Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր Երվանդ Օտյանի ծննդյան օրն է

19/09/2020
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երվանդ Օտյանը հայ դասական երգիծաբանության ականավոր ներկայացուցիչներից է: Ստեղծել է սոցիալական և քաղաքական երգիծանքի փայլուն երկեր:

Երվանդ Օտյանը մեծացել է հորեղբոր՝ պետական և հասարակական հայտնի գործիչ Գրիգոր Օտյանի տանը, որտեղ մշտապես ներկա է եղել գրական անվանի դեմքերի բանավեճերին: Գրաճանաչ է դարձել հորաքրոջ՝ Եվփիմե Օտյանի օգնությամբ, ապա հաճախել է Պերպերյան վարժարան: Տկարության պատճառով թողել է դպրոցը և կրթությունը լրացրել մասնավոր դասերով:Օտյանը գրական ասպարեզ է մտել 1880-ական թվականների վերջերին՝ թարգմանություններով և պատմաբանասիրական հետազոտություններով: 1892 թ-ին «Հայրենիք» օրաթերթի խմբագիր Արփիար Արփիարյանի հրավերով ստանձնել է թերթի օգնական-խմբագրի, իսկ 1896 թ-ին՝ խմբագրի պաշտոնը:Ստեղծագործության առաջին շրջանի (1889–95 թթ.) քրոնիկ-ֆելիետոններում, պատմվածքներում ու նորավեպերում («Սիրո նահատակ», 1892 թ., «Վաշխառուն», 1893 թ., «Կաղանդի վիպակ», 1895 թ., և այլն) Օտյանը ներկայացրել է սոցիալապես անապահով խավի ծանր կացությունը, աշխատավորների շահագործումը, քննադատել բարոյական չարիքները: Օտյանի քրոնիկներն ընդգրկում են կյանքի բոլոր ոլորտները, ծաղրում և ձաղկում ոսկու ուժով դիրք ու պատիվ ձեռք բերած կեղեքիչ, չարագործ, բութ արարածներին, որոնք «ամենքն ալ բարերար, ամենքն ալ մեկենաս, ամենքն ալ ազնվասիրտ ու ամենքն ալ իմաստուն» են հռչակվում:1896 թ-ին Կոստանդնուպոլսում սկսված հալածանքների պատճառով Օտյանը մեկնել է Հունաստան, 1897 թ-ին հաստատվել է Եգիպտոսում: Տարագրության 12 տարիները՝ մինչև 1908 թ-ը, գրողի ստեղծագործության երկրորդ շրջանն է. նա խմբագրել է «Ազատ խոսք» (1901–08 թթ.), «Ազատ բեմ» (1903–06 թթ.), «Օրենք» (1905 թ.), «Կրակ» (1905 թ.) և այլ պարբերականներ, ստեղծել տասնյակ բարձրարժեք գործեր՝ «Լևոն թագավորի սուրը» (1898 թ.), «Համբարձում աղա» (1904 թ.), «Ոսկեմոլը» (1905 թ.) և այլ պատմվածքներ, «Հեղափոխության մակաբույծները» (1899 թ.) պատմվածաշարը, «Պրոպագանդիստը» (1901 թ.) երգիծավեպը, «Ազգային բարերարը» (1905 թ.), «Միքեի սիրարկածը» (1906 թ.) վիպակները, «Զավալլըն» (1905 թ.) վոդևիլը, «Ֆրանքո-թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա» (1906 թ., համահեղինակ՝ Միքայել Կյուրճյան) կատակերգությունը և այլն: Գրական այս շրջանում Օտյանը հանդես է եկել գերազանցապես որպես քաղաքական երգիծաբան՝ սատիրայի վառ գույներով նկարագրելով քաղաքական, կուսակցական «գործիչների» դիմակ հագած, կեղծիքի ու խաբեության «ասպետների» ոչ միայն ծիծաղելի, այլև հույժ վնասաբեր շահատակությունները: Նրբորեն է հյուսված Սահակ էֆենդու կերպարը («Ազգային բարերարը»), որը չի զլանում ուրիշների դառն աշխատանքով դիզած իր հարստությունից «մեծահոգաբար» չնչին ողորմություն նետել եկեղեցուն, աղքատախնամին և հռչակվել «ազգային բարերար»:1909 թ-ին Օտյանը վերադարձել է Կոստանդնուպոլիս: Գործունեության երրորդ շրջանում (1909–15 թթ.) խմբագրել և հրատարակել է «Խարազան», «Հայրենիք», «Արևելք», «Կառափնատ» և այլ պարբերականներ, գրել «Ընկ. Բ. Փանջունի» (1909–14 թթ., եռամաս) և այլ վեպեր, մի շարք վիպակներ, գրական-հրապարակախոսական հոդվածներ, ֆելիետոններ, կատարել թարգմանություններ, հրատարակել «Մեր երեսփոխանները» (1913 թ.) երգիծական դիմանկարների շարքը:«Ընկ. Բ. Փանջունի» վեպը քաղաքական սատիրայի գլուխգործոց է, որի մասին Օտյանն ասել է. «Իրական դեմք մը չէ Փանջունին, այլ տեսակ մը ընդհանուր տիպար է, խտացումը այն օրերու «հեղափոխական տիպարներու»: Փանջունու օրինակով նա անխնա ծաղրում ու ծանակում է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով «հեղափոխական» են, «ազգային հերոս», մինչդեռ իրականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար՝ դառնալով հասարակական չարիք:Հայ ռեալիստական գրականության բացառիկ արժեքավոր էջերից են Օտյանի սոցիալական երգիծավեպերը՝ «Միջնորդ տեր պապան» (1895–1920 թթ.), «Ընտանիք, պատիվ, բարոյական» (1910 թ.), «Վաճառականի մը նամակները» (1910 թ.), «Թաղականին կնիկը» (1915 թ.) և այլն, որտեղ հասարակական ոչ մի խավ, սոցիալական ոչ մի երևույթ, ընտանեկան, կենցաղային ու բարոյական ոչ մի ոլորտ դուրս չի մնացել երգիծաբանի տեսադաշտից:1915 թ-ի Մեծ եղեռնի ժամանակ Օտյանին հաջողվել է ազատվել աղետից, սակայն օգոստոսի վերջերին ձերբակալվել ու աքսորվել է արաբական անապատներ: Օտյանը Դեյր էզ Զորում մնացել է մինչև 1918 թ.: Նրան փրկել է դիպվածը. ազգությունը թաքցրած հայ վարորդը տարագրյալ հայերի մեջ ճանաչել է Օտյանին՝ Համայի վարժարանի (Սիրիայում. այստեղ Օտյանը դասավանդել է 1916 թ-ի վերջերից մինչև 1917 թ-ի ապրիլը) իր ուսուցչին, գաղտնի դուրս է բերել և տարել մի ապահով վայր: 1918 թ-ի զինադադարից հետո Օտյանը վերադարձել է Կոստանդնուպոլիս, սակայն 1922 թ-ին նորից հեռացել է այնտեղից, մեկնել Բուխարեստ, 1924 թ-ին տեղափոխվել Սիրիա, ապա՝ Կահիրե:Ստեղծագործական վերջին շրջանում (1918–26 թթ.) Օտյանն ակտիվորեն աջակցել է Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությանը Կոստանդնուպոլսում, Հայաստանի օգնության կոմիտեի աշխատանքներին, զբաղվել հայ որբերի ճակատագրով: Միաժամանակ հիմնել և խմբագրել է մի շարք պարբերականներ և երգիծաթերթեր, գրել է 8 վեպ, բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, ֆելիետոններ, պարսավագրեր:Արժեքավոր են Օտյանի թարգմանությունները Լև Տոլստոյի, Ֆեոդոր Դոստոևսկու, Մաքսիմ Գորկու, Էմիլ Զոլայի, Մարկ Տվենի և ուրիշների գործերից:Օտյանի ծննդյան 130-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն առանձին գրքերով լույս է ընծայել գրողի «Հայ Տիասբորան» վեպը, «Վերնատունեն» ֆելիետոնների ժողովածուն, «Նամակները» (երեքն էլ՝ 1999 թ.), «Թիվ 17 խաֆիեն» (գիրք 1–3, 2000–01 թթ.) վեպը (պատկերված է Մեծ եղեռնի նախապատրաստումն ու իրագործումը), «Նաիրի» հրատարակչությունը՝ «Անիծյալ տարիներ 1914–19, անձնական հիշատակներ» (2004 թ.) գիրքը:Օտյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, բուլղարերեն, հունարեն, թուրքերեն, ալբաներեն և այլ լեզուներով:Օտյանի պիեսները բազմիցս բեմադրվել են Հայաստանի և Սփյուռքի թատրոններում, նաև հեռուստաթատրոնում: «Ընկ. Բ. Փանջունի» վեպի հիման վրա նկարահանվել է «Ընկեր Փանջունի» (1992 թ., ռեժիսոր՝ Արման Մանարյան), «Կեղծ լրտեսը» պատմվածքի մոտիվներով՝ նույնանուն (1966 թ., ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան, երկուսն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները:Երվանդ Օտյանի անունով Երևանում կոչվել է փողոց, Էջմիածնում` դպրոց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայում առաջին անգամ թռչող մեքենա են փորձարկել

Հաջորդ գրառումը

«Մայրս Downtown -ում» (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Ալեքս Մինասյան. Ապրուստ վաստակել երաժշտությամբ

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քարե սիմֆոնիա». Անդրեյ Զագոսկինի հայկական գույները

29/05/2026
29 Մայիսի, 2026

Շնորհանդես

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Երբեք չթաքնվես սատանայից»

29/05/2026
Հաջորդ գրառումը

«Մայրս Downtown -ում» (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական