Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաղթանակ արվեստի գերտերություններից մեկում

ԱԶԳ
26/12/2025
- 26 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
50
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարույս նոյեմբերի 30-ին ավարտվեց համաշխարհային արվեստային կենտրոններից մեկի՝ Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի՝ հոկտեմբերի 9-ից մեկնարկած հետահայաց ցուցադրության ծրագիրը, որն իրականացվել է «La Cinémathéque du documentaire par la Bpi» ծրագրի շրջանակում՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրի ներքո:  

Շուրջ 2 ամիս Փարիզի «Mk2 Bibliothéque cinema»-ում 30 ցուցադրությամբ համաշխարհային կինոհանդիսատեսին ներկայացվեցին հայ կինոգործչի 10 ֆիլմերը՝ «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները». աննախադեպ երեւույթ թե՛ հայ կինոյի, թե՛ «Պոմպիդու» կենտրոնի հետահայացների պատմության մեջ: Նշենք, որ Հարություն Խաչատրյանից խնդրել էին 3 ֆիլմ, բայց ընտրել էին վերոհիշյալ բոլոր 10 ֆիլմերը:

Ցուցադրությունների օրերին հիշյալ կենտրոնում կայացել են նաեւ արվեստագետի վարպետաց դասերն ու հանդիպումները կինոհանդիսատեսի հետ՝ Q&A` հարց ու պատասխան ձեւաչափով: Մի երիտասարդ  ֆրանսուհի որոշել է իր դիպլոմայինը նվիրել խաչատրյանական կինոյին:

Հարություն Խաչատրյանի ֆիլմերը համաշխարհային կինոհանդիսատեսին ներկայացրել են Ֆրանսիայում ապրող եւ ստեղծագործող հայ կինոռեժիսորներ, ինչը եւս մեկ առիթ էր հայկական կինոժառանգությունը հանրայնացնելու:  

«Ժորժ Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնը եւ «Mk2 Bibliothéque cinema»-ն պաշտոնական կինոքննադատական տեքստով անդրադարձել են հայ արվեստագետի կինոժառանգությանը, կենտրոնը ծավալուն հարցազրույց է նկարահանել կինոռեժիսորի հետ, համաշխարհային հեղինակավոր կինոմեդիայի կարեւորագույն պարբերականներից մեկը ՝ «Cahiers du Cinema» (Կայիե դյու սինեմա) ամսագիրը, որի միայն ֆեյսբուքյան պաշտոնական էջն ունի 229.000 հետեւորդ, հետաքրքրական վերլուծությամբ անդրադարձել է Հարություն Խաչատրյանի կինոյին եւ ֆիլմերի հետահայացին:   

Վավերագրական կինոյի ֆրանսիական եւ միջազգային մի շարք հեղինակավոր ընկերությունների կողմից՝ La SCAM-ը (Մուլտիմեդիա հեղինակների քաղաքացիական հասարակություն-ՄՀՔՀ), La SCAM-Canada-ն, (ՄՀՔՀ-Կանադա), La SCAM-Belgique-ը (ՄՀՔՀ-Բելգիա), Cinémathéque du Documentaire-ը (Վավերագրողների սինեմատեք), Cineteca Nacional de Chile-ն (Չիլիի ազգային սինետեկա), Sociռtռ Suisse des Auteurs-ը (Հեղինակների շվեյցարական ասոցիացիա), Heritage of la Cinémathéque Suisse (Շվեյցարական Սինեմատեքի ժառանգություն) եւ այլն, Հայաստանին առաջարկվել է «1001 վավերագրական ֆիլմերի հավաքածու» նախագծում, որը ներառում է 1920-2020 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 194 անդամ պետություններում ստեղծված ավելի քան 150 ազգությունների վավերագրական ֆիլմեր եւ ավելի քան 350 ֆիլմեր, որոնք նկարահանվել են կանանց կողմից, ընդգրկել նաեւ Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը:

Նպատակ կա հիշյալ նախագիծը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստրում» ընդգրկելու: Եթե դա իրականանա, ապա Հարություն Խաչատրյանի՝ հազարավոր ֆիլմերից ընտրված այս կինոաշխատանքը կհարեւանի համաշխարհային կինոարվեստի այնպիսի երեւելի նմուշներին, ինչպիսիք են Լյումիեր եղբայրների ֆիլմերը, Ֆրից Լանգի «Մետրոպոլիսը» կամ Կլոդ Լանցմանի «Շոան», որոնք արդեն գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստրում»: Այս հաստատումից հետո նշված ֆիլմը կստանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված խորհրդանշական բովանդակություն եւ կկարողանա օգտագործել «Աշխարհի հիշողություն» պատկերանշանը:

Ուրախանանք մեր ազգակիցների հաջողություններով ու հաղթանակներով, կամենանք, մաղթենք նրանց նորանոր հաջողություններ ու հաղթանակներ, մերովսանն նպաստենք այդ հաջողությունների ու հաղթանակների իրականացմանը՝ գոնե գնահատանքով ու բարի խոսքով, եթե առարկայապես ու նյութապես չենք կարող, իհարկե, հնարավորության դեպքում, թե՛ մեկով, թե՛ մյուսով:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու

«Պատմաբանասիրական հանդես»-ի հայերեն բաժնի խմբագիր

Նկարները՝ «Kinoashkharh» կայքից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նեսիմ Օվադյա Իզրաիլ. Հայամետ հրեան Թուրքիայից

Հաջորդ գրառումը

Ո՞ւմ է հարկավոր այս վտանգավոր ընթացքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ւմ է հարկավոր այս վտանգավոր ընթացքը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական