Մարտի 13-ին լրացավ մեծ բանաստեղծի 124-ամյակը:
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»… Չարենցի խոսքերը չեն դադարում լինել արդի: Փշաքաղվում ես, երբ հասկանում ես, որ դեռ տասնամյակներ առաջ գրել է, որ մեր կյանքը անդունդում է, և մենք ճարճատում ենք արնոտ միգում…
Նրա ծնունդից անցել է ուղիղ 124 տարի, բայց ժամանակը ոչ մի դեր չի կատարել, կրկին «մեր երկիրը հին դարձրին փոշի» և մենք մինչ օրս ճարճատում ենք արնոտ միգում… Հայրենիքի հիմքերի կործանումը նրան տանում է դեպի հավաքականի և ամբոխի գաղափարին: Վաղը հայրենիքը չի պարտվի, եթե այսօր ունենա այնպիսի ամբոխ, ինչպիսին ստեղծել էր Չարենցը: Եվ որքան հպարտությամբ ու պատասխանատվությամբ եմ գրում մեծ երազողի տողերը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական, դեպի դարերը նորից, դեպի վառվող ապագան»…
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող` Մանանա Հայրապետյան











