Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ նկшրչուհու ցուցահանդեսը Հոնկոնգում

Արծվի Բախչինյան
26/07/2024
- 26 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Artnet.com արվեստի կայքէջում Ադամ Շրադերի «Հայ արվեստագետը պայթեցրել է Հոնկոնգն իր փչովի արվեստի ցուցահանդեսով» հոդվածը ներկայացնում է այս ամիս Ջոան անունով հայաստանցի արվեստագիտուհու՝ Հոնկոնգում ներկայացված մեծածավալ փչովի ինստալացիաները եւ դրանց շուրջ եղած տարաձայնությունները:

Հոնկոնգի «Կենտրոնական վայրի կառավարում» կազմակերպությունը, որը ցուցադրության կազմակերպիչն է քաղաքի Կենտրոնական նավահանգստում, Ջոանից թույլտվություն է ստացել, որպեսզի նրա դիզայնի գաղափարները վերածի ֆիզիկական առարկաների: Բայց երբ աշխատանքները պատրաստվել են, կազմակերպիչները չեն սպասել Ջոանի հավանությանը: Արվեստագիտուհին ասել է, որ ներկայացված աշխատանքները «տգեղ տեսք ունեն», «ճիշտ համամասնություններով չեն» եւ խնդրել է ցուցադրությունը չեղարկել՝ գտնելով, որ դրանց գիշերային լուսավորությունը միայն վատթարացրել է էֆեկտը: Հոնկոնգի Ամառային փառատոնի կազմակերպիչներն առարկել են՝ Ինստագրամում գրելով, որ «Երազային լուսային էֆեկտներն իսկապես դյութիչ են»: Մինչդեռ Ջոանն ասել է, որ Սթոունհենջի կրկնօրինակը նման է «փչովի գերեզմանոցի»: «Փչովի հրաշք» ցուցահանդեսում ներկայացված մյուս հուշարձաններն են Զատկի կղզու արձանները, Գիզայի բուրգերը, Պիզայի թեք աշտարակը եւ Փարիզի Հաղթական կամարը:

Yahoo News-ին տված բացատրություններում «Կենտրոնական վայրի կառավարումն» ասել է, որ Ջոանը չի պահանջել կազմակերպիչներից ստանալ իր հավանությունը եւ խոստացել է շարունակել ցուցահանդեսը: Այն անվճար է հանրության համար եւ տեւելու է մինչեւ օգոստոսի 11-ը՝ մաս կազմելով Հոնկոնգի Ամառային փառատոնի, որը ներառում է կերպարվեստի, երաժշտական եւ մարզական բացօթյա միջոցառումներ:

Ջոանը երեւանցի արվեստագետ է, որն իր կարիերան սկսել է գովազդի եւ փաթեթավորման ձևավորման ոլորտում՝ թարմ հայացք բերելով արվեստի եւ առեւտրական գովազդի միաձուլման գաղափարին: Իր ստեղծագործական եւ գեղարվեստական   հմտությունները կիրառել է մի շարք նշանավոր ապրանքանիշերի համար («Գուչի», «Վերսաչե», «Մարք Ջեյքոբս», «Վալենտինո», «Բե Էմ Վե», «Օթլի», «Ջի Սի Դի Էս»):

Ա. Բ.

Նախորդ գրառումը

Վերшհաշվարկի ֆինանսավորումը` բյուջեից. որքանո՞վ է տեղին

Հաջորդ գրառումը

Հութիները

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Հութիները

Լրահոս

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Ատելությունն է ամենակարևոր գործոնը, որը միավորում է փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Արման Աբովյան

19/06/2026

Պարզապես պետք է հասկանալ, որ փաշինյանական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը թելադրվում է բացառապես արտաքին խաղացողների շահերով, իսկ այդ քաղաքականության հիմնական շահառուն...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական