Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրաչ Բեգլարյանի «Մղձավանջներ» վեպը

ԱԶԳ
28/03/2024
- 28 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
369
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրախոսության փորձ

Ազատամարտիկ եւ կամավորական` ամենանվիրական հասկացությունն է մեր նման փոքրաքանակ ազգի համար: Նրանք էին, որ աշխարհի զորեղներին թույլ չտվեցին կռվել եւ համբուրվել մեր դիակների վրա… Հենց նրանց եմ տեսել պատերազմի դաշտում` ինչպես էին պայքարում, ընկնում իրենց հայրենիքի, օջախի, զավակների, նախնիների հողերն ազատագրելու համար:

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

«- Ցոլա՜կ,- ականջն ի վար, գիշերվա երազի մեջ ձայնում էր պապը,- Բասենի մեր տունը չմոռանաս, մեր Ազատ գյուղը:

– Ես Ղարաբաղ գնացի,- արդարանում էր Ցոլակը:

– Հա՛, լավ արեցիր, որ գնացիր, իսկ Ազա՞տը…

– Եսիմ,- տնքում էր Ցոլակը, քանզի երազն այդտեղ ընդհատվում էր:

Երազն ընդհատվում էր, բայց` ոչ իր համար: Նրա շարունակությունն էին մղձավանջները: Նրա գլխում աղմկում էր պատերազմը:

Պատերազմը բռնել, կոպտորեն սեղմել է հոգին, եւ դրանից իր էության խորքերում տնքում ու տնքում է ինչ-որ թաքուն ջիղ»:

Հրաչ Բեգլարյանն ապրում եւ ստեղծագործում է Սեւան քաղաքում:

Լրագրող է, գրող, թարգմանիչ, հրապարակախոս, մանկավարժ, պատմական գիտությունների թեկնածու:

Ստեղծագործում է արձակի ու պոեզիայի ժանրերում: Ունի մեկ տասնյակից ավելի տպագրված գրքեր, գիտական հոդվածներ, ուսումնասիրություններ:

ՀՀ Լրագրողների եւ գրողների միությունների անդամ: է: Ուսուցչություն է արել Ծովագյուղի հանրակրթական դպրոցում, Սեւանի Վազգենյան դպրանոցում, հանրապետության տարբեր բուհերում: Նրա գործերից բեմադրվել են Սունդուկյանի, Պատանի հանդիսատեսի թատրոններում: Նրա պատմվածքները թարգմանվել են մի շարք լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, շվեդերեն, ուկրաիներեն, վրացերեն:

Արժանացել է կառավարական պարգեւների, ինչպես նաեւ գրական-անվանական մրցանակների:

«Սեւան քաղաք» հիմնի խոսքի հեղինակն է:

Կնքվել է զինադադարը, բայց` ոչ իրեն համար: «Գլուխը բարձին է դնում, թե չէ` աչքի առաջ է գալիս ստեփանակերտցի այն տղեկը: Ամեն պայթյունի հետ նա երկու ձեռքով բռնում էր գլուխն ու ճչում.

– Գրա՜դը…»:

Փիլիսոփայի դիպլոմ ունեցող ազատամարտիկ Ցոլակը փորձում է փիլիսոփայորեն նայել կյանքին, իրենց սերնդին հասած փորձությանը, պատերազմին ու խաղաղությանը: Բայց փիլիսոփայելուց ու իր մեջ ապրող «եսերի» պայքարից առաջ պետք է կարողանալ ապրել գոնե առանց մղձավանջների, գոյության պայքար մղել, ընտանիք պահել, հաղթահարել գլխիդ թափվող անհաջողությունների շղթան, թե չէ` ի՞նչ օգուտ փիլիսոփայելուց, քարուքանդ երկրին` ի՛նչ փիլիսոփա, մանավանդ որ երկրի բնակչության մեծ մասը հակված է փիլիսոփայելու:

Դրսից իրեն հասնող անարդար ձայները ցավեցնում էին Ցոլակի հոգին, եւ նա փորձում էր լռեցնել այդ ձայները` ծեփելով-փակելով ականջները: Ահա եւ պատրաստ է «գժի թուղթը». այնքան հեշտ են մարդիկ (նաեւ` հոգեբույժ բժիշկները, որոնց հետաքրքիր չէ մարդու հոգին) իրենցից մտածողությամբ ու վարքով տարբերվող մեկին բնորոշում` գիժ է…

Բայց դա դեռ ոչինչ, թո՛ւղթ է, էլի՛…

Դժվար է հաղթահարել մղձավանջները, որ քնած կամ արթմնի պահերին «այցելում էին» իրեն, տրորում, ցավեցնում հոգին: Պատերազմի` իր ներսը սողոսկած աղմուկն էր սնում այդ մղձավանջներին եւ, որքան էլ տարօրինակ, արտաքին աշխարհը` իր դրսեւորումներով: Ասենք` ի՞նչ տարօրինակ, ամենաբնականը հենց անարդար աշխարհն էր անում այդ անհեթեթ մղձավանջներին:

Բեգլարյանի վեպը ճշմարտացի պատկերն է անողոք, մերկ, անզարդ իրականության, որը հակասության մեջ է Հայրենիքի գաղափարին, իր ներսում ապրող մշտարթուն գեղեցիկ իդեային, իր Սեւանին, այդ խստաշունչ երկրամասի դժվարին ճակատագրով մարդկանց:

Գաղափար թե գեղեցիկ, անիրական թվացող իդեա, որի համար արժե ապրել ու պայքարել: Սիրելի, հարազատ Սեւանի, հայրենի բնության, Արեւի, Լուսնի, Երկնքի, Հողի, Ջրի, Ծառի, Արծվի եւ աղոթքով ջրվող ու զորացող Սեզի պատկերներով ամբողջացող Հայրենիքի: Պատկերներ, որոնց իր մղձավանջներում ձուլվում է Ցոլակը:

Հայրենիքի գաղափար` լույսի շող բիրտ իրականության մեջ: Այդ լույսի շողն է նրան մղում ընդվզելու կյանքի անարդարությունների դեմ:

Պատերազմում ավելի հեշտ էր: Դու ես եւ քո ինքնաձիգը, ընկերներդ, որոնք իրար երբեք փորձանքի մեջ չեն թողնում, ավելին` իրարից մահն են խլում:

Հրադադարը խաղաղություն բերեց, բայց բացեց կյանքի անողոք իրականության երեսը: Նույն խրամատում կռված` ազատամարտիկ եւ հրամանատար, հայտնվեցին տարբեր խրամատներում:

«Ես չէի սպասում, որ ինձ կհիշեք,- ասում է Ցոլակը Երկրապահների տոնական-հանդիսավոր հավաքին` հենց բեմում, իրեն շքանշանով պարգեւատրելու ժամանակ:- Շնորհակալ եմ թե՛ հիշելու, թե՛ պարգեւի համար: Բայց… Այս փառավոր դահլիճ մտնելուց առաջ կայանատեղում բազմաթիվ շքեղ մեքենաներ տեսա: Սկզբում ուրախացա, հետո տխրեցի: Ես աղքատ, էս օրհացի կարոտ, էս անաշխատանք երկրում էսքանն ինչո՞վ եք առել, ո՞նց եք առել… Ձեր ունենալն, անշուշտ, շատ լավ կլիներ, եթե ժողովուրդն էսքան աղքատ ու թշվառ չլիներ… Ուղղակի զարմանում եմ` նյութն ինչպե՞ս կապեց աչքներդ»:

Չկա կյանքի մի բնագավառ, մի ոլորտ, որ աչքաթող արած լինի գրողը:

Կեղծ հերոսացած մարդիկ, երկրի ու ժողովրդի երկփեղկվելը: Արտագաղթը… Ընտրությունները…

Ահա «ընտրություններից» մի պատկեր: Կեղծիք, խաբեություն, «վերեւից» իջած հրամանի կատարում: Հաձնաժողովի անդամ Ցոլակն ընդվզում է` ախր, Ազատության հրապարակում… «Ազատության հրապարա՜կ, ֆլան-ֆստան… Ա՛յ մարդ, դու շատ երազող մարդ դուրս եկար…

Ասա` էս երկրի դարդը քե՞զ են տվել…»:

Բա ժողովո՞ւրդը, ժողովրդավարությո՞ւնը:

«Ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ ժողովրդավարություն…»:

Ցոլակին թեւաթափ անողը ո՛չ այնքան հանձնաժողովի նախագահն է` պատվերի անխոս կատարողը, որքան հանձնաժողովի մյուս անդամները, որոնք իրեն հետ համաձայն են, բայց կատարում են նախագահի հրամանը: Ախր, հանձնաժողովի նախագահի հետ վաղը-մյուս օրը աչք աչքի հանդիպում կա, հարցեր կան: «Հացի խնդիր ա…,- կասեր դասական գրողը: Ու բարոյալքվում էին մարդիկ: Եվ սա գալիս էր որպես տրամաբանական շարունակություն «վերեւների» շռայլ կյանքի, ալան-թալանի: Ով որտեղից կարողանում, պլոկում է` բժիշկը` հիվանդից, վերադասը` ստորադասից, բանակի մի փոքրկ հրամանատարիկ անգամ` իր ենթակայության տակ ծառայող զինվորի ծնողներից… Ո՞ր մեկն ասես: Մեջտեղում տրորվում, տապակվում է հասարակ մարդը` աշխատանքի կարոտ ու անապրուստ:

Եվս մի պատկեր: Կանգնած են իրար դեմ երկու ընկեր` Ցոլակն ու Հայկազը, ազատամարտիկն ու հրամանատարը` կյանքի լուսանցք քշված Ցոլակն ու հարստացած Հայկազը: Վերջինս իր արդարացումն ունի, «Աղքատ մարդուն խղճում են, Ցոլա՛կ, ես չեմ ուզում խղճալի լինել»:

Իր ունեցվածքի վրա դողացող գնդապետ Հայկազին Ցոլակը չի ուզում հասկանալ:

«Ես այն Հայկազին եմ սիրում, որ գիտի` ինչի համար է զենք վերցրել, որ գաղափար ունի: Ոչ թե ինչ-որ քոսոտ ապրուստ կամ հարստություն, դիրք կամ պաշտոն է պաշտպանում, այլ հայրենիք: Իսկ Հայրենիքը ժողովուրդն է»: «Էն ժամանակ մեր կռիվը սուրբ բան էր, Հայկա՛զ, ու մենք էդ սրբության մեջ սրբվել էինք: Մահվան մոտիկությունը մեզ անընչաքաղց ու անարծաթ էր դարձրել, հայրենի հողի սերը մեզ մաքուր ու սրբված էր դարձրել. նախկին Հայկազից քո մեջ ոչինչ չի մնացել»:

Ընկերներն այլեւս իրար չեն հասկանում, յուրաքանչյուրի համար խորթ է մյուսի ճշմարտությունը: Հայկազն հեգնորեն ժպտում է Ցոլակի խոսքերի վրա. «Լա՛վ իմացիր, աշխարհը միայն անունով է հարուստներինը: Իրականում աշխարհը նրանն է, ով ամեն օր ապրում է այդ աշխարհում: Ի՛մն է աշխարհը»:

Հետո Ցոլակի միտք են խուժում խուռներամ խոհերը: Ախր, մի գնդապետ Հայկազ ի՞նչ կարող է անել մի կուռ համակարգի դեմ, նա այդ համակարգի մեջ է, նրա մի պտուտակը: Իսկ եթե համակարգին դեմ գնա, համակարգը նրան էլ կխժռի, աչքն էլ չի թարթի:

Ի՞նչ ես ուզում նրանից, ա՛յ Ցոլակ, արդար ես, քո արդարությունը շարունակիր: Ո՛վ չի հասկանում, որ մարդ բորբոսի կենսունակություն պիտի ունենա այս աշխարհում ապրելու համար:
Բայց նրանց մարող ընկերությունը մի փորձություն էլ դեռ ուներ անցնելու:

Եթե համակարգի մեջ նրա մի պտուտակը դարձած Հայկազին ինչ-որ տեղ կարող էիր հասկանալ գոնե, այստեղ ապշում ու զարհուրում ես նրա մարդկայի՛ն անկումից:

Հայկազն իր կյանքով Ցոլակին էր պարտական, մի ահասարսուռ դիպվածի ժամանակ Ցոլակը փրկեց նրան: Փրկեց անհավատալի, գերբնական ջանքերով ու հնարամտությամբ` իր սեփական կյանքը վտանգելու գնով: Սա պատերազմի ժամանակ է եղել: Ու հիմա` խաղաղ օրերին իր կատարած սպանությունը Հայկազը ուզում է ցինիկաբար գցել Ցոլակի վրա: Բացեիբաց առաջարկում է Ցոլակին հանձն առնել սպանությունը, քանզի ինքը` Հայկազը, կոչում, դիրք ու անուն ունի կորցնելու, այնինչ Ցոլակը ոչինչ չունի, դեռ հետն էլ` «գժի թուղթ» ունի:

Դե գնա, ճշմարտության, արդարության բարության ջատագով Ցոլակ, խիղճ ու մարդկային կերպարանք կորցրած Հայկազի դեմ կանգնիր, կարո՞ղ ես նրան հաղթել, կարո՞ղ ես մարդկանց ապացուցել քո անմեղությունը…

*    *    *

Հրաչ Բեգլարյանի «Մղձավանջներ» վեպը խոհական արձակի նմուշ է: Հարցերի մի ամբողջ շարք է քննարկված այնտեղ, սակայն հարցերի հարցը մարդ մնալու, մարդկային բարձր առաքինությունները կյանքի փորձություններից անաղարտ դուրս բերելու մեջ է:

Վեպն ունի գեղեցիկ էջեր, բնության եւ մարդկային հոգու սիրուն նկարագրություններ: Ամբողջ վեպով անցնում է լուսավոր Սեւանի պատկերը, նրա ալիքների ծփանքը, խաղը արեւի շողերի հետ, Սեւանի շնչառությունը, զգլխիչ հոտը… Սեւանը` Հայրենիքը, Ցոլակի տարերքն է ու երջանկությունը, սերը:

«- Ցոլա՜կ, Բասենի մեր տունը չմոռանաս, մեր Ազատ գյուղը…
Պապը եկել, պատմության բոլոր պարտքերն իր ուսերին է բարդում: Ախր, չգիտի՞ միթե, որ Ցոլակին բաժին ընկած ժամանակը դառն ու դժվար է, որ Ազատի ճանապարհը Արցախի միջով է անցնում…»:

ԶՈՒԲԵՅԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարսից պոեզիա. նոր հրատարակություն

Հաջորդ գրառումը

Երկու հայ արվեստագետ «Պարիաներ» նախագծում

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Ընկած առյուծին հրմշտել ամեն մեկը կարող է»

13/06/2025
Հաջորդ գրառումը

Երկու հայ արվեստագետ «Պարիաներ» նախագծում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Թուրքիա մեկնելուց և իր սիրելի Էրդողանին հանդիպելուց առաջ Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ հարձակումը Նիկոլի համար...

ԿարդալDetails

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025

Արդյոք Ձեր հայրն ընտրակեղծարարության մաս չի կազմել. հարց՝ Ռուբեն Ռուբինյանին

17/06/2025

Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան

17/06/2025

Իրավիճակը մեզ համար առավել կբարդանա. Սուրեն Սարգսյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական