Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սայաթ-Նովայի հերթական խեղաթյուրումը

25/11/2020
- Ազգային

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Թուրքի դեմ մղվող հայրենական այս ծանր բայց ոգեշունչ պատերազմի օրերին առիթ ունեցա ծանոթանալ «Большая российская энциклопедия»ի 29-րդ հատորում (Մոսկվա, 2015) զետեղված «Սայաթ-Նովա» հոդվածին (էջ 498) եւ տեսա, որ այստեղով էլ թուրքն է անցել: Հոդվածի հեղինակը ոչ ավել, ոչ պակաս ադրբեջանցի էՙ ոմն Ա. Մ. Բաղիրով, որը մեր անզուգական Սայաթի հետ վարվել է այնպես, ինչպես այսօր գերի ընկած հայի հետ են վարվում իր ցեղակիցները…

Հայ մեծ բանաստեղծը հոդվածում ներկայացված է ընդամենը իբրեւ Անդրկովկասի ժողովրդական բանաստեղծ-աշուղ, որ գրել է ադրբեջաներեն, հայերեն ու վրացերեն լեզուներով եւ մեծ դեր կատարել թյուրքական, հայկական եւ վրացական բանաստեղծական արվեստի զարգացման մեջ:

Ասենք, որ Սայաթ-Նովան ոչ մի կապ չունի թյուրքական պոետիկայի եւ ոչ էլ ադրբեջաներենի հետ, քանի որ այլ են արհեստածին Ադրբեջանի եւ Սայաթ-Նովայի գործածած թուրքերենը: Վերջինս Թիֆլիսում եւ հարակից շրջաններում 18-րդ դարում ապրած թուրքական մի ցեղի բարբառն է (այրումլու), եւ այդ ժամանակ դեռեւս չկար շատ ավելի ուշ հորինված Ադրբեջանը: Ի դեպ, Սայաթ-Նովան իր մի վրացերեն խաղում Ադրիբեժան ձեւով հիշատակում է պարսկական Ատրպատականը…

Ավելի ցնցող է Բաղիրովի այն «հայտնագործությունը», թե Սայաթ-Նովայի հայրը սիրիացի թյուրքերից էրՙ լուսավորչական (Գրիգորյան) դավանանքով: Ավելի մեծ անհեթեթություն հնարավոր չէ պատկերացնել, ինչպես որ անհնարին է պատկերացնել սիրիացի լուսավորչական կամ առաքելական թյուրքի: Գուցե ինքըՙ Բաղի՞րովն է պատկանում թյուրքի այդ տեսակին կամ այդպիսին են Թուրքիայի միջոցով Արցախ բերված եւ լուսավորչական հայերի դեմ կռվող սիրիացի ահաբեկիչնե՞րը…

Իր ընդօրինակած ձեռագրերում Սայաթ-Նովան հիշում է հորըՙ մահտեսի Կարապետին (Մատենադարան, ձեռ. 4270, էջ 100 բ,10838, էջ 328 ա), իր մի թուրքերեն խաղում համարում է նրան հալեպցիՙ ծագումով ադանացի, իսկ իր ինքնագիր Դավթարում դարձյալ վկայում է, որ հայրը մղդսի-մահտեսի է եղել, այսինքնՙ Երուսաղեմ, Հիսուսի գերեզմանին ուխտի գնացած հայ քրիստոնյա: Ուշագրավ է, որ իր մեկ այլ թուրքերեն խաղում էլ Սայաթ-Նովան, ասես նախապես պատասխան տալու համար թուրք «գիտնականներին», ասել է. «Սայաթ-Նովան ճշմարիտ կրոնը չի ուրանաՙ հայ է»:

Բաղիրովը հոդվածում հիշում է Սայաթ-Նովայի Դավթարը, որին հաստատապես ծանոթ չէ (Պահպանվում է Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում. Սայաթ-Նովայի ֆոնդ, թիվ 1: Երկու անգամ լույս է տեսել նմանահանությունը), այլապես մահտեսի Կարապետին թյուրք չէր համարի: Ավելին, չէր գրի հաջորդ անհեթեթությունը, թե իբր Դավթարում պահպանված երգերը 1842 թվականին Սանկտ Պետերբուրգում հրատարակել է Սայաթ-Նովայի որդի Օհան Սեիդովը:

Իրականում Օհանը 1823 թվականին, Պետերբուրգում վրաց արքայազն Թեյմուրազի պատվերով կազմել է մի ձեռագիր ժողովածու, որ ընդգրկում է սայաթնովյան հայերեն, վրացերեն եւ թուրքերեն 80 խաղեր (պահպանվում է Սանկտ Պետերբուրգի Արեւելագիտության ինստիտուտի վրաց ձեռագրերի ֆոնդում. թիվ H-21): Իսկ 1842 թվականին Սայաթ-Նովայի երգերի ոչ մի ժողովածու լույս չի տեսել: Միայն 1852 թվականին Մոսկվայում, Դավթարի հիման վրա տպագրվել է Սայաթ-Նովայի հայերեն երգերի առաջին ժողովածունՙ Գեւորգ Ախվերդյանի աշխատասիրությամբ…

Հոդվածում Սայաթ-Նովայի կենսագրությունը եւ ստեղծագործության գնահատականը ներկայացված է շատ կցկտուր ու սխալաշատ, եւ մնում է միայն զարմանալ, թե ռուսական հանրագիտարանի խմբագրությունը ինչո՞ւ է հայ մեծ բանաստեղծի մասին հոդվածը պատվիրել լիովին անտեղյակ ոմն ադրբեջանցու եւ ինչո՞ւ չի ստուգել այդ վայ բանասերի բերած տեղեկությունների իսկությունը: Կարող էր ստուգել թեկուզ նախորդ ռուսական հանրագիտարանների միջոցով կամ ուղղորդվելով «История всемирной литературы» արժեքավոր բազմահատորյակով, որի 5-րդ հատորում (Մոսկվա, 1988) լայն անդրադարձ կա Սայաթ-Նովայի կյանքին ու գործին (էջ 497-499): Այստեղ Սայաթ-Նովան իրավամբ համարված է հայ ընտանիքի ծնունդ եւ առաջին հերթին հայ բանաստեղծության խոշորագույն ներկայացուցիչ: Հանճարեղ աշուղ-բանաստեղծի վիթխարի դերը հայ գրականության պատմության մեջ, ինչպես հայտնի է, լավագույնս նշել է դեռեւս Վալերի Բրյուսովը «Поэзия Армении» հատորի առաջաբանում…

Նկատի ունենալով այս ամենը խորհուրդ կտայի ռուսական հանրագիտարանի մեր գործընկերներին չիջեցնել նախկին գիտական բարձր նշաձողերը եւ թույլ չտալ, որ թուրքն ավերելով անցնի ռուսական գիտության ու մշակույթի անդաստանով…
Նախորդ գրառումը

Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Իմ անձի դեմ ուղղված գործողություններ են. Արա Սաղաթելյանը ՀՔԾ-ում հրաժարվել է ցուցմունք տալ

Համանման Հոդվածներ

Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
Ազգային

«Փոքր Մհեր»՝ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը տարածաշրջանում. Փոքր Մհերը՝ մեծ էկրանին

25/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Ազգային

Վանդալիզմի է ենթարկվել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը

13/05/2026
Հաջորդ գրառումը

Իմ անձի դեմ ուղղված գործողություններ են. Արա Սաղաթելյանը ՀՔԾ-ում հրաժարվել է ցուցմունք տալ

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական