Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թաթուլ Հուրյան

06/07/2021
- Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թաթուլ Սամսոնի Հուրյան (Խաչատրյան) (4 հուլիսի, 1912, Թեջրլու, Սուրմալուի գավառ, 21 հունիսի 1944), հայ բանաստեղծ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից: ԽՄԿԿ անդամ 1940 թվականից: Արցախի գրական միավորման հիմնադիրներից։ Թաթուլ Խաչատրյանին Հուրյան գրական անունով է կնքել Եղիշե Չարենցը:

Կենսագրություն

Թաթուլ Սամսոնի Հուրյանը (Խաչատրյան) ծնվել է 1912 թ. հուլիսի 4-ին Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառի Թեջրլու գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Նա աչք է բացել համատարած վշտի ու կարիքի մեջ։ Շուտով գալիս են աղետի տարիները. սկսվում է համաշխարհային պատերազմը, որը սանձազերծեց թուրք բարբարոսներին։ Այնուհետև հաջորդում է ջարդերի շրջանը։ Խուսափելով համատարած բնաջնջումից լքելով հայրենի տունը՝ Հուրյանենց ընտանիքը բռնեց գաղթի տառապալից ճանապարհը և անցավ Անդրկովկաս։ Նրանք բնակություն հաստատեցին Երևանից ոչ հեռու գտնվող Փարաքար գյուղում, այնուհետև տեղափոխվեցին Զեյվա (այժմ Տարոնիկ)։ Հենց այստեղ էլ 1920 թ. մահանում է Թաթուլի մայրը՝ Սաթենիկ Խաչատրյանը։ Մոր մահը ցնցում է երեխային։ Այդ խոր վիշտը նրա հոգում ապրում է երկար տարիներ։ Թաթուլի հայրը՝ Սամսոն Եսայի Խաչատրյանը, կնոջ մահից հետո իր երկու երեխաների՝ Թաթուլի և Անգինի (ծնված 1914 թ.) հետ տեղափոխվում են Հոկտեմբերյանի շրջանի Էվջիլար (այժմ Արազափ) գյուղը։ Նույն թվականին Սամսոն Խաչատրյանը բարեկամների խորհրդով նորից է ամուսնանում։ Թաթուլի հայրը միջահասակ, կենսուրախ, անմիջական բնավորությամբ հողի աշխատավոր էր։ Հաճախ էր երեխաներին պատմում հեքիաթներ, լեգենդներ, առակներ։ Աշխատանքի ընկերները հաճախ էին խնդրում հետաքրքիր պատմություններ պատմել։ Նույնիսկ պատրաստ էին նրա փոխարեն աշխատել, միայն թե չզրկվեն նրան լսելու բավականությունից։ Ոչ մի կրթության չուներ, բայց տառաճանաչ էր։ Թաթուլը իր ստեղծագործելու շնորքը ժառանգել էր հորից։ Մանուկ Թաթուլը ութ տարեկանից արդեն հոգսի մեջ էր, զբաղվում էր գյուղական զանազան աշխատանքով։ Հուրյանի լույս տեսած երգերի ժողոցածուների մի մասը բացվում է «Աստղ» բանաստեղծությամբ, որը պոետի մանկության ու երազների սքանչելի պատկերն էր տալիս։ Նկարագրելով գիշերը՝ «վառվող ու մարող աստղերով», հոգեբանական մի պահի միջոցով Հուրյանը հիշում է իր մանկությունը, բարկ տատին և նրա չարագուշակ զրուցը, թե իր նորածին թոռը աստղից զուրկ է։

Կրթություն

Ավարտել է Մոսկվայի խմբագրա-հրատարակչական ինստիտուտի գրական ֆակուլտետը (1931)։

Կյանքի վերջին տարիները

Խորհրդային տարիներին մեղադրվել է ազգայնականության մեջ, հալածանքների պատճառով թողել է Բաքուն և եկել Արցախ։ Հետագայում ուղարկվել է ռազմաճակատի ծանր գիծ, որտեղ և զոհվել 1942 թվականի հունիսի 21-ին Սևաստոպոլի համար մղված մարտում:

Ստեղծագործություններ

Բանաստեղծություններն աչքի են ընկնում հայրենասիրական պաթոսով («Հասակ», 1934, «Աստղ», 1943, «Բանաստեղծություններ և պոեմներ», 1949, «Հուշարձան», 1970 և այլ ժողովածուներ)։ Թաթուլ Հուրյանը Արցախի գրական միավորման հիմանդիրներից և առաջին անդամներից մեկն է եղել։ Նա արժանացավ Եղիշե Չարենցի քաջալերանքին և բարձր գնահատականին:

Երկեր

Հողի արյունը (բանաստեղծություններ և պոեմներ), 1932:
Դնեպր (պոեմ), 1933:
Հասակ, 1934:
Պոեմներ, 1941:
Աստղ (բանաստեղծություններ և պոեմներ), 1943:
Ֆրիկ (Թաթուլ Հուրյան) (դրամա), 1945:
Բանաստեղծություններ և պոեմներ (ժողովածու), 1949:
Երկրի հետ (բանաստեղծություններ և պոեմներ), 1951:
Բանաստեղծություններ, 1956:
Հուշարձան (բանաստեղծություններ), 1970:
Լուսապսակ (բանաստեղծություններ), 1982:

Թարգմանություններ

Բանաստեղծություններ, 1953 (Հեղինակ՝ Նիկոլայ Նեկրասով):
Հատընտիր։ Ղոշմաներ, գազելներ, մուխամմազներ (հեղինակ՝ Վագիֆ):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեխիայում բիովառելիքի գործարանում պայթյունի արդյունքում տուժածներ կան

Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հադրութցիները, ամիսը մինչեւ 10 ընտանիք, լքում են երկիրը․ իշխանությունների պետքը չէ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հադրութցիները, ամիսը մինչեւ 10 ընտանիք, լքում են երկիրը․ իշխանությունների պետքը չէ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական