Հինգշաբթի, Մայիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բթության գաղտնիքը

11/02/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեսպան Գրիգոր Առաքելյանի էջից, –

Մատը միայն զայրույթի պահին  «թափ տալու» կամ կարևոր հայտնագործություն անելիս «կծելու» համար չէ: Մատը նաև մատնացույց անելու  համար է:  Հուդան 30 արծաթի դիմաց դավաճանեց Հիսուսին ու մատնությունը դարձրեց աշխարհի  ամենաեղկելի արարքներից մեկը:  Բայց Հուդան իր տիրոջը դավաճանեց  ո՛չ թե «մատնելով» , այլ՝  «համբուրելով»:

Արդյոք հայերից բացի աշխարհում կ՞ա մեկ այլ ժողովուրդ, որ մատի օգնությամբ է «մատնում»:  Չէ՞ որ «մատնել» բայի հիմքում հենց «մատն» արմատն է: Միգուցե բեդվիններն էլ հին ժամանակներում  նման միջոցի են  դիմել: Ապացույցը՝  արաբերեն ցուցամատ՝  سبابة  [sabbābe] բառի հիմքում ընկած  سب   [sabb]   արմատն է , որն  արաբերենով «հայհոյանք» է նշանակում:  Ըստ ամենայնի,  բեդվինները հայհոյելիս, ցուցամատով թիրախավորում էին իրենց հայհոյանքի առարկային ու դրանով հանրության  ուշադրությունը գրավում  դեպի նա:

Մատը, մատնացույց անելուց բացի,  գերազանց միջոց է նաև  հաշվարկի համար:  Հայ ականավոր  ֆիզիկոս Պարիս Հերունին պնդում էր, որ «մաթեմատիկան» հայերեն բառ է՝  ՄԱՏ-Ե-ՄԱՏ-ԻԿԱ՝ «հաշվարկ մատներով»: Թեև ֆիզիկոս Հերունու  լեզվական «գյուտը» խորթ է  լեզվագիտությանն ու ժողովրդական ստուգաբանության դասական օրինակներից է, սակայն  շատ  գայթակղիչ  է  հավատալ Հերունու առաջարկած վարկածին։

Արդյո՞ք   պարսկերեն բութ մատի  شست   կամ   شصت [shast]  անվանումը (թարգմանաբար՝ 60) առնչություն չունի  հաշվարկի հետ: (Նկատի ունենանք, որ հնում միավորների կարգը հաշվարկվում էր ոտքի, իսկ տասնավորների կարգը՝ ձեռքի մատների վրա):

Կենտրոնանանք  մեր բազմաֆունկցիոնալ ԲՈՒԹ մատի վրա։

Բութ մատը հաշվարկից բացի, նաև արտահայտում է մարդու տրամադրությունը: Բռունցքված  ձեռքով վեր պարզած բութ մատը նշանակում է «լավ է», ցած իջեցվածը՝ «վատ է»։ Իսկ Իրանում վեր պարզած բութ մատը միանգամայն այլ  իմաստ ունի (մոտավորապես «երեք մատի կոմբինացիա»): 

Բութը նաև մատնաչափի  (2.5 սմ.  չափի միավոր)  հիմքն  է հանդիսանում: 

Արաբները բթամատի համար ընտրել են ابهام  [ebham]  բառը, որը նշանակում է «անորոշություն»:

Պարսկերենում արաբերենից փոխառված ebham և թիվ արտահայտող shast բառերից զատ,  բութը  nar-angosht  էլ է  կոչվում, որը նշանակում է «որձ մատ»: 

Թուրքերն    başparmak-ից բացի, (գլխավոր մատ) բութ մատը  badem parmak  էլ են անվանում, որը թարգմանաբար նշանակում է “նշամատ”:

Ռուսները գերադասել են բութն անվանել большой палец (մեծ մատ) …

Սակայն մենք հայերս  այդ  հաստ ու կարճլիկ մատը ԲՈՒԹ անվանելով,  մտադրություն չենք ունեցել դրան  բթամտություն վերագրել, այլ մեզ համար հիմք է ծառայել մատի «բնութագիրը»,  քանի որ հայերենում ԲՈՒԹ առաջին հերթին նշանակում է ՀԱՍՏ ու ԿԱՐՃԼԻԿ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես ո՞նց պետք է ապրեմ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ում փրկել են 33 օր անմարդաբնակ կղզում ապրած երեք մարդու

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
15 Մայիսի, 2026

Արտո Թունջբոյաջյանի «Քեզ համար, Արարատ»-ը՝ որպես արվեստի ինստալացիա

15/05/2026
15 Մայիսի, 2026

Վերոնիկ Կապոյան Ֆավել. «Ժամանակի ընթացքում ազգանունս դարձավ հպարտության աղբյուր»

15/05/2026
15 Մայիսի, 2026

Աշխարհի խոսքաշատ լռությամբ…

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ում փրկել են 33 օր անմարդաբնակ կղզում ապրած երեք մարդու

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
Նորություններ

Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները. Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին. Նարեկ Պողոսյան

20/05/2026

Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին: Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները: Նարեկ Պողոսյան, հանրային գործիչ

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական