Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռաբիսի անկասելի ընթացքը

ԱԶԳ
28/03/2024
- 28 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Այն, որ երգ-երաժշտության այս ճյուղի՝ ռաբիսի ներկայացուցիչները տարիներ շարունակ կարողացել են հետեւողական կերպով հանրության մեջ ամրապնդել այդ ճաշակը, եւ թե՛ Երեւանում, թե՛ Սփյուռքի գաղթօջախներում, մասնավորապես Լոս Անջելես Գլենդեյլ եւ այլ համայնքներում ահռելի դահլիճներ լցնել, անվիճելի է: Հետանկախական շրջանում արդեն ռաբիսի սկզբնական իմաստն ու դերը ոչ ոք չէր հիշում, եվ այն վերածվեց նրան, ինչին ականատես ենք այսօր:

Վերջերս գովազդվող լայնամասշտաբ միջոցառումը մեր հանրության մեջ կրկին աննախադեպ հետաքրքրություն առաջացրեց: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճը լեփ-լեցուն էր այդ արվեստի սիրահարներով, ասել կուզի, հայաստանյան ՌԱԲԻՍ երաժշտության ազդեցությունը եւ մեր հասարակության կողմից սիրելի լինելը կրկին ամրագրվեց:

Մեր հոդվածի նյութը, սակայն, որեւէ մասնավոր համերգ չէ, այլ ռաբիս երեւույթի հաղթական եւ անկասելի ընթացքը մեր հասարակության կրթամշակութային կյանքում: Այո՛, պարտվում ենք ոչ միայն իրական պատերազմում, այլ նաեւ մշակութային խրամատումներում:

Երեւույթի խրախուսումը գալիս է դեռ նախկին ղեկավարությունների ժամանակաշրջանից, երբ ռաբիսի ներկայացուցիչները (Արմենչիկ, Թաթա Սիմոնյան եւ այլք) ստանում էին ՀՀ վաստակավոր արտիստի կոչումներ, նույնիսկ պարգեւատրվում Գուսան պատվավոր տիտղոսով:

Ցածրաճաշակ այս ենթամշակույթն այսօր հավասարապես եւ ազատորեն ներթափանցել է եթեր, հեռուստատեսություն. հիշենք թեկուզ տխրահռչակ Սուպեր Սաքոյի (պարզվում է, կա այդպիսի պոպուլյար երգիչ)՝ Կոմիտասի երաժշտության եւ հայկական ձայնեղանակների մասին արված «հեղինակավոր» պնդումները Հանրային հեռուստաընկերության եթերում եւ բազմաթիվ այլ օրինակներ:

Տեղին է մեջբերել հոդվածագիր Հրաչ Բայադյանի դիտարկումը, թե ռաբիսը մեր օրերում այլեւս լուսանցքային, ճնշված կամ անտեսված մշակույթ չէ: Ճիշտ հակառակը՝ ագրեսիվ է եւ ամենակուլ: Ռաբիսի հետխորհրդային այլասերման ընթացքը (բառիս չեզոք իմաստով), որ արդյունք է բազմաթիվ գործոնների. համապատասխան սոցիալական խավի վերացումը, խորհրդային մշակութային կանոնի եւ «բարձր-ցածր» հիերարխիայի անհետացումը, սպառողականության տարածումը եւ այլն, հանգեցրեց զանգվածային մշակույթի մի նոր տեսակի, որը, ինչպես ակնարկված է այս գրության վերնագրում, կարող է անվանվել հայ ժողովրդական ռաբիս (Լուսանցագրություն.ժողովրդական ռաբիս, «Հետք», 2012, հոկտեմբերի 8):
Սակայն գանք մի փոքր ավելի հեռվից.

1920-ական թվականներին մինչեւ պետական ֆիլհարմոնիաների եւ մշակութային միությունների հիմնումը Խորհրդային Միության ամբողջ տարածաշրջանում հատուկ ստեղծվեցին կառույցներ, որոնց մեջ սկզբնապես մտնում էին ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչները (երաժիշտներ, նկարիչներ, արտիստներ եւ այլք): Ռուսական «ՐՈոՏՑվՌՍՌ ՌրրՍցրՑՉ» արհմիությունների անվանման հապավումը՝ ռաբիսը, Հայաստանում շատ կենսունակ եղավ: Հիմնական գործառույթն էր՝ կազմակերպել համերգներ եւ սպասարկել ժողովրդի կենցաղի երաժշտական մասի կարիքներն ուրախության եւ տխրության արարողությունների ժամանակ: Երաժշտությունը, ինչպես եւ գործիքները, բացառապես ժողովրդական էին. փողային՝ դուդուկ, զուռնա, շվի, հարվածային՝ դհոլ, դափ, նաղարա, լարային՝ քամանչա, թառ, քանոն: Սակայն, ռաբիսը հետզհետե դադարեց միայն վերաբերել երաժշտությանը, այլ նաեւ այս երաժշտական մշակույթի ներկայացուցիչներին, նրանց սովորույթներին, ճաշակին, հագուկապին, խոսույթին եւ այլն:

Աստիճանաբար ռաբիսը սկսում է կլանել իր մեջ այն, ինչն ի սկզբանե հակադրվում էր իրեն՝ ստեղծելով իր նոր տարբերակները: Ժամանակի ընթացքում առաջացան ֆոլկլորային, էստրադային, դասական ռաբիս եւ այլն: 70-ականներին արդեն ռաբիսն ընդգրկել էր երաժիշտներին հասու գրեթե բոլոր գործիքները (Л.А.Абрамян, Р.В.Пичикян, Заметки по этнографии современного города (на примере Еревана), §Этнические группы в городах европейской части СССР¦, Москва, 1987, стр. 136-147):

Ի՞նչն է, սակայն, մեր հասարակության համար ռաբիսն այդքան սիրելի դարձնում: Ինչպես ժամանակին նկատել է մի հեղինակ. «Ռաբիս ասելով` մենք վաղուց արդեն միայն կլկլակոկորդ երգը չէ, որ հիշատակում ենք ու որակում: Իրեն ու երկիրը հարգող յուրաքանչյուր հայ` անճաշակը, գռեհիկը ընդգծելու համար մի բառ է օգտագործում ընդամենը` ռաբիս: Եվ ինչպիսի հաճախականությամբ ենք մենք արտաբերում ճարահատ` ռաբիս երգ, ռաբիս պար, ռաբիս համերգ, ռաբիս ներկայացում, ռաբիս հաղորդում, ռաբիս նկար, ռաբիս հանդիսություն, ռաբիս հարսանիք, ռաբիս, ռաբիս, ոաբիս… Ի՞նչ տարբերություն աղանդի եւ ոաբիս երգի, ռաբիսի միջեւ առհասարակ. ոչ մի: Երկուսն Էլ տրոհում են մարդու ազգային անհատականությունն ու ինքնուրույնությունը, մշուշում նրա ուղեղն ու հոգին եւ աստիճանաբար ստրկացնում: Երկուսն Էլ վարակիչ են եւ զարգանում են՝ որպես օտարացման համաճարակ» (Բերդ Բաբայան, Ազգային մշակույթը հարկավոր է պահպանել ինչպես երկրի պետական սահմանը, «Ազգ», 2007, հոկտեմբերի 14):

Բանն այն է, որ հետխորհրդային Հայաստանը տարիների ընթացքում այդպես էլ չունեցավ մշակութային հստակ քաղաքականություն, որ կսահմաներ ընդունելիի, ազգայինի չափանիշները եւ համապատասխան կերպով կհովանավորեր այդ մշակույթը: Դասական արվեստի, ինչպես նաեւ ժողովրդական մշակույթի ներկայացուցիչները տարիներ շարունակ վարձատրվում են ամենահամեստ աշխատավարձերով, հաճախ աշխատում ոչ բավարար շենքային պայմաններում եւ միջավայրերում, իսկ համերգադահլիճների՝ հասարակ մահկանացուին ոչ հասանելի վարձավճարների պայմաններում, իրենց արվեստը գովազդելու կամ հանրահռչակելու խրթին գործը կրկին իրենց ուսերին կրելով՝ հազիվ թե որեւէ արվեստագետ կարողանա կենսունակ լինել:
Դե իսկ Հայաստանի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում հազիվ թե գտնվեն ուղիներ՝ ոտքի հանելու ազգային մշակույթն ու վերադարձնելու երբեմնի փառքը…

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Երաժշտագետ

Նախորդ գրառումը

Վալերիան Մարկարով. Գրել ռուսերեն եւ լինել հայ Վրաստանում

Հաջորդ գրառումը

Դիմանկարը՝ հարգանքի տուրք թատերարվեստի գործիչ Սիրանույշ Ղուկասյանի հիշատակին

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Դիմանկարը՝ հարգանքի տուրք թատերարվեստի գործիչ Սիրանույշ Ղուկասյանի հիշատակին

Լրահոս

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները. Աննա Մկրտչյան

10/07/2026

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները՝ ստանալու իր համար ցանկալի դատական ակտ, այն պահից, երբ ասեց՝...

Վերջին մեկ շաբաթում ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 5000 ԱԹՍ

10/07/2026

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ շաբաթվա ընթացքում մոտ 5000 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել.  տեղեկատվությունը  տարածել  էՌուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Անցած...

Members of 'Prosperous Armenia'  faction Mikayel Melkumyan and Naira Zohrabyan hold parliamentary briefings at the RA NA

Սա քաղաքական հաշվեհարդար է Արմեն Աշոտյանի նկատմամբ. այստեղ երկու կարծիք չի կարող լինել. Զոհրաբյան

10/07/2026

Այսօր լրանում է Արմեն Աշոտյանի որդու 20 ամյակը, և նա իր հասունության մուտքը ոտք է դնում այն իրավիճակում, երբ Արմենը...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10/07/2026

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի...

Բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից. Արմեն Այվազյան

10/07/2026

Երեկ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, փաստորեն, արհամարհանքով արտահայտվեց Թրամփի ուղի / Թրիփփ նախագծի վերաբերյալ Իրանի ղեկավարության բազմիցս հնչեցրած մտահոգությունների մասին։...

Եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին. Ռոբերտ Քոչարյան

10/07/2026

Հակակոռուպցիոն դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ հակասահմանադրական ճանաչված գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանն արգելեց քննարկել Փաշինյանի սպառնալիքներն ուղղված ՀՀ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական