Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի գրադարան-ընթերցարանը և Ալեքսանդր Շիրվանզադեն

07/10/2020
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

17 տարեկանում Ալեքսանդր Շիրվանզադեն հայտվում է Բաքվում և գրագրի պաշտոն ստանում  տեղի նահանգական վարչության գրասենյակում. «Դուրս գալով մի գրասենյակից և անցնելով մյուսը որպես հաշվապահ կամ վարիչ, որքան գնում, այնքան ավելի ու ավելի համոզվում էի, որ ընդհանուր ապականության մեջ պետք է ունենալ մի հակաթույն՝ չվարակվելու համար ամենուրեք տարածված ախտով: Այդ հակաթույնը ես ունեի իմ հոգու մեջ- դա իմ սերն էր դեպի գրականությունը և գրագետի համբավը…»(Ալ.Շիրվանզադե,Երկեր 5 հատորով, հատոր 5, 1988 թ, էջ՝ 73):          Շիրվանզադեին գրավում է գրականությունը, կարդում է ամենը , ինչ ընկնում է ձեռքը. «Գրականությունն արդեն ամբողջովին կլանել էր իմ միտքն ու հոգին: Ոչ մի ուրիշ զբաղմունք այլևս չէր հետաքրքրում ինձ: Գրում էի առայժմ հոդվածներ ,թե հայ և թե ռուս լրագրերում: Նյութի պակասություն չկար-նավթային արդյունաբերությունը, հանքերը, բանվորները, գործարանները, նավագնացությունը- այդ ամենը մի ամբողջ աշխարհ էր դիտողի համար, թեև Բաքուն ինքնըստինքյան հրապույր չուներ այլևս»          ( «Կյանքի բովից»):      
            Շուտով ապագա գրողին բախտ է վիճակվում ամբողջովին նվիրվելու ընթերցանությանը:   
            Ժամանակի մտավորական իր ընկերների հետ` Ալեքսանդր Աբելյան, Ալեքսանդր Նաջարյան, Արշակ Քալանթար, որոշում են գրադարան բացել Բաքվում և դիմում են Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությանը՝ խնդրելով մի ազատ սենյակ տրամադրել.« Մտադիր էինք այնտեղ հավաքել  մեր ունեցած գրքերը և, միջոցներ ձեռք բերելով, հետզհետե կազմել գրադարան-ընթերցարան: Բարեբախտաբար, վարչության նախագահն իմ պատրոնն էր, Սամվել Բաղիրյան, թեև ոչ այնքան գրասեր, բայց շատ պայծառամիտ մարդ. մեր խնդիրը հարգվեց ավելի, քան կարող էի սպասել»: 
            Հայոց մարդասիրական ընկերությունը ոչ միայն  սենյակ է տրամադրում, այլև որոշում է տարեկան 50 ռուբլի հատկացնել ՝ գրադարանի ծախսերի համար:         
            Գրապահը դառնում է Շիրվանզադեն. « Երջանիկ էի, որ վերջապես ընկա իմ սիրած տարերքի մեջ, ինչպես ցորենի շտեմարան գցված հավ: Առաջին 500 ռուբլով մենք Մոսկվայից բերել տվեցինք մի շարք ընտիր գրքեր…այդ ժամանակ էր, որ ես նորադարձի ջերմեռանդությամբ նվիրվեցի ընթերցանության: Որոշ ծրագիր կամ ուղեցույց չունեի, կարդում էի ՝ ինչ որ տեսնում էի, այսօր Հերբերտ Սպենսեր, վաղը Լասսալ, Ռիկարդո, Սեն Սիմոն, Պրուդոն և այլն…»:     
            Բայց պաշտոնում երկար ժամանակ մնալ չի հաջողվում. գրողին մեղադրում են հեղափոխական լինելու մեջ:      
             Շիրվանզադեին կանչում են տեղական ժանդարմերիայի գնդապետի ՝ Տալդրենի մոտ: Պատճառն այն էր, որ Շիրվանզադեն ծանոթացել էր Կովկաս աքսորված հեղափոխական ուսանողների հետ . « …մեկի քիմքին դուր չէի եկել, և նա ինձ մատնել էր»:       
            Գրողին չեն ձերբակալում, բայց գրադարանում այլևս աշխատել թույլ չեն տալիս. « Ես ձերբակալությունից ազատվեցի, բայց Մարդասիրական ընկերության վարչությունը շատ քաղաքավարի ձևով ինձ հասկացրեց, որ գրադարանում մնալս կարող է կասկածի ստվեր գցել ընկերության «բարեհուսության» վրա»:          
            Այս գրադարանը հետագայում դառնում է ամենահարուստն ամբողջ Կովկասում: Գրադարանից և ընթերցասրահից օգտվել են Բաքվի աշխատավորները՝ առանց ազգի և կրոնի խտրականության ( մոտ 32.700 մարդ): 
            1914 թ. գրադարանը ունեցել է շուրջ 21.800 գիրք, ստացել 68 անուն պարբերական:   
            Շիրվանզադեն թողնում է Բաքուն և մեկնում է Թիֆլիս՝ ամբողջովին նվիրվելու գրականությանը. «…զգում էի, որ Բաքվում բարոյապես խեղդվում եմ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտավազդ Ջանշյանը իր ողջ խնայողությունը նվիրաբերել է Արցախի պաշտպանության բանակին

Հաջորդ գրառումը

Նիդերլանդների խորհրդարանը որոշում ընդունեց Ադրբեջան ահաբեկիչների փոխադրման կապակցությամբ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

Հանդիպումներ էստոնացի գրողի հետ Երեւանում եւ Գյումրիում

06/06/2025
6 հունիսի, 2025

Համերգաշարի բացումը՝ հայ երաժիշտով

06/06/2025
6 հունիսի, 2025

Յարո Զաբավսկի. ուսուցանել եւ արարել Դիլիջանում

06/06/2025
Դասական

«Ջազի Սիմֆոնիա». Գարի Քյոսայանը կներկայացնի իր հեղինակային ստեղծագործությունները

05/06/2025
Հաջորդ գրառումը

Նիդերլանդների խորհրդարանը որոշում ընդունեց Ադրբեջան ահաբեկիչների փոխադրման կապակցությամբ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական