Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եթե մի քիչ անձրեւ լիներ, ես կծաղկեի…»: Գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանի հիշատակին

ԱԶԳ
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
126
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաչիկ Հարությունը կյանքից հեռացավ՝ մինչեւ վերջ ձեռքին պահելով մեկ վրձինը, մեկ բահը: Հաճախ էր համացանցում ներկայացնում իր «ձեւապատկերներ»-աբստրահարումները, գրաֆիկական թերթերը, իսկ դիմանկարները, շատերի գնահատմամբ, արվեստի բարձր դրսեւորումներ էին՝ թե՛ կատարման վարպետությամբ եւ թե՛ հոգեբանական գեղանկարչական բնորոշումներով, բնորդի ներաշխարհի, մտածումի, տրամադրության գաղտնիության բացահայտումներով: Աշխատում էր արագ, կարճ ընթացքում վրձնելով կամ մատիտանկարելով այնպիսի դիմանկարներ, որոնք ցուցահանդեսների լավագույն գործերի շարքն էին դասվում: Մարդու հոգեաշխարհն աննկատ ներթափանցելու եւ դիտողականության շնորհը, թերեւս, եկել էր գեղանկարչի տարիների փորձառությունից, բայց դրա համար նաեւ բնածին նուրբ զգացողություն է պետք ունենալ: Եվ բնությունը շռայլ էր եղել իր հանդեպ՝ իր հսկա մարմնի մեջ դնելով մարդու հոգին կարդալու նրբությունը:

Կոմիտաս. հեղինակ՝ Խաչիկ Հարությունյան

Գեղարվեստական կրթությունը ստացել էր Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, կարճ ընթացք դասավանդել էր Ծովագյուղի միջնակարգ դպրոցում, ապա եղել Սեւանի քաղաքային կուլտուրայի բաժնի ժող. թատրոնի բեմադրող նկարիչ: 1977-82 թ.թ. Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի նկարիչ- դեկորատորը լինելով՝ մասնակցել էր մի շարք օպերային եւ բալետային ներկայացումների («Դավիթ Բեկ»-ի, «Նորմա»-յի, «Տոսկա»-յի, «Դոն Ժուան»-ի, «Գայանե»-ի, «Անուշ»-ի եւ այլն) ձեւավորման աշխատանքներին: Երիտասարդական պալատի գլխավոր նկարիչ, Մարզահամերգային համալիրի գլխավոր նկարիչ, Էդվարդ Արծրունյանի համահեղինակությամբ Գետահովիտ գյուղի հանգստյան տան «Հայաստան» որմնանկարի ստեղծող, «Բանաստեղծություններ եւ նոթեր» գիրք-ալբոմի եւ սեփական գեղանկարչական աշխատանքների երեք ալբոմների, տասնյակից ավելի մոնումենտալ աշխատանքերի հեղինակ, ՀՀ եւ ՌԴ նկարիչների միությունների անդամ,- սա իր անցած ուղու խիստ համառոտ նկարագրությունն է: 2014 թվականին «Հայաստան» որմնանկարը հաստատվել է ՀՀ պատմամշակութային արժեքների ցանկում: Նրա բազմաթիվ աշխատանքներ պահպանվում են ՀՀ մշակույթի նախարարությունում եւ գեղարվեստական ֆոնդերում: Շատ գործեր գտնվում են անհատական հավաքածուներում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, այլուր:

«Գուշակը». հեղինակ՝ Խաչիկ Հարությունյան

Խ. Հարությունյանի բազմաթիվ «ձեւապատկերները»՝ թղթի վրա թանաքանկարները, գրչանկարները, յուղաներկ գործերը գունակոմպոզիցիոն երեւակայական պատկերներ են՝ երանգների համաչափության ճշգրիտ բաշխումներով եւ հազարումի ձեւերի հայտնություններով: Դրանք դիտողին տրամադրություն են հուշում եւ մեկնության ազատություն տալիս: Այդ մեկնությունների բանաստեղծական ձեւակերպումներից են նկարչի «Հոսող տրամադրություն» յուղաներկ կտավի տպավորությամբ տարիներ առաջ գրված տողերս.

Սիլուետ անձրեւներ՝ մարմիններ անկաշկանդ՝

Ցերեկվա անձկալի սպասման մաղոցներ,

Շղարշված մերկություն ու ձեւեր կանացի՝

Վարդագույն ու դեղին հոսանքներ յուղաներկ:

Առագաստ եւ քամի եւ ցայտող թռիչքներ,

Մեղմորեն մաղմղող անշոշափ կաթիլներ,

Ցերեկվա անհաղորդ լռության արձագանք՝

Չթխպած երկնքի անձրեւներ սիլուետ…

Վերջին 9-10 տարիներին Խաչիկ Հարությունյանը թողել էր երեւանյան իր արվեստանոցը եւ հաստատվել Արմավիրի մարզի մի գյուղական բնակավայրում՝ առանձնության մեջ ստեղծագործելու եւ հողին ու բնությանն առավել մոտ լինելու համար: Գոհություն կար նրանից, որ իր հողն  է մշակում, իր ծառերի ծաղկումն է տեսնում  եւ նկարում է սրտի ուզած չափ:

Գրաֆիկական թերթ՝ Խաչիկ Հարությունյանի բանաստեղծությամբ

Ընդամենը յոթ ամիս առաջ էր, որ Հայաստանի նկարիչների միության մեծ սրահում բացվեց իր հոբելյանական ցուցահանդեսը: Նրանում ամբողջացված ներկայացված էր նկարչի տարբեր տարիների ստեղծագործությունների ընտրանին՝ գեղանկարչական գործեր, աբստրահարումներ, դիմանկարներ, թեմատիկ կոմպոզիցիաներ, գրաֆիկական թերթեր: Երկար չեմ ու կամի մեջ էր եղել՝ 2023-ի անհանգիստ օրերին բացե՞լ իր 70-ամյակի առիթով նախատեսված ցուցադրությունը, թե՞ ոչ: Հայ ազգի համար այդ դժնդակ, ծանր օրերին չհուսաբեկվելու, ստեղծագործելու, ապրելու ուղղակի հուշում-կոչ էր նրա ցուցահանդեսը: Ինքն էլ ցուցահանդեսի բացմանը հիշեց Երկրորդ համաշխարհային պատերազմին շրջափակված, սովահար, արյունաքամ լինող, բայց պայքարող Լենինգրադում Շոստակովիչի 7-րդ՝ «Լենիգրադյան» սիմֆոնիան գրելու եւ հնչեցնելու փաստը, որ ապրելու եւ ապրեցնելու համար էր արարված: Իսկ ես, իր խոսքին համահավասար հիշեցի նույն տարիներին Դերենիկ Դեմիրճյանի գրած «Վարդանանք» վեպը, որ ոչ միայն բարձր գրական արժեք ուներ, այլ նաեւ բացահայտում էր մեր ազգի գոյատեւման գաղտնիքը, պարունակում անցյալի գնահատականներ եւ տալիս հուշումներ հետագայի համար: Արվեստագետն իր գրչով, վրձնով, երաժշտությամբ է պայքարում, թշնամու դեմ կռիվ տալիս ազգի «ես»-ի անունից: Այդ ցուցահանդեսը հատկապես ներկա ժամանակներում այդ աննկուն ոգու արտահատությունն էր: Ինչպես Խաչիկ Հարությունյանն էր ասում՝ «Եթե մի քիչ անձրեւ լիներ, ես կծաղկեի…»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխան Սաղաթելյանի ասած «կտրուկ գործողությունը» ԱԺ վերադառնալն ու «վոյաժների» մեկնելն էր

Հաջորդ գրառումը

Հայազգի աստղերը կրկին փայլեցին Լոնդոնի Արքայական Օպերայում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հայազգի աստղերը կրկին փայլեցին Լոնդոնի Արքայական Օպերայում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական