղթի բովանդակությանը ու գիտեին, որ մեր հրապարակման մեջ ամեն ինչ ճիշտ է ներկայացված։ Բայց ահա ԱԱԾ-ին, պարզվում է, հետաքրքրել է մեր ինֆորմացիայի աղբյուրը ու ԱԱԾ քննչական դեպարտամենտի բաժնի պետ Եղոյանի ստորագրությամբ գրություն ուղարկել խմբագրություն ։

Այսինքն, ՀՀ ԱԱԾ-ն որոշել է, որ քննչական դեպարտամենտում քննվող թիվ 58208321 քրեական գործի բացահայտման համար նյութի հրապարակումից 5,5 ամիս անց հույժ անհրաժեշտ է իմանալ մեր տեղեկատվության աղբյուրը։ Թե որքանով կարող է այն գործի բացահայտմանը նպաստել, դժվար է ասել, սակայն, այն, որ ԱԱԾ-ին այս դեպքում առաջնահերթ հետաքրքրողը գործի բացահայտումից ավելի արտահոսքի աղբյուրն է, պարզ ու հասկանալի է։

Ընդ որում, ուշագրավ է, որ նամակագիրը մի կողմից վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը, մեզնից խնդրում է տեղեկատվություն, որը չտրամադրելը ցանկացած լրատվամիջոցի և լրագրողի իրավունքն է։ Դա, ինչպես ասում են՝ «սրբազան կանոն» է յուրաքանչյուր լրատվամիջոցի համար ։ ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի համաձայն լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։

ԱԱԾ-ն խնդրում է՝ «ցանկության դեպքում»՝ տրամադրել մեր աղբյուրը բացահայտող տեղեկատվություն։

Սիրելի ԱԱԾ, ինքներդ եք վկայակոչում համապատասխան հոդվածը և ինքներդ էլ փաստում, որ մեր իրավունքն է տեղեկատվության մեր աղբյուրը չբացահայտելը։

Եվ ուրեմն, ինքներդ գիտեք, որ խնդրանք-առաջարկն իրավաչափ չէ, հետեւապես ենթակա չէ նաեւ բավարարման լրատվամիջոցի կողմից:

Ի դեպ, օգտվելով պատեհ առիթից, «Փաստինֆո» լրատվականը ՀՀ ԱԱԾ-ի ուշադրությունն է հրավիրում մեր բազմաթիվ հրապարակումների վրա, ուր ահազանգում ենք , որ 2020թ նոյեմբերի 10-ից՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվում է նոր սահմանագծում՝ առանց որևէ իրավական հենքի՝ փաստաթղթի, տարածքներ են նվիրվել թշնամուն, ՀՀ քաղաքացիները տարհանվել են սեփականության վկայականով իրենց տներից, վտանգի տակ է դրվել մարդկանց անվտանգությունը:

Խնդրանք-առաջարկ ու նաեւ պահանջ` քննության առարկա դարձրեք նման հրապարակումները, առավել եւս, որ հենց դա է ձեր անմիջական պարտականություններից մեկը եւ ոչ թե լրագրողի ինֆորմացիայի աղբյուրի բացահայտումը:

Սույնով իրազեկում ենք ԱԱԾ-ին, որ «Փաստինֆո»-ն մտադիր չէ տրամադրել ոչ անձնական տվյալներ, ոչ էլ առավել եւս բացահայտել մեր տեղեկատվության աղբյուրը: Իսկ եթե ոչ իրավաչափ խնդրանք-առաջարկը քողարկված նպատակ էր հետապնդում` ճնշել խոսքի ազատությունն ու մեր անկախությունը, ապա պետք է հիասթափեցնենք` շատ լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները, լիազորությունները, տարբերակում ենք հանրային ու ազգային շահը նեղ խմբակային շահերից ու հետայսու եւս շարունակելու ենք մեր մասնագիտական գործունեությունը` առաջնային համարելով հանրային շահը:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Երկար կորոնավիրուսը» կարող է տևել վեցից ինը ամիս կամ ավելի․ ՌԴ Առողջապահության նախարարություն

Հաջորդ գրառումը

Հայաստանը Սասուն Միքայելյանին պետք է վճարի 12800 եվրո․ ՄԻԵԴ-ը հրապարակել է որոշումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը Սասուն Միքայելյանին պետք է վճարի 12800 եվրո․ ՄԻԵԴ-ը հրապարակել է որոշումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական