Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն է

03/04/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմեան Հայրիկ, ապրիլի 4, 1820, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն – հոկտեմբերի 29, 1907, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոսը, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։ Հաջորդել է Մակար Ա Թեղուտցուն։

Ծնվել է 1820 թվականին Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում։

1842 թվականին հաստատվել է Կ. Պոլսում, որտեղ 1848–1850 թվականներին ուսուցչություն է արել Խասգյուղ թաղամասի իգական դպրոցում։ 1851 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա՝ կրթական գործի զարգացմանը նպաստելու և տեղի հայության կյանքն ուսումնասիրելու նպատակով։ 1854 թվականին ձեռնադրվել է վարդապետ։

1855 թվականի հունիսից մինչև 1856 թվականի հունիս Խրիմյանը Կ. Պոլսում հրատարակել է «Արծվի Վասպուրական» ամսագիրը։ 1856 թվականի հունիսին վերադառնալով Վան՝ սուլթանի ֆերմանով և Կ. Պոլսի հայոց պատրիարքի կոնդակով ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը։ 1857 թվականին վանքում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թվականին վերսկսել «Արծվի Վասպուրական»-ի հրատարակությունը։ 1860 թվականին մեկնել է Արևելյան Հայաստան, եղել Երևանում, Էջմիածնում, Սյունյաց աշխարհում, Արցախում, Թիֆլիսում։

1862 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը Խրիմյանին է հանձնել Տարոնի հոգևոր առաջնորդի պաշտոնը և Ս. Կարապետ վանքի վանահայրությունը։ Տարոնում հիմնադրել է նոր հոգևոր ժառանգավորաց վարժարան և հրատարակել (1863-1865) «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ։

Խրիմյանը ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ։ Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։ Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը։

1868 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թվականին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։

Իբրև պատրիարք Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառի հայության հարստահարությունների, հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը։ Պայքարել է ողջ արևմտահայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը ավելացնելու համար։

Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառի հայության հարստահարությունները քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Ազգային ժողովը 1872 թվականին ներկայացրել է Բ. Դռանը։ Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կ. Պոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որոնց գործադրած սադրանքների պատճառով Խրիմյանը 1873 թվականի օգոստոսին հրաժարվել է պատրիարքությունից։

Իբրև 1878 թվականի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը։

Հիասթափված նրա արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգային-ազատագրական պայքարը։

1879 թվականին ընտրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, եռանդուն գործունեություն ծավալել այդ նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը։ Նրա անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885-ին Բ. Դուռը նրան կանչել է Կ. Պոլիս։Մկրտիչ Ա կաթողիկոսի օծումը (լուսանկարը՝ Մ. Փափազյանց, «Արաքս»,1893, Բ)

Չնայած խիստ հսկողությանը, Խրիմյան Հայրիկը այդտեղ ևս ծավալել է հասարակական գործունեություն։

Կրոնական ժողովի ատենապետ Մկրտիչ Խրիմյանը Համագումար ժողովի անունից բողոքագիր է ներկայացրել Բ. Դռանը։ 1890 թվականի Կ. Պոլսի Գում գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ։

1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան թուրքահպատակությունից ազատել, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվել է ժամանել Էջմիածին։

1893-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս։ Հայկական հարցը ռուսական արքունիքում ներկայացնելու նպատակով Մկրտիչ Ա Վանեցին 1895 թվականին մեկնել է Պետերբուրգ։ Բողոքել է 1894-1896 թվականների համիդյան ջարդերի դեմ, ցարական արքունիքին հղած տարբեր խնդրագրերով ապահովել հանգանակությունների իրականացումը ռուսական կայսրության հայաբնակ տարածքներում։

Նա մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականության ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին երկիր վերադարձնելու համար։ Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903 թվականի հունիսի 12-ի օրենքի կենսագործման դեմ, հրամայել հոգևոր թեմակալ առաջնորդներին՝ չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել նրա կիրառությանը։

Մկրտիչ Ա Վանեցին ի պաշտոնե ձեռնամուխ է եղել հայ հոգևորականության դաստիարակության, կրթված հոգևորականների նոր սերունդ ստեղծելու խնդրին։ Նրա օրոք Էջմիածնում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենք, թանգարան, նոր մատենադարան։ Նորացել և հարդարվել են Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները։

Կաթողիկոսական գահին Մկրտիչ Ա Վանեցուն հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին։Խրիմյան Հայրիկին նվիրված ՀՀփոստային նամականիշ«Խրիմյան Հայրիկ» հուշարձանի դետալ, բրոնզ, գրանիտ, Էջմիածին

Աշխատություններ

Խրիմյան Հայրիկը գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնց մեջ առանձնակի տեղ են գրավում հոգևոր-կրոնական ստեղծագործությունները՝

  • Մկրտիչ Խրիմեան, Հրաւիրակ երկրին ավետեաց, 1851 թ.։
  • Մկրտիչ Խրիմեան, Մարգարիտ արքայութեան երկնից, 1866 թ.։
  • Մկրտիչ Խրիմեան, Յիսուսի վերջին շաբաթ. խաչի ճառը …, 1876 թ.։
  • Մկրտիչ Խրիմեան, Դրախտի ընտանիք, 1876 թ.։
  • Մկրտիչ Խրիմեան, Սիրաք եւ Սամուէլ, 1878 թ.։
  • Մկրտիչ Խրիմեան, Պապիկ եւ թոռնիկ, 1894 թ.։
  • Մկրտիչ Խրիմեան, Թագաւորաց ժողով։
  • Մկրտիչ Խրիմեան, Ժամանակ եւ խորհուրդ իւր։
  • Մկրտիչ Խրիմեան, Հայգոյժ աշխարանք Հայոց Աշխարհին։
  • Մկրտիչ Խրիմեան, Վանգոյժ։

Նյութը՝ Վիքիպեդիայի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի հեղաշրջման փորձի պատմությունից

Հաջորդ գրառումը

«Ես հիմա պետական գաղտնիք բացելու ոչ մի տրամադրվածություն չունեմ»․ Դավիթ Տոնոյան

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Գրեգորի Վ. Դիլ. Ամերիկացի կալավանցին

13/06/2025
13 հունիսի, 2025

Սերգեյ Վարդանյան. պայծառ մարդու, գիտնականի հիշատակին

13/06/2025
Ազգային

Հայրիկ Մուրադյանի որդու պարզաբանումը՝ «Երազ իմ Երկիր Հայրենի» երգի շուրջ ստեղծված քննարկումների վերաբերյալ

11/06/2025
6 հունիսի, 2025

Հանդիպումներ էստոնացի գրողի հետ Երեւանում եւ Գյումրիում

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Ես հիմա պետական գաղտնիք բացելու ոչ մի տրամադրվածություն չունեմ»․ Դավիթ Տոնոյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը, օգտագործում ու դեն շպրտում

18/06/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Ասում են՝ պատճառը Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ անելու...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյանն Արմեն Աբազյանին ազատել է ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից

18/06/2025

Ձեր դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի տվել այս երկրին, հանձնել է Արցախը, հեղինակազրկել է Հայաստանը. Սեյրան Օհանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանին ոստիկանները գիշերը տարել են իր տնից

18/06/2025

Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական