Գամալեյայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հավաստիացրել է, որ այն կամավորների մոտ, որոնց ներարկել են Спутник V կորոնավիրուսի պատվաստանյութ, ալերգիկ ռեակցիաներ չեն դրսևորվել պատրաստուկի նկատմամբ: Այդ մասին նա ասել է է ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Դա վերաբերում է առաջին ու երկրորդ փուլերի կամավորներին, ինչպես նաև հետգրանցումային փորձարկումների շրջանակներում պատվաստված 2500 մոսկվացիներին։