Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հայկական «Եվ այսպես ձայնարկեց քամին» ֆիլմը կցուցադրվի Կառլովի Վարիի կինոփառատոնում

Լոս Անջելեսից «Hollywood Reporter»-ը տեղեկացնում է, որ հայկական արտադրության «Եվ այսպես ձայնարկեց քամին» (Thus Spoke the Wind) ֆիլմի առաջնախաղը ցուցադրվելու է Կառլովի Վարիի այս տարվա միջազգային կինոփառատոնում: Քրեական ողբերգության ժանրի ֆիլմը պատմում է ծանրագույն պայմաններում ապրող մի ընտանիքի մասին, որտեղ խախտել են անցյալի բարոյականության նորմերը: Հայկը, ինքնամփոփ ու մեկուսացված կյանք վարող մի երեխա, իր մորաքրոջ հետ ապրում է գյուղացիական մի տնտեսությունում, որտեղ նրան անընդհատ ծաղր ու ծանակի են ենթարկում իր տարեկիցները, որովհետեւ մայրը գյուղ է վերադարձել երկար բացակայությունից հետո: Տեղացիները բացահայտորեն մեղադրում են մոր վարքագիծը: Նարինեն՝ մորաքույրը, չկարողանալով ներել քրոջը՝ Անահիտին, որոշում է վրեժխնդիր լինել:

Ֆիլմում նկարահանված են ոչ արհեստավարժ դերասաններ, որոնք ըստ ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Մարիա Ռիգելի, իրենց բնականոն կյանքով «փորձում են վավերագրական ռեալիզմի» երանգներ ներմուծել ֆիլմում: Դերասանների շարքերում են հետխորհրդային շրջանի երկրներից ԱՄՆ տեղափոխված անձինք՝ Ալբերտ Բաբաջանյանը, Լուսինե Ավանեսյանը եւ Աննիկա Աբրահամյանը: Երաժշտությունը ամերիկացի երգահան Սթիվ Բրենդն է հորինել: Նրա կախարդական երաժշտությունը, ըստ ռեժիսորի, գերազանց է արտահայտում հայկական գեղագիտության ոգին:

Ընդհանուր առմամբ ֆիլմը շարունակում է հայկական հեղինակային կինոյի ավանդույթները, բայց հագեցած է նաեւ փարաջանովյան կինոյի լուսավոր գույներով:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրից»

Թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ