Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ծիածանի» առաջին հրատարակությունը. Արամ Անտոնյան

04/07/2021
- Ազգային, Մշակույթ

Հայ գրականության թերևս ամենազգայուն բանաստեղծներից մեկը Մեծարենց և Շավասպ Ծիածան  գրական կեղծանուններով հաճախ էր երևում Կ .Պոլսի պարբերականների էջերում («Հանրագիտակ», «Ծաղիկ», «Մասիս»):             
                Ժամանակի գրական քննադատությունը նրա բանաստեղծությունները որակեց իբրև «կեղծ արուեստ» : Ճիշտ է ՝  Մեծարենցը սիրել և մեծ բռնկումով ընթերցել է անգլիական , ֆրանսիական , բելգիական գրականության ընտիր էջերը, նրա ենթագիտակցության մեջ միշտ հնչել են Օսկար Ուայլդի, Էմիլ Վերհարնի և ուրիշների բանաստեղծությունները, բայց ոչ մի նմանություն՝ իբրև կրկնօրինակում մատնանշել չենք կարող:       
            «Ինքնաքննադատության փորձ մը»  հոդվածում երիտասարդ բանաստեղծը գրում է. «Ես երբեք դպրոցի մը հետեւելու կանխակալութիւնը չեմ  ունեցեր: Ամեն մարդ, որ իր անհատականութեան եւ արժանապատվութեան գիտակից է, ինքնին դպրոց մը կը կազմէ արդէն: Յետոյ տեղն է ըսել նաեւ, թէ ես երբեք խորհրդանշական ստրուկ մը չեմ:
Երիտասարդ բանաստեղծի ամենամեծ մտահոգութունն է «կարելի եղածին չափ ինքզինքս ըլլալ»:  
            Երիտասարդ բանաստեղծին և նրա արվեստին թերևս ամենածանոթը և գնահատողը Արամ Անտոնյանը եղավ:     
                1907թ. մայիսի կեսերին լույս  է տեսնում  Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Ծիածանը»՝ Արամ Անտոնյանի ընդարձակ առաջաբանով:          
            Ի սկզբանե  Արամ Անտոնյանը մտադիր չէր առաջաբան գրել, իր նամակներից մեկում Անտոնյանը նշում է, որ գրաքննադատությանը ներկայացված օրինակում առաջաբան չի եղել. «Գործին տպագրութեան ընթացքին , Միսաքի դեմ եղած հարձակում մը,- կարծեմ Պարսամյան, Սայապալյան քլիքին կողմե,-պատճառ եղավ հառաջաբան գրվելուն» (ԳԱԹ, Մեծարենցի ֆոնդ, 333/15):         
                 Առաջաբանը գրվում է հապշտապ .« Չեմ ալ կարծեր, որ կատարյալ բան մը ըլլա, որովհետև գրվեցավ  կիրքի ազդեցության տակ և գիշերվա մի ընթացքին: Չկրցա նույնիսկ երկրորդ աչք մը նետել վրան, որովհետև փորձերը Գեղամ Բարսեղյան և Մեծարենց նայեցան»:               Ահա թե ինչ է գրում Անտոնյանը Մեծարենցի մասին. «Ահաւասիկ պատանի մը որ իր արփեգնաց էութեան խռովանքն ու ըղձանքները կ’երգէ բուռ մը տաղերու մէջ. եւ այդ տաղերը մեծ մասամբ գեղեցիկ ու դիւթիչ են, ազնուազգի շղարշներու նրբին ու հրաշարուեստ հիւսուածքը ունին…այնքան պայծառութեամբ կը շողան որ ինծի կը թուի թէ գարնան աղուոր առտու մը՝ արեւին զարթնումին հանդիսատես կ’ըլլամ» (Միսաք Մեծարենց, Ծիածան- Նոր տաղեր, Վենետիկ, 1959թ, 111 էջ):    
            Երիտասարդ բանաստեղծին նմանեցնելով ծագող արշալույի՝ Անտոնյանը գրում է. «…եւ արշալոյսներ կան, որոնք՝ հազիւ բացուած ՝արդեն իսկ մարմրուն վերջալոյսներու ստգտանքը կու տան մեր հոգւոյն»:          
            Արամ Անտոնյանը նկտաում է, որ  Մեծարենցի քերթվածները լեցուն են  գեղեցիկով և ճշմարտությամբ ՝ հակադրվելով ժամանակի քննադատներին, որ միայն օտար ձևեր էին տեսնում երիտասարդ բանաստեղծի տաղերում:       
            Մեծարենցը երևան է բերում իր ամեն նկարագրածի հոգին . «…ան անխարդախ թարգմանը պիտի ըլլայ այդ հոգւոյն եւ զայն պիտի մեկնէ բոլոր անոնց որոնք զուրկ են իմաստութեան ու տաղանդին շնորհէն»:        
            Անտոնյանը բանաստեղծի քերթվածները համարում է «բանաստեղծի հոգվույն» արտահայտությունը՝ «Մենք մարդ մը  կը գտնենք այս հատորին մէջ եւ  ոչ թէ յանգի  սովորական արուեստաւոր մը  եւ կամ միայն աղուոր բաներով , միայն սիրուն          ոչնչութիւններով , միայն հրապուրիչ ստախոսութիւններով ու երեւակայութեան փցուն ու անիմաստ խաղերով զբօսնող մը: Եւ այսքանը կը բաւէ որ զինքը սիրենք…» :        
            Անտոնյանը վստահ էր, որ Մեծարենցը նույքան  կսիրվի, նույնքան կարժևորվի իբրև բանաստեղծ, ինչ Պետրոս Դուրյանը. «…մենք առանց իր արուեստին ալ պիտի սիրէինք զինքը՝ ինչպէս Դուրեանը կը պաշտենք ո՛չ իր արուսետին համար, այլ անոր համար որ իր գործէն ճշմարիտ մարդ մը կը յայտնուի…»:
            Մարդիկ պիտի սիրեն այս երիտասարդ  բանաստեղծին, պիտի սիրեն, ինչպես արևն են սիրում, «որովհետեւ լոյսին տենչովը հատնող հիւանդներ են ամէնքն  ալ»:           
            Գրողը առաջաբանը եզրափակում է Մեծարենցի Արևին բանաստեղծությամբ.

Ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ արեւ,

Վերջին անգա՜մ մըն ալ,

Դեռ իրիկո՜ւն չեղած,

Ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած,

Վերջին անգա՜մ մըն ալ

Փարէ հոգւոյս խանդաբորբ ու կաթոգի՜ն,

Հիվա՜նդ եմ, բարի՜ արեւ, շողա՜, շողա՜…։

« Կը բաւէ որ մարդիկ այս պաղատանքը ուղղեն բանաստեղծին, ու արդէն իսկ անմահութեան ճամբան բացուած է անոր առջեւ»:

Նախորդ գրառումը

Փաշինյանը ամեն ինչ անում է, որ Հայաստանը դարձնի աֆրիկյան «երրորդ սորտի» հետամնաց երկիր

Հաջորդ գրառումը

Լևոն Արոնյանը` Goldmoney Asian Rapid խոշոր մրցաշարի հաղթող

Համանման Հոդվածներ

19 Հունիսի, 2026

Առեղծվածային վրձնի տիրակալը

19/06/2026
19 Հունիսի, 2026

Գեորգի Սահակով. «Ամեն ինչ մեր կամքի մեջ է»

19/06/2026
12 Հունիսի, 2026

Հայրենի եզերքներից քաղված ստեղծագործություններ՝ կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանից 

12/06/2026
12 Հունիսի, 2026

Իրինա Ձուցովա. Վրաստանի հայկական ժառանգության ուսումնասիրողը

12/06/2026
Հաջորդ գրառումը

Լևոն Արոնյանը` Goldmoney Asian Rapid խոշոր մրցաշարի հաղթող

Լրահոս

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

22/06/2026

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին. հայտնում են...

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026

Եթե նայենք Ադրբեջանի հետ վերջին 8 տարվա մեր հարաբերությունները, անվտանգության տեսակետից դրանք եղել են միշտ ի վնաս Հայաստանի, Azg.am-ի թղթակցի...

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

22/06/2026

Որքանով հասկանում եմ, «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան: Մասնագետներն ասում են՝...

Տարանցիկ ինտերնետի փոխանցման նոր համաձայնագրով ադրբեջանական կողմի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է և զգալի. Գրիգորի Յուրինի պարզաբանումը

22/06/2026

Azg.am-ի զրուցակիցն է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապերի (PR) բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը։ -Պարո՛ն Յուրին, այսօր հայտնի...

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»

22/06/2026

Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։ *Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է...

Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները սկսվել են Շվեյցարիայում

22/06/2026

 Շվեյցարիայում սկսվել են Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացման վերաբերյալ տեխնիկական փորձագետների խորհրդակցությունները, ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի։ Իրանի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական