Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տէր Զօրեն կուգամ, որուն կամուրջէն երեք հարիւր հազար հայեր անցան. Երվանդ Օտյան

24/10/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

            1909 թ.-ին Երվանդ Օտյանը  շատ մտավորականների նման թողեց Եգիպտոսը  և վերադարձավ Պոլիս, 12 տարի Պոլսում չէր եղել գրողը. Թուրքիայում քաղաքական հեղաշրջում էր, Համիդը տապալվել էր և կարծես թե ժողովուրդը սկսում էր շնչել:      Օտյանն հենց այդ տարիներին գրեց «Ընկեր Բ. Փանջունի» վեպի «Առաքելություն մը ի Ծապլվար» և  «Ընկեր Փանջունի Վասպուրականի մեջ» մասերը, «Մեր երեսփոխանները» երգիծական դիմանկարների շարքը, զբաղվում էր խմբագրական, թարգմանչական բուռն աշխատանքով:    
            Բայց, իզուր չեն մեր մեծերն ասում ՝ թուրքը, որ ոսկի էլ լինի, գրպանդ մի՛ դիր:            Նույն այդ թուրքի հնչեցրած «եղբայրասիրությունը» հետո փոխարինվեց ցեղասպանությամբ՝ դարի ամենամեծ ոճրագործությամբ:   
            1915 թ. ապրիլի 24-ին հայ մտավորականներին ու գրողներին ձերբակալում են և ուղարկում տարբեր ուղղություններով, Օտյանը նրանց մեջ չէր: Կ. Տիրհեմճյանն գրողին թաքցնում է իր տանը:      
            Շիրվանզադեն գրում է, որ Փանոս Թերլեմեզյանը 1919 թվականին  Պոլսում իրեն պատմել է, որ երբ սկսվում են հալածանքները  հայերի դեմ , Օտյանը թաքնվում է մի շատ ապահով տեղ, մի ամբողջ ամսի մնում է այնտեղ և զարմանում, որ իր հետևից չեն գալիս, չեն ձերբակալում.«Ինչո՞ւ , մտածում է նա, մի՞թե ես դավաճան եմ իմ ազգի և բարեկամների դեմ» (Ալ.Շիրվանզադե,Կյանքի բովից, Հուշեր, էջ ՝ 521):    
Մի օր էլ գրողը դուրս է գալիս թաքստոցից, շրջում Բերայի փողոցներով և հենց նույն օրը ձերբակալվում է:   
             Ս. Մուրադյանն նշում է, որ Օտյանը ապրիլի 24-ից  ոչ թե մեկ ամսի անց է ձերբակալվում և աքսորվում, այլ  ավելի ուշ, և բերում է  Օտյանի վկայությունը՝ տպագրված Կահիրեի «Արև» թերթի 1926 թ. հուլիսի 15-ի համարի՝ «Սարգիս Գոչունյան» հոդվածում:
            Օտյանը բանտարկվել է օգոստոսի 24-ին , մինչև սեպտեմբերի 13-ը եղել է բանտում, իսկ դրանից հետո ՝ ոստիկանի հսկողությամբ աքսորվել է Գոնիա, հասել Հալեպ, Դեր Զոր, Թարսոն, Համմա՝տառապանքի ճանապարհ:      
            Շիրվանզադեի վկայությամբ`  Դեր Զորում իզմիրցի մի երիտասարդ, որի անունը գրողը չի հիշում, օգնում է Օտյանին.«Ահա մոտավորապես ինչ էր պատմում այդ երիտասարդը.«Ես անապատումն էի,  ծառայում էի գերմանացի սպաներին շոֆերի պաշտոնով… մի առավոտ նստած էի մի թրքական սրճարանի տեռասի  վրա և սուրճ էի խմում… հանկարծ ուշադրությունս գրավեց  վերին աստիճանի աղքատիկ հագնված մի մարդ…նրա ուսերի ոսկորները ցնցոտիների տակից դուրս էին ցցվել…տեսա նրա դեմքի գծերը, բնորոշ քիթը, կապտագույն  աչքերը սև հոնքերի տակից: Տեսա և ճանաչեցի: Երվանդ Օտյանն էր , իմ նախկին ուսուցիչը, մեր ամենից սիրված ու հարգված երգիծաբանը…»:

            Այս երիտասարդը Օտյանի աշակերտն է եղել Համայի դպրոցում: Եվ հիմա երբ ճանաչել էր գրողին , պետք էր զգույշ լինել ՝ թուրքերին գաղտնիքը անզգուշությամբ չմատնելու համար: Երիտասարդը երկու անգամ անցնում է գրողի կողքով և տալիս Օտյանի անունը, բայց գրողը գլուխը չի բարձրացնում, և միայն երրորդ անգամ , երբ  երիտասարդը տալիս հենց իր անուն-ազգանունը.«Եվ ճանաչեց: Անմիջապես նրա նիհար , մթագնած երեսը լուսավորվեց անսպասելի ուրախության  ժպիտով, նման գիշերվա խավարին, որ հանկարծ լուսավորվում է կայծակով…Այո , ասացի, ես եմ , քո նախկին աշակերտը, իմ ուսուցիչ: Հիշո՞ւմ եք, թե ինչպես մի անգամ երդվեցիք ծեծել ինձ և չծեծեցիք» :
            Վարորդը նրան տանում է իրենց գարաժը, և Օտյանի խնամքը վստահում իր երկու հավատարիմ գերմանացի ընկերներին, ապահովության համար գրողին թողնում են մուրացկանի ցնցոտիների մեջ.«Հինգերորդ օրը իմ հավատարիմ ընկերների խորհրդով ու ցուցմունքով ես տարա նրան հետու, մի ավելի ապահով տեղ, ուր նրա կյանքին վտանգ չէր սպառնում: Շուտով վրա հասավ արմիստիսը (զինադադար)»:
            Հայ գրողի համար ամենամեծ ողբերգությունը  սեփական աչքերով սեփական ժողովրդի բնաջնջումն տեսնելն էր:
            1918 թվականին մյուս վերապրածների հետ Օտյանը վերադառնում է Պոլիս և տառապած, ազգային արժանապատվությունը խոցված հայությանը հղում իր ողջույնը, որի մեջ խտացաված է Օտյանի և ընդհանրապես հայ գրողի հավատամքը՝ հայը հավերժ պիտի ապրի.         

            Ողջո՜յն քեզ, Հայ ժողովուրդ,- մեղա՜յ, ողջո՜յն  ձեզ Հայութեան մնացորդներ, հեռուէն, շա՜տ հեռուներէն կուգամ:         
            Տէր Զօրեն կուգամ, որուն կամուրջէն երեք հարիւր հազար հայեր անցան և որոնցմէ այսօր միմիայն հազար հինգ հարիւր կիներ ու որբ տղաք ողջ մնացին:  
            Կուգամ Օսմանիէէն, ուրկէ տեղատարափ անձրևով մը վաթսուն հազար հայեր խարազանի հարուածներու տակ քշուեցան լեռնէ լեռ:       
            Կուգամ Բուզանդիէն դեպի Թարսուս տանող աղէտալի ճամբայէն, ուր նորածին հայ մանկիկները եղևնիներու ներքև իրենց մայրերէն լքուած, մեր աչքերուն առջև բորենիներու և շուներու կեր կ’ըլլային:    
            Կուգամ Հալեպէն դեպի Տէր Զօր երկարող այն անիծեալ անապատներէն , ուր տասնեակ հազարներով հայեր երեք տարի վրաններու տակ , կորորուեցան տենդէն, թիֆուսէն ու թանջքէն:
            Կուգամ Սէպիլի վրաններէն, ուր անօթի ծնողքներ իրենց զաւակները աճուրդի հանեցին և ուր տասը տարեկան աղջիկներ  վաթսուն  փարայի վաճառուեցան:       
            Կուգամ Սուրիայէն, ուր հարիւր հազարէ աւելի հայեր բնաջինջ ըլլալու սպառնալիքին տակ իրենց Աստուածը ուրացան:

            Կուգամ Համայէն ու Հոմսեն, Մէսքէնէէն , Համմամէն, Միատինէն, Էլպուսերայէն, Սուլթանիէէն ու Գօնիայ էն, ուր երեսուն-քառասուն հազար հայ որբուկներ մայրի՜կ-մայրիկ կը ճըւան դեռ, թուրք բնակարաններու խաֆէսներուն ետևէն:
            Կուգամ եղեռնի այն դժոխային վայրերէն , ուր Զօհրապներ, Ակնունիներ, Խաժակներ, Զարդարեաններ, Սիամանթօներ, Վարուժաններ, Սևակներ , Տաղաւարեաններ,- ամբողջ ազգի մը Ուղեղը ջարդ ու փշուր եղաւ, Լէնկթիմուրներու և Ճէնկիզ խաներու արժանաւոր յաջորդներուն ձեռքով:

Ողջո՜յն ձեզ, Հայութեան խլեակներ:

1918, նոյեմբեր

                                                                                                                    Լիլիթ Լալայան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ նոր ձայնագրության հիմնադիրը․ Համբարձում Լիմոնջյան

Հաջորդ գրառումը

Ֆեյսբուքի խելացի թևնոցի նախատիպի և Apple-ի նոր տեխնոլոգիաների մասին՝ մեկ շարքով

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Ռուս մշակույթի արեւմտյան բոյկոտն ու չեղարկումը (2024-2025)

02/05/2025
2 մայիսի, 2025

Չկա՛ հրաժարում. Մանկավարժական համալսարանում բացվեց Լեմս Ներսիսյանի «Էրգիր…» խորագրված գեղանկարչական ցուցահանդեսը 

02/05/2025
2 մայիսի, 2025

Երգչախմբային համերգ Գաֆեսճեան կենտրոնում

02/05/2025
Դասական

Պուտինը ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին

01/05/2025
Հաջորդ գրառումը

Ֆեյսբուքի խելացի թևնոցի նախատիպի և Apple-ի նոր տեխնոլոգիաների մասին՝ մեկ շարքով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025

Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Նա Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը: Նշենք,...

ԿարդալDetails

Մոսկվան կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

10/05/2025

Զելենսկին 30-օրյա հրադադար է ուզում, Մակրոնը պաշտպանում է նրան

10/05/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

10/05/2025

Տարածաշրջանում մեզ հետ հաշվի չնստողները վաղը կզղջան դրա համար. Ալիև

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական