Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ դիրիժորական դպրոցի հաղթարշավը Իսրայելում

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Այն, ինչ երեկ երեկոյան տեղի ունեցավ Թել-Ավիվի «Հեյխալ հա տարբուտ» համերգային մեծ ու շքեղ դահլիճում, անկարելի է նկարագրել…Բեմում էր Իսրայելի հանրահայտ, աշխարհ տեսած, աշխարհի դիրիժորներ ընդունած ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախումբը, որի երաժիշտները՝ ասես կախարդված դիրիժորի ձեռքի շարժումներից, հրաշքներ էին գործում. կատարում էին Չայկովսկու հանրահայտ 5-րդ սիմֆոնիան, իսկ դիրիժորական վահանակի մոտ էր Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի «կախարդ» դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Ասում եմ կախարդ, որովհետեւ չնայած իր երիտասարդ տարիքին՝ մաեստրո Սմբատյանը իր արվեստով ասես կախարդել էր նվագախումբը, հավաքել, ստեղծել մի ստեղծագործ բռունցք եւ «թելադրում» էր իր  մտահղացումները հրաշալի նվագախմբին, երաժիշտները օրինակելի ու խոնարհ աշակերտի նման «գնում էին մաեստրոյի ետեւից»: Եվ պատահական չէր, որ համերգից հետո լեփլեցուն դահլիճը չորս անգամ բեմ հրավիրեց «կախարդ դիրիժորին»՝ այդպես մատուցելով հարգանքի տուրքն ու շնորհակալությունը, ոգեշնչված Մեծն Չայկովսկու երաժշտության վիրտուոզ կատարումից:

Համերգն ավարտվեց հանճարեղ Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիայի ապոֆեոզ վերջաբանով` առաջացնելով բոլորիս մոտ շատ ու շատ դրական լիցքեր, էմոցիաներ: Դա էր պատճառը, որ կատարումից հետո զմայլված եւ հիացած ունկնդիրը պահանջում էր Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի շրջանավարտ հայ դիրիժորի կրկին ու կրկին բեմ վերադառնալը.

Շնորհակալություն Սերգեյ Սմբատյանին եւ հայկական դիրիժորական դպրոցին:

Համերգի ծրագրում հնչեցին նաեւ Պուչչինիի «Մանոն Լեսկո» օպերայի նախերգանքն ու Ա.Շորի Դաշնամուրային կոնցերտը:

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ

Հայֆա. 11.05.22

Նախորդ գրառումը

Քրիս Բոհջալյանի նոր վեպը` «The Lioness»

Հաջորդ գրառումը

Դադիվանքն անգլերեն երգում

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026
Ազգային

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Հաջորդ գրառումը

Դադիվանքն անգլերեն երգում

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական