Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջին տարիներին լծվել ենք հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգերի կատարմանը. «Սարյան» երգչախումբը մեծ համերգի է նախապատրաստվում

06/12/2025
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի «Սարյան» երգչախմբի համերգը գեղարվեստական ղեկավար և խմբավար Գրիգոր Հարությունյանը։

-Պարո՛ն Հարությունյան, հայտնի է, որ դեկտեմբերի 9-ին կայանալու է Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի «Սարյան» երգչախմբի ամփոփիչ մեծ համերգը։ Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն են մասնավորապես հնչելու երեկոյի ընթացքում։

-Այո՛, իսկապես, այդ օրը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի համերգասրահում տեղի է ունենալու մեր երգչախմբի համերգը։ Համերգն իրականացվում է Կոմպոզիտորների միության հետ համատեղ և նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 105 ամյակին: Հնչելու են բացառապես հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր

«Սարյան 105» համերգային երեկոյի ընթացքում միասնական ելույթ կունենան «Սարյան» երգչախմբի շուրջ 120 սաներ: Համերգի նպատակն է հանրայնացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգային ծրագրում կհնչեն Արամ Սաթյանի, Մարտին Վարդազարյանի, Նարինե Զարիֆյանի, Աննա Ազիզյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի և այլոց խմբերգերը:

-Պարո՛ն Հարությունյան, ովքե՞ր են «Սարյան» երգչախմբի սաները՝ դեռահասներ, երիտասարդներ,  թե առավելապես ավագ սերնդի ներկայացուցիչներ։

-Դա Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սաների երգչախումբն է։ Ես երգչախումբը ղեկավարում եմ 2016 թվականից առ այսօր։ Իհարկե, սերնդափոխություն լինում է։ Երկու խումբ ունենք՝ միջին և ավագ տարիքային խմբեր։ Միջին խմբում 7-10 տարեկան երեխաներն են, ավագում՝ 10-ից բարձր՝ մինչև դպրոցն ավարտելու տարիքի երեխաներ։ Յուրաքանչյուր խմբում ընդգրկված է շուրջ 60 սան։

-Որքանո՞վ են այսօր հայ դեռահասները և երիտասարդները հետաքրքրված և ներգրավված խմբերգային արվեստում։ Ի՞նչ չափով է այդ ներգրավվածությունը նպաստում հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների հանրահռչակմանը։

-Կարող եմ ասել, որ Երևանում շուրջ 25-27 երաժշտական և արվեստի դպրոց է գործում, և բոլոր դպրոցներն ունեն երգչախմբեր։ Կիսամյակի ավարտին մենք ունենում ենք Երևանի քաղաքապետարանի կարգադրությամբ կազմակերպված մրցույթ-փառատոն, որին մասնակցում են բոլոր դպրոցների սաները։ Ես նկատում եմ, որ տարեցտարի երգչախմբերի և՛ որակն է լավանում, և՛ երգացանկում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ ընդգրկվում։

Դեկտեմբերի 9-ի մեր համերգն առանձնահատուկ է նրանով, որ կատարելու ենք գերազանցապես պրեմիերաներ, և կան կոմպոզիտորներ, որոնք հատուկ մեզ համար են մշակել կամ գրել այդ երգերը։

-Պարո՛ն Հարությունյան, իսկ առաջիկա համերգը մրցույթ-համերգ է, թե պարզապես ամփոփիչ համերգ։

-Ո՛չ, այստեղ մրցութային տարր չկա։ Սա կոնկրետ մեր դպրոցի կողմից կազմակերպված համերգ է, որն իրականացվում է Հայաստանի Կոմպոզիտորների միության և Կոնսերվատորիայի հետ համատեղ։

-Իսկ ո՞րն է եղել «Սարյան» երգչախմբի՝ 2025 թվականի ամենամեծ ձեռքբերումը։

-Անցնող տարվա կտրվածքով չեմ կարող նշել, քանի որ ամբողջ տարին բավական հագեցած է լինում՝ մանավանդ վերջին տարիներին, երբ լծվել ենք հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմանը և համերգներին։ Սակայն մեզ համար շատ հետաքրքիր, առանձնահատուկ դրվագ կարող եմ նշել. «Կաթիլ» բենդի հետ համատեղ Արագած լեռան համարյա գագաթին երկու տարի առաջ ունեցանք Հայրիկ Մուրադյանի «Բարի լուսո» երգի խմբերգային կատարումը, որը նաև տեսանկարահանվեց։

Դա մեզ համար հետաքրքիր ձեռքբերում էր, որովհետև երեխաներն առաջին անգամ էին բենդի հետ ելույթ ունենում՝ ժամանակակից, ականջահաճո գործիքավորմամբ։

–Ի՞նչ ծրագրեր կան՝ կապված արդեն գալիք տարվա հետ՝ համերգներ, միջազգային փառատոններից հրավերներ, նոր նախագծեր։

-Եթե խոսենք մարզային համերգների մասին, ապա դրանք շատ չեն լինում, քանի որ երեխաներին տեղափոխելու, սնունդով ապահովվելու և մնացած ֆինանսական խնդիրները դպրոցը չի կարողանում իր ուսերին կրել։ Իսկ մենք չենք ուզում նեղություն պատճառել մեր սաների ծնողներին, դրա համար էլ «Սարյան» երգչախմբի համերգները գերազանցապես Երևանում են տեղի ունենում։ Մենք ելույթ ենք ունեցել երևանյան բոլոր բեմերում։

Ինչ վերաբերում է միջազգային և հանրապետական մրցույթ-փառատոններին, ապա բազմիցս մասնակցել ենք այդօրինակ միջոցառումների՝ զբաղեցնելով բարձր հորիզոնականներ։ Նույնիսկ մի փառատոնի շրջանակներում երեք տարի շարունակ գրան պրի ենք մրցանակներ ենք ստացել։

-Պարո՛ն Հարությունյան, որքա՞ն կարևոր դեր ունի մշակութային կյանքում խմբերգային արվեստը։ Արդյոք պետությունը, ի դեմս ԿԳՄՍՆ-ի, բավարար ջանքեր է գործադրում խմբերգային արվեստի զարգացման համար։

-Անելիքներ բոլոր ոլորտներում կան։ Մեր երկրում այնպիսի ոլորտ չկա, ուր անելիքներ չլինեն, սակայն մենք գիտենք, որ մեծ թվով պետական երգչախմբեր են գործում։ Նրանք բավական հագեցած ծրագրերով ելույթներ են ունենում։ Այս մասով շատ լավ վիճակում ենք գտնվում, սակայն այս ամենը փառատոնների շրջանակներ չի ներառում, այլ միայն համերգային մասն է կազմում։

Հայ խմբերգային երաժշտության տարածման նպատակով մոտ երեք տարի առաջ կազմակերպեցինք «Կարա-Մուրզա» փառատոնը, որը ևս իրականացվեց Կոմպոզիտորևների միության հետ համատեղ։ Մենք այդ փառատոնով ցանկացանք խմբերգային արվեստը հանրահռչակել նաև հանրակրթական դպրոցներում, որոնց երգչախմբերը ևս մասնակցում էին։ Իսկ Կարա-Մուրզան, ինչպես հայտնի է, հայ առաջին պրոֆեսիոնալ խմբավար-կոմպոզիտորներից մեկն է եղել։

Հաջորդ տարի էլ լրանում է Մակար Եկմալյանի 170 ամյակը, և այդ կապակցությամբ ևս անելիքներ ունենք։ Դեռևս չեմ ցանկանում փակագծեր բացել, բայց այդ մասին շուտով բոլորը կիմանան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը վերադարձավ, նա աջակիցների ուղեկցությամբ «Զվարթնոցից» գնաց Վեհարան

Հաջորդ գրառումը

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանական ընդհանուր Ժողովի հայտարարությունը

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Բրիժիտ Բարդոն

28/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը՝ այսուհետ  Չեքիջյանի անունով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Հաղթանակ արվեստի գերտերություններից մեկում

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նեսիմ Օվադյա Իզրաիլ. Հայամետ հրեան Թուրքիայից

26/12/2025
Հաջորդ գրառումը

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանական ընդհանուր Ժողովի հայտարարությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական