Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լույս է տեսել Հովսեփ Վարդանյանի «Ագապի» վեպի նորացված տարբերակը

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Տեղի ունեցավ «Ագապի» գրքի շնորհանդեսը եւ ֆիլմի քննարկումը: Սցենարիստ Անահիտ Մխիթարյանի եւ պրոդյուսեր Ելենա Արշակյանի  համատեղ աշխատանքի շնորհիվ Հովսեփ Վարդանյանի (Վարդան փաշա) վեպի հիման վրա  հեռուստաէկրաններին բարձրացավ «Ագապի» ֆիլմը: Գրքի ստացած մեծ արձագանքները եւ ֆիլմի կարճ ժամանակում սիրված լինելը պատճառ դարձան այդ վեպի նորացված տարբերակի հրատարակման համար: Տեղի ունեցավ հանդիպում-քննարկում բազմասերիանոց ֆիլմի թիմի հետ:

Ելենա Արշակյանը եւ Անահիտ Մխիթարյանը մտածել են, որ այդ վեպը կարդալով կարելի է բազմասերիանոց ֆիլմ նկարահանել:

Սցենարիաստ Անահիտ Մխիթարյանը խոսեց ֆիլմեր ստեղծելու ժամանակ ուրիշ երկրների մշակությներին անդրադառնալու իրենց սկզբունքի մասին եւ ասաց, որ «Ագապի» ֆիլմը եւս բացառություն չէր, քանի որ ֆիլմում կան դրվագներ, որոնք նկարահանվել են Հունաստանում:

Ֆիլմն իր սյուժեով վեպին համապատասխան չէ, ֆիլմում ներկայացվում է մեր ժամանակակից իրականությունը, չնայած որոշ չափով պահվել է վեպի գաղափարախոսությունը:

«Հերոսուհին` Ագապին, համեստ, իր ժամանակաշրջանին եւ բարքերին բնորոշ աղջնակ է, ում կոտրելը բավականին հեշտ է: Կերպարը ֆիլմում փոխվել է, փորձել ենք բնավորության գծերի մեջ ավելացնել ըմբոստություն, ստեղծել այնպիսի կերպար, որը կարող է երբեմն հակառակվել»,- նշեց  հեռուստաֆիլմի սցենարիստը:

«Ագապի» վեպը, ոըր համարվում է արեւմտահայ առաջին գործը, մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրան համակրող երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ  աղջկա` Ագապիի եւ նրա սիրեցյալի` Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության: 

Գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորում էր  Իննա Խոջամիրյանը, որ  նշեց, թե հեռուստասերիալի սիրված լինելը եւ գրքի հանդեպ մարդկանց հետաքրքասիրությունը զգացել է առաջին իսկ օրերից:

«Ես երջանիկ եմ, որ թեկուզ համացանցային տիրույթում ունեմ ընթերցասեր զանգված, որն ինձ հետ հավասար ավարտին է հասցնում բոլոր գրքերը, «Ագապի»-ն եւս բացառություն չէր: Աշխարհին հաղթելու համար մենք ոչինչ չունենք, մեր միակ զենքը դա գիրքն է եւ մեր գիտելիքը. Շատ կարդացեք եւ ինքներդ ձեր վրա կզգաք աշխարհայացքի փոփոխությունը եւ աշխարհին ձեր պիտանի լինելը»,- ասաց Իննա Խոջամիրյանը:

«Մենք քիչ ժամանակ ունեինք գրքի պատմությանը ծանոթանալու համար, մեծ դժվարությամբ է հայտնվել այն մեր ձեռքերում, խնամքով ընթերցել, եւ նորից վերադարձրել ենք. Մեզ համար սա փոքր, բայց շոշափելի հաղթանակ է, տեսնելով երիտասարդության այսչափ դրական արձագանքը: Հեռուստաֆիլմի միջոցով հանրությանը փորձում ենք փոխանցել վեպի հիմքում ընկած մեծ գաղափարախոսությունը եւ, իհարկե, ներկայացնել գրողի`Հովսեփ Վարդանյանի  վեպը, որը կարծում եմ այս հանդիպումից հետո շատերը կընթերցեն»,- իր հերթին նշեց պրոդյուսեր Ելենա Արշակյանը:

ՆԱՐԵ ԽԱՆԱՂՅԱՆ

ՀՊՄՀ Լրագրության 2-րդ կուրսի ուսանողուհի

Նախորդ գրառումը

Գրականագետի նոր հունձքը

Հաջորդ գրառումը

Թարմ ներուժ. Քրիստինա Մարանչիի նպատակն է հայ արվեստը բերել համալսարանական լայն համայնք

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Թարմ ներուժ. Քրիստինա Մարանչիի նպատակն է հայ արվեստը բերել համալսարանական լայն համայնք

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական