Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը՝ այսուհետ  Չեքիջյանի անունով

Անահիտ Հովսեփյան
26/12/2025
- 26 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
54
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ես փոսի դիրիժոր չեմ»: Տարիներ առաջ մեզ հետ ծավալուն զրույցից մաեստրոյի այս նախադասությունը հիշեցի, երբ դեկտեմբերի 23-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմում փոսը տախտակամածով փակել էին, նվագախմբի ողջ կազմը չէր տեղավորվել նախաբեմում, փողայինները նստել էին աջ եւ ահյակ՝ կողային հատվածներում, միջնաբեմում Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն էր, կատարողների հզոր, մարդաշատ կազմ, իսկ ինքը դիրիժորական վահանակի առջեւ, նստած էր ղեկավարում Բեռլիոզի «Ռեքվիեմը»: Նույն օրն իր 97-ամյակն այսպես էր նշում բազմաթիվ շքանշանների կողքին նաեւ պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Ազգային հերոսի եզակի կոչում ստացած Հովհաննես Չեքիջյանը: Իր ասած «փոսի դիրիժոր» շատ կարճ եղել է՝ 1958-1961-ին Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարն է եղել, 1982-87-ին աշխատել է Սպենդիարյան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն, բայց 1961 -ից  Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական անփոփոխ ղեկավար ու գլխավոր դիրիժոր Չեքիջյանին վառ հիշում ենք կանգնած չափ տալիս, երբ համերգի վերջում բեմում նրա հասակը շարունակ բարձրանում էր, ինքը դառնում վիթխարի, հզոր երեւույթ: 97- ամյակին մեզ պարգեւած ընծան զորեղ խիզախում էր՝ Բեռլիոզն ինչպե՞ս է երկնել այս աստվածային երաժշտությունը միտքն անընդհատ զուգահեռ էր ստեղծում՝ Չեքիջյանն ինչպե՞ս է փոխանցում դրա առեղծվածը:

Երեկ ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը «Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի վերանվանելու հարցը: Փոփոխության նպատակն է Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակն արժեւորելը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարը` Սպենդիարյան օպերայի եւ բալետի կայքից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցիների ստվար մասը Վրթանես սրբազանին իրենց առաջնորդ չի համարում

Հաջորդ գրառումը

Աբրահամյան համաձայնագիրը եւ Իրանի գործոնը. Հայաստանի անդամակցության հեռանկարը

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
Հաջորդ գրառումը

Աբրահամյան համաձայնագիրը եւ Իրանի գործոնը. Հայաստանի անդամակցության հեռանկարը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական