Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Օթեւան» Մայրա Ռոբերտսի կտավի համար

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
07/06/2024
- 7 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
48
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի ցավալի անցյալն ու հերոսական հառնումը շարունակում են իրենց հաղթական երթը Մ. Նահանգներում: Բոստոնից «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը հետաքրքրական պատմությամբ մի նոր կտավի մասին է գրում, որտեղ արվեստի եւ անցյալի դառն իրադարձությունները միահյուսվում են` դառնալով հիշարժան մի գեղեցիկ ստեղծագործություն, որը դեռ շատերին կմղի բացահայտելու մեր անցյալը:

Մ. Նահանգների հարավարեւելյան մասում ստեղծագործող արվեստագետ Մայրա Ռոբերտսը, որին պատվիրված է եղել Հայոց ցեղասպանությունը պատկերող մի կտավ պատրաստել ի հիշատակ Ավագյան ընտանիքի նախնիների, վրձնել է «Երբեք չմռոանանք» խորագրով մոտ 100 սմ X 75 սմ չափսերով մի կտավ, որն այժմ գնահատվում է 20.000 դոլար:

Լորա եւ Սթիվ Ավագյանները, ինչպես պարզվում է Լորայի հետ հարցազրույցից, ներկայիս ապրում են Մասաչուսեթսում: Լորան երկար տարիներ աշխատել է տեղի Տեխնոլոգիական ինստիտուտում: Հանգստյան է կոչվել 2006-ին: Սթիվը ծնվել է 1945-ին Նյու Յորքում` վերապրողների ընտանիքում: Հայրը` Երվանդը, 9 տարեկանում մոր եւ ընտանիքի մյուս զավակների հետ անցել է Տերզորյան անապատային ճանապարհը եւ հասել Լիբանան: Մոտ 15 տարի անց փոխադրվել է Մ. Նահանգներ եւ հաստատվել Նյու Յորքում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա կնոջը` Ագաբիին: Վերջինս Ամերիկա էր գաղթել Խարբերդում իր քրոջ հետ մի քանի տարի որբանոցում ապաստան գտնելուց հետո: Ընտանիքի պատմության մասին «Եփրատի դուստրերը» (Daughters of the Euphrates) վերնագրով գիրք է գրել մորաքույրը` Էլիզաբեթ Կարամեն Պեյնը: 1939-ին «Հարպեր» հրատարակչատան կողմից լույս տեսած հատորում հեղինակը նկարագրել է Հաբուսի գյուղաքաղաքում ընտանիքի կյանքը Ցեղասպանությունից առաջ եւ հետո, ինչպես նաեւ որբ քույրերի որբանոցային առօրյայի մանրամասնությունները:

Սթիվ Ավագյանը Մ. Նահանգներում եղել է Ջոն Գլենի անձնական օգնական 1980 թվի նրա սենատորական մրցարշավի ժամանակահատվածում, եւ վերջինիս հետ Վաշինգտոն է գնացել որպես նրա մամուլի քարտուղարը: Իսկ 1985-ին Օհայո է մեկնել կազմակերպելու սենատորի վերընտրության մրցարշավը, որը հաջող ավարտ է ունեցել 88 օկրուգներում: Ընտրություններից հետո Ավագյանը բացել է իր սեփական խորհրդատվական գրասենյակը, որը գործել է 31 տարի:

Լորա եւ Սթիվ Ավագյանները երբ 2018-ին պատվիրել են կտավը, ժամանակավորապես ապրելիս են եղել Սանիբելում (Ֆլորիդա), որտեղ էլ նրանց դիմել են հովանավորելու Մայրա Ռոբերտսի հայտնի կանանց դիմանկարների ցուցահանդեսը, որին տրվել է «Ձեռնհաս կանայք» անվանումը: Շարքում ընդգրկված են եղել Ռութ Բեյդր Գինզբուրգի (իրավաբան, Մ. Նահանգների գերագույն դատարանի դատավորի օգնական,) Միշել Օբամայի (նախագահ Բարաք Օբամայի կինը) եւ Գրետա Թունբերգի (երիտասարդ աղջիկ, կլիմայական փոփոխությունների դեմն առնելու ակտիվիստ, բնապահպան) (*) դիմանկարները: Ռոբերտսի հետ կապ հաստատելու ժամանակ Ավագյանները խոսել են Հայոց ցեղասպանության մասին եւ խնդրել, որ նկարչուհին Սթիվի նախնիների հիշատակը պատկերող մի կտավ պատրաստի: Ռոբերտսը հետաքրքրվելով խորացել է մանրամասնությունների մեջ եւ արդյունքում կանգ առել նկարի առաջամասում Ավրորա Մարտիկանյանի դիմանկարը ստեղծելու վրա` հետնամասում պատկերելով Սթիվի նախնիների Տերզորյան գաղթը:

«Մինչ այդ մենք ոչինչ չգիտեինք Ավրորայի մասին: Դա միաժամանակ ե՛ւ ուսանելի, ե՛ւ ոգեշնչող կտավ էր», պատմել է Լորան հարցազրույցի ժամանակ, ավելացնելով, որ գերդաստանի անդամների հետզհետե նվազող թվի հետեւանքում որոշել են այդ եզակի դիմանկարը նվիրել հայկական մի ինչ-որ պատկառելի կազմակերպության կամ հաստատության:

Այն մշակութային կառույցներին կամ ուսումնական հաստատություններին, որոնք պաստրաստ են պատշաճ տարածք տրամադրել եւ համապատասխան թեմաներով քննարկումներ կազմակերպել խորհուրդ է տրվում մինչեւ հունիսի վերջը Լորա Ավագյանին ուղարկել դիմում` հետեւյալ հասցեով. «avakianpainting@gmail.com»:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

*) Բոլոր 3 անձնավորությունների վերաբերյալ տեղեկությունը Հ.Ծ.-ինն են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱԶԳապատում»

Հաջորդ գրառումը

Պոետ, որ այն աշխարհից էլ իրավունք ունի բարբառելու… Վառլեն Ալեքսանյան

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Պոետ, որ այն աշխարհից էլ իրավունք ունի բարբառելու... Վառլեն Ալեքսանյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

ԿարդալDetails

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական