Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միքայէլ Վարանդեանի Կեանքն Ու Գործունէութիւնը

25/03/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ

Միքայէլ Վարանդեան, բուն անունով Միքայէլ Յովհաննիսեան, ծնած է 1874-ին Ղարաբաղի Վարանդա գաւառին մէջ, այստեղէն կը մնայ իր ծածկանունը Վարանդեան՝ որ յետագային կը դառնայ իր իսկական մականունը: Ան միջնակարգ կրթութիւնը ստացած է Շուշիի դպրոցին մէջ եւ աշակերտական տարիքէն արդէն կլանուած է ժամանակի յառաջդիմական յեղափոխական գաղափարներով:

Ութսունական թուականներու վերջերուն ան կը մեկնի Զուիցերիա ուսանելու եւ շուտով կը դառնայ Ժընեւի հայ ուսանողական շրջանակի գործօն անդամներէն մէկը: Վարանդեան համալսարանի մէջ կը հետեւի ընկերային ու քաղաքական գիտութիւններու: Առանձնապէս զինք կը հետաքրքրեն ընկերվարութեան հետ կապուած խնդիրները: Ան գերմանական համալսարաններու մէջ, յատկապէս կը հետեւի ժամանակի նշանաւոր ընկերաբաններու դասախօսութիւններուն:

Երբ 1892-ին Ժընեւ եկաւ Ռոստոմը եւ հիմնեց «Դրօշակ»-ը, Վարանդեան, Սիմոն Շխեանի հետ, դարձաւ անոր սերտ գործակիցը, համալսարանէն դուրս, ազատ ժամը տրամադրելով գրական աշխատանքի: Միեւնոյն ժամանակ կ՛աշխատակցեր Արասխանեանի «Մուրճ»-ին եւ «Մշակ»-ին, EGO ծածկանունով:

1895-ին Ռոստոմ հեռացաւ Ժընեւէն եւ «Դրօշակ»-ի խմբագրութիւնը վարեց Յոնան Դաւիթեանը: Վարանդեանը աւելի գործօն կերպով կապուեցաւ «Դրօշակ»-ի հետ՝ երբեմն նաեւ փոխարինելով Յոնանին, որպէս խմբագիր: Այժմ այլեւս ան կը կատարէր կազմակերպական աշխատանք՝ խմբագրութեան կողմէ թղթակցելով արտասահմանեան մարմիններու ու ընկերներու հետ:

1897-ին լրացնելով ուսման շրջանը, Վարանդեան, այդ օրերուն Պուլկարիոյ մէջ եռուն գործունէութեան լծուած՝ Ա. Վռամեանի մէկ առաջարկին վրայ, անցաւ Ռումանիա որպէս դաշնակցական գործիչ, բայց երկար չկարողացաւ մնալ այնտեղ, մատնութեան հետեւանքով ձերբակալուեցաւ ռումանական կառավարութեան կողմէ եւ հեռացուեցաւ երկրի սամաններէն դուրս:

Վերադառնալով Ժընեւ, Վարանդեանը, 1898-ին որոշ ժամանակ վարեց «Դրօշակ»-ի խմբագրութիւնը մինչեւ Քրիստափորի հասնիլը Ժընեւ, նոյն տարուայ վերջերը Քրիստափոր անոր մնայուն կերպով կապեց «Դրօշակ»-ի հետ, եւ այնուհետեւ, մինչեւ առաջին համաշխարհային պատերազմ, փոքրիկ ընդհատումներով, Վարանդեանը մնաց «Դրօշակ»-ի մէջ, մերթ իբրեւ խմբագրութեան անդամ եւ մերթ խմբագրատան ամբողջ աշխատանքը տանելով մինակը: 1899 թուականէն սկսեալ «Դրօշակ»-ի գրեթէ ամէն համար կը բովանդակուի Վարանդեանի այս կամ այդ բնոյթի գրուածքներ, խմբագրական, տեսութիւններ, ուսումնասիրութիւններ, կենսագրականներ, բանավէճ հակառակորդի հետ, երկրի թղթակցութիւններու վերամշակում, ընթացիկ տեղեկութիւններ: Քրիստափորի մահէն յետոյ, «Դրօշակ»-ը լեցնող ու խմբագրող, երբեմն միակ ուժը կ՝ըլլայ Վարանդեան: «Դրօշակ»-ի մէջ տպուած անոր գրուածքներու կարեւոր մէկ մասը յետագային լոյս տեսաւ առանձին հատորներով, ինչպէս «Հայկական շարժման նախապատմութիւնը», «Հոսանքներ» եւայլն:

Խմբագրական եւ գրական գործերէն անկախ Վարանդեանը աշխատեցաւ նաեւ քարոզչական մարզին մէջ, դասախօսութիւններով, յօդուածներով եւրոպական մամուլի համար հրատարակուող «Pro Armenia»-ի մէջ, համաժողովներու մէջ ներկայացնելով Հ․Յ․ Դաշնակցութիւնը, որպէս Արեւմտեան Բիւրոյի անդամ՝ մասնակցելով կուսակցութեան ընթացիկ կեանքին:

1905-ին ռուսական յեղափոխութենէն յետոյ, Վարանդեան կը մեկնի Կովկաս եւ որոշ ժամանակ կ՛աշխատի «Յառաջ» եւ յաջորդող թերթերու խմբագրական կազմին մէջ: Այդ օրերուն ան լոյս կ՛ընծայէ «Կովկասեան Վանգէտ», «Դաշնակցութիւնը եւ նրա հակառակորդները» գրքոյկները եւ մի քանի շարք սուր բանավէճային յօդուածներ, որոնք այնքան ուժեղ՛ տպաւորութիւն գործեցին հասարակութեան մտքերուն վրայ։ Մանաւանդ երիտասարդութիւնը յափշտակութեամբ կարդաց անոր յօդուածները:

1907-ին մեկնելով Վիեննա, Հ․Յ․Դ․ չորրորդ ընդհանուր Ժողովին, Վարանդեան այլեւս չվերադարձաւ Կովկաս: Ակնունիի եւ Արարատսկիի հետ ան խմբագրեց Դաշնակցութեան նոր ծրագիրը՝ չորրորդ ընդհանուր ժողովի կողմէ ընդունուած սկզբունքներու համաձայն: Ապա յաջողեցուց Դաշնակցութեան ընդունելութիւնը Ընկերվարական Միջազգայնականի մէջ եւ մասնակցեցաւ Ընկերվարական Միջազգային Համագումարին, Շթութկարթի մէջ իբրեւ Դաշնակցութեան պատգամաւոր: Օսմանեան սահմանադրութենէն յետոյ, կարճ ժամանակով մը ան այցելեց Պոլիս՝ իր բաժինը եւս բերելով նորազատ Թուրքիոյ հայութեան մտաւորական կեանքին:

Այնուհետեւ Վարանդեան, մինչեւ 1915 թուականը մնաց եւրոպա, որպէս «Դրօշակ»-ի խմբագիր, Դաշնակցութեան ներկայացուցիչ, ապա որպէս գործակից Պօղոս Նուպարի պատուիրակութեան: 1915-ին որոշ ժամանակի մը համար անցաւ Կովկաս եւ վարեց «Հորիզոն»-ի խմբագրութիւնը: Ան վերադարձաւ Եւրոպա եւ գործակցեցաւ Ազգային պատուիրակութեան, մինչեւ Հայաստանի հանրապետութեան ստեղծումը, որմէ ետք նշանակուեցաւ Հայաստանի դեսպան Հռոմի մէջ: Թէ՛ որպէս դեսպան եւ թէ՛ իբրեւ Ընկերվարական Միջազգայինի ներկայացուցիչ Վարանդեան շարունակեց քաղաքական աշխատանքը եւրոպայի մէջ համագործակցաբար Հայաստանի Հանրապետութեան Փարիզի պատուիրակութեան հետ:

Հայաստանի հանրապետութեան խորտակումը եւ մանաւանդ, Լօզանի չարաղէտ դաշնագիրը ծանր կերպով ազդեցին Վարանդեանի հոգեկան վիճակին ու առողջութեան վրայ: Թէեւ ան շարունակեց կուսակցական դրական աշխատանքը, բայց այլեւս նախկին կորովը չէր մնացած: Ան լոյս ընծայեց Հ․ Յ․ Դաշնակցութեան պատմութեան առաջին հատորը, Մուրատի եւ Զաւարեանի կենսագրութիւնները։ Անընդհատ աշխատակցեցաւ մեր մամուլին, բայց ոչ առաջին շրջանի ուժով ու փայլով:

Վարանդեանին համար առանձնապէս ծանր հարուած մը եղաւ Ահարոնեանին պատահած դժբախտութիւնը «Համազգային»-ի Մարսէյի հանդէսին: Ահարոնեանին հետ ան շատ մօտիկ էր եւ մասամբ իր խորհուրդով Ահարոնեանը ընդունած էր բանախօսելու հրաւէրը:

Ահարոնեանի կաթուածէն ետք, Վարանդեանը այլեւս երկար չապրեցաւ եւ մահացաւ 1934 թուականին, Ապրիլ 22-ին սրտի կաթուածէն:

Ընդարձակ էր Վարանդեանի հետաքրքրութեան սահմանը, բայց անոր գլխաւոր եւ մնայուն արժէքը գրականութեան մէջ էր, յատկապէս հրապարակագրութեան: Անոր պատմական հատորներն ալ, մեծ չափով, հրապարակագրական բնոյթ կը կրեն: Ան բացառիկ քարոզիչ էր, բանավիճող ու պայքարող: Դիւրասահ եւ թեւաւոր ոճով, խանդավառ թռիչքներով ու վիպապաշտ ոգիով համակուած անոր երկերը ամբողջ սերունդներ ոգեւորած են: Եւ այսօր ալ դեռ մեր երիտասարդութիւնը մեծ չափով, Վարանդեանի գործերով է որ դաշնակցական դաստիարակութիւն կը ստանա՛յ, ինչպէս Ահարոնեանը գեղեցիկ գրականութեան միջոցով: Վարանդեանը իր հրապարակագրութեամբ փառաւորեց Հայկական Ազատամարտը եւ յատկապէս Դաշնակցութեան մեծագործութիւնները: Քնարերգակ հրապարակագիր էր Վարանդեանը՝ մտքով գիտուն, սրտով բանաստեղծ, հայրենապաշտ ու հերոսապաշտ: Եւ որպէս այդպիսին մնայուն տեղ ունի հայ յեղափոխական դարաշրջանի պատմութեան մէջ:

hairenikweekly.com
24 մարտ 2021թ․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սորոսի կրթաթոշակը չխանգարեց Նեթանյահուին՝ Իսրայելում արգելել հիմնադրամի գործունեությունը yerkir.am

Հաջորդ գրառումը

ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է «Արցախն ու ռուսաց լեզուն» թեմայով քննարկում

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Արամ Անտոնյանի «Մեծ Ոճիրը»` անգլերեն

08/05/2026
08 Մայիսի, 2026

«Եթե + Հպում 2»

08/05/2026
08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է «Արցախն ու ռուսաց լեզուն» թեմայով քննարկում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական