Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

99 տարի առաջ ծնվեց կինոյի հրաշագործը

09/01/2023
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մեկ անձի թատրոն», «մարդ-ներկայացում», «հրաշագործ», «կախարդ». Սերգեյ Փարաջանովին տեսնողների, ճանաչողների, նրա հետ թեկուզ մեկ օր անցկացրած մարդկանց բնութագրումներն են։

Փարաջանովն  այդպես էլ չկարողացավ, չհասցրեց Ֆեդերիկո Ֆելինիին նվիրել այն խալաթը, որը ձևավորել-պատրաստել էր հատուկ նրա համար։ Խալաթը մինչև հիմա պահպանվում է Փարաջանովի երևանյան թանգարանում։

Իսկ Ֆելինին հիացած էր Փարաջանովի հանճարով։ «Նռան գույնը» ֆիլմը տեսնելով՝ իտալացի դասականն ասել է. «Նռան գույնով» Փարաջանովը մի քանի տասնամյակ առաջ մղեց կինոն»։

Երբ Փարաջանովը վախճանվեց, Ֆելինին հեռագիր ուղարկեց. «Կինոյի աշխարհը կորցրեց իր հրաշագործին»։

Թբիլիսիում ծնված, պատանեկությունն ու երիտասարդությունն այնտեղ անցկացրած Փարաջանովն այսօր իր ծննդավայրում ոչինչ չունի։ Նրա տունը վաճառվել է ռուս մեծահարուստի, իսկ անձնական իրերը տարիների ընթացքում ցաքուցրիվ են եղել, թեև մի մասը տեղափոխվել է Երևան և պահվում է նրա թանգարանում։ Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում, որտեղ ապրել է Վարպետը, փողոցներից մեկը 2022-ի հունիսին կոչվեց Փարաջանովի անունով։

Սերգեյ Փարաջանովը համաշխարհային կինո բերեց այնպիսի մշակույթ, մտածողություն, երևակայություն, պատկերի, ժամանակի, թեմայի, ասելիքի այնպիսի անսովոր համակցություն, որը կարող էր միայն ինքը ստեղծել։ Իրենից հետո էլ ոչ ոք չհամարձակվեց շարունակել փարաջանովյան կինոն ու արվեստը։

 «Նռան գույն», «Մոռացված նախնիների ստվերները», «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին»  ֆիլմերը համաշխարհային կինոյի չգերազանցված կոթողներ են, որոնց մասին կինոգիտական միտքը դեռ շարունակում է նոր բացահայտումներ անել, քննել հեղինակի երևակայական, անսովոր արտահայտչամիջոցների երանգապնակը։

«Կոլաժը խտացված ֆիլմ է»,- ասել է Փարաջանովը, երբ նրան արգելել էին ֆիլմեր նկարել, իսկ նա չստեղծագործել ուղղակի չէր կարող։

Ուր գնար, վերադարձին ճանպրուկներով իրեր կբերեր՝ առաջին հայացքից անպետք թվացող առարկաներ, ապակու կտորտանք, գործվածքի մնացորդ, ծռված գդալ-պատառաքաղ, ուլունքներ։ Իսկ հին իրերի խանութներն ու տոնավաճառները նրա տարերքն էին։

Ձեռքի տակ եղած առարկաներով նա կոլաժներ էր պատրաստում ու նվիրում, երբ տրամադրությունը բարձր էր։ Սակայն մեկ-երկու օրից հնարավոր է՝ հետ վերցներ նվերն ու մեկ ուրիշին ընծայեր։

Չկա հստակ թիվ, թե Փարաջանովը քանի կոլաժ է ստեղծել։

«Ինչին ձեռք էր տալիս, դառնում էր արվեստի գործ։ Մեր մտքով երբեք չէր անցնի, որ մեր շուրջը գտնվող առարկաներից կարելի է արվեստ արարել, պատկերներ ստանալ։ Իսկ նրան մի քանի վայրկյան էր պետք, որպեսզի հերթական կոլաժն ստեղծեր»,- պատմում էր կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, որը Փարաջանովին նվիրված «Աշխարհումս» ֆիլմն է նկարահանել։

Իր քրոջ՝ Աննայի մահը Փարաջանովը սարսափելի ծանր է տարել։ Պատմում են, որ Աննայի դագաղը նա աննկարագրելի գեղեցիկ զարդարել է՝ որպես կատարյալ կոլաժ։

Հունվարի 9-ը Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։

Նա 99 տարեկան է։

Նաիր Յան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, ջրի սակավության պատճառով ՀԷԿ-ը չի գործում

Հաջորդ գրառումը

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Զաբել Բոյաջյանի գրական-գեղարվեստական ժառանգությունը թվայնացվել է

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Նեւդոն Ժամկոչյան. «Հայկական ժառանգությունս կենտրոնական է իմ արվեստում»

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարիամ Մայիլյանի արծաթե ֆլեյտան

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025

Ադրբեջանն ու Հայաստանը մրցակիցներ չեն արտաքին առևտրում, ընդհակառակը, նրանք կարող են լրացնել միմյանց. հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։...

ԿարդալDetails

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական