Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում

Ստեփան Պապիկյան
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
78
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը գործարկել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» եռալեզու (հայերեն, անգլերեն եւ ռուսերեն) ակադեմիական հարթակը: Այն աշխարհին է ներկայացնում Արցախի մշակութային ժառանգությունը, հետեւում դրա արդի վիճակին, արձագանքում ադրբեջանական վանդալիզմի դեպքերին: Տվյալների հավաքմամբ եւ մշակմամբ զբաղվում է ինստիտուտում ստեղծված «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» խումբը եւ «Monument Watch» թիմը:

Հարթակի հիմնական նպատակն Ադրբեջանին անցած Արցախի անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումն ու գույքագրումն է՝ վիճակը մինչեւ պատերազմը, ընթացիկ վիճակին հետեւելը եւ փոփոխությունների վավերացումը (ավերում, ձեւափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում եւ այլն), այն միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը: «Հարթակը հատուկ ձեւաչափով մշակված գիտական հոդվածների տեսքով ներկայացնում է Արցախի մշակութային ժառանգությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը. հնավայրերը, հուշարձանները, կոթողները, քաղաքացիական կառույցները, թանգարանները, հավաքածուները եւ այլն: Ահազանգերի բաժնի  հոդվածները ներկայացնում են Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությունը եւ նման դեպքերը, գնահատում դրանք միջազգային մշակութապահպան կոնվենցիաների լույսի ներքո:

«Մշակութային ժառանգության հետազոտության, ահազանգման եւ պահպանության ասպարեզում թիմի հետազոտական աշխատանքը հիմնվում է միջազգային կոնվենցիաների, տեսական ու մեթոդաբանական մոտեցումների  վրա: Դրանք հայաստանյան իրականության մեջ նորարարական են, հավասարակշռված եւ անկողմնակալ: Թիմը համապատասխան տեսական, գործնական ու տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ՀՀ անվտանգության խորհրդին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, ՀՀ Առաքելական եկեղեցուն: Միջազգային եւ հայաստանյան մշակութապահպան կառույցները, լրատվամիջոցները հաճախ են օգտագործում «Monument Watch»ի նյութերը որպես չեզոք գիտական  արդյունք եւ իրավիճակների անկողմնակալ փաստագրում: Արդյունքները ներկայացվել են Եվրախորհուրդ, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն:

Հարթակի ստեղծմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Ֆորդի հիմնադրամը, Գյուլբենկյան հիմնարկությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես նաեւ անհատ հովանավորներ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստանն իսպանական աշխարհում»

Հաջորդ գրառումը

Պաբլո Ահարոնյան. Բալետային գործունեություն՝ ողջ աշխարհում

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Լոկառնոյի կինոփառատոնը բացվեց «Արտոյի երկիրը» ֆիլմով

07/08/2025
1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
Հաջորդ գրառումը

Պաբլո Ահարոնյան. Բալետային գործունեություն՝ ողջ աշխարհում

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական