Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազնվագույն հայը. Քրիստափոր Կարա-Մուրզա. Կենսագրություն

05/10/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակույթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քրիստափոր (Խաչատուր) Մարգարի Կարա-Մուրզա (մարտի 2, 1853, Բելոգորսկ, Simferopol County, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն – ապրիլի 9, 1902, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժիշտ քննադատ։

19-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտության պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Կարա-Մուրզան։ Նա իր ժամանակի եռանդով լի երաժշտա-հասարակական գործիչ էր, ժողովրդի լավագույն նվիրյալներից, բազմաթիվ երգչախմբերի կազմակերպիչ։ Կարա-Մուրզան առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողություն հայկական երաժշտության պատմության մեջ։ Նրա ջանքերով ժողովրդական երգի մշակումը դարի վերջին տասնամյակում առանձին նշանակություն ձեռք բերեց։ Կարա-Մուրզան նաև լավ մանկավարժ էր։ Նա օգնում էր երիտասարդ երաժիշտներին, պատրաստում և դաստիարակում էր երգչախմբի ղեկավարների։ Կարա-Մուրզան նաև հրապարակախոս էր։ Նրա հոդվածներում արտացոլվում է նրա առաջադիմական, գեղարվեստական սկզբունքները։

Կյանքը և գործունեությունը

Կարա-Մուրզան ծնունդով Ղրիմից էր, որը նշանավոր հայ գաղթավայրերից էր և մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի քաղաքական և մշակութային կյանքում։ Ղրիմի և Նոր Նախիջևանի հայկական գաղթօջախների բնակիչները ապրել են միասին և տվել են բազում ականավոր գործիչներ՝ Միքայել Նալբանդյան, Ռափայել Պատկանյան, Հովհաննես Այվազովսկի և այլք։

Ծանոթանալով հարազատ ժողովրդի մշակույթի մակարդակին, որը այդ ժամանակաշրջանում անկում էր ապրում, Կարա-Մուրզայի համար պարզ դարձան երաժշտության զարգացման ճանապարհին կանգնած խնդիրները։ Անհրաժեշտ էր ժողովրդին հաղորդակից դարձնել համաշխարհային երաժշտության գանձերին։ Այս անելու համար անհրաժեշտ էր քառաձայն երգեցողություն, կանոնավոր համերգային կյանք։ Անհրաժեշտ էր նաև երգացանկ, երգչախմբային գրականություն։ Կարա-Մուրզան որոշում է ամբողջովին նվիրվել դրան։ Նպատակի իրագործման համար նա պիտի հաստատվեր այդ ժամանակի հայ մշակույթի գլխավոր կետերից մեկում։ Մեկը Կոստանդնուպոլիսն էր, մյուսը՝ Թիֆլիսը։ Կարա-Մուրզան ընտրեց Թիֆլիսը, քանի որ այն առավել մոտ էր Հայաստանին։ 1882 թ.-ին նա տեղափոխվեց Թիֆլիս։ Մտավորականությունը նրան դիմավորեց անկեղծ ոգևորությամբ։ Շուտով հաջողվեց կազմակերպել քառաձայն երգչախումբը և տալ հայկական բազմաձայն երգի առաջին համերգը։ Դա 1885 թ.-ին էր, որը, որպես պատմական իրադարձություն, մտավ հայ երաժշտության պատմության մեջ։ Երգչախումբը ուներ արական կազմ, բաղկացած էր 15 հոգուց և հանդես էր գալիս ազգային տարազով։ Համերգն ունեցավ բացառիկ հաջողություն։

Այսպես սկսվեց Կարա-Մուրզայի գործունեությունը, որը տևեց մինչև նրա կյանքի վերջը։ Ժամանակակիցների բնորոշմամբ, Կարա-Մուրզան ասես շրջիկ դպրոց լիներ։ Յուրաքանչյուր քաղաքում և գյուղում Կարա-Մուրզան կազմակերպում էր քառաձայն երգչախումբ, պատրաստում խմբավարներ։ Նա գործը կազմակերպում էր այնպես, որ երգչախումբը իր հեռանալուց հետո շարունակի գոյատևել։ Կարա-Մուրզան առավել ընդունակ երիտասարդների համար հարուստներից թոշակ էր կոռզում, որպեսզի նրանք սովորեն ռուսական և եվրոպական կոնսերվատորիաներում և ձեռք բերեն մասնագիտական կրթություն։

Պակաս կարևոր չէր այն, որ Կարա-Մուրզան տարածում էր նաև հայոց լեզուն։ Նրա գործունեությունը երաժշտա-հասարակական աշխատանք էր, սակայն դրան զուգահեռ նա նաև մասնավոր դասեր էր տալիս, և այդպիսով շատ ժամանակ չէր հատկացնում ստեղծագործելուն։

Կարա-Մուրզան հավաքում էր և մշակում ժողովրդական և գուսանական երգեր.դրանով նա զբաղվեց համարյա ամբողջ կյանքում: Նրա նվաճումն այն էր, որ միաձայն երգից ստեղծում էր քառաձայն խմբերգ: Նրա ժառանգության մեջ իր ուրույն տեղն է գրավում «Շուշան» օպերան: Օպերայի նյութը վերցված էր վիպասան Ատրպետի «Շուշան» ողբերգությունից: Այս արևելահայության մեջ օպերա ստեղծելու առաջին փորձն էր:

Կարա-Մուրզան կատարել է նաև լուսավորական աշխատանք։ Նա «Մշակ» թերթի հատուկ թղթակիցն էր երաժշտական բաժնում և գրում էր երաժշտա-քննադատական հոդվածներ։

Կարա-Մուրզան մահացավ ուժերի ծաղկման շրջանում՝ 1902 թ.-ին Թիֆլիսում՝ իր հետ տանելով բազմաթիվ չիրագործված նպատակներ։

Գրականություն Ք. Կարա-Մուրզայի և նրա ստեղծագործության մասին

Մաթևոս Մուրադյան, Քրիստափոր Կարա-Մուրզա (կյանքը և երաժշտական-հասարակական գործունեությունը), Ե., Հայպետհրատ, 1950, 152 էջ։
Մաթևոս Մուրադյան, Քրիստափոր Կարա-Մուրզան և բազմաձայնության արմատավորումը հայ երաժշտության մեջ, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1956, 288 էջ։

Աղբյուրը` «Ար» ՀԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թալիբները երկրի նախկին անունով աֆղանական անձնագրեր են տրամադրում

Հաջորդ գրառումը

Երբ Իրանը պատին է դեմ տվել թուրք-ադրբեջանական դաշինքին` Փաշինյանը հայտարարում է, որ նա պատրաստ է հանդիպել Ալիևին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026
Հաջորդ գրառումը

Երբ Իրանը պատին է դեմ տվել թուրք-ադրբեջանական դաշինքին` Փաշինյանը հայտարարում է, որ նա պատրաստ է հանդիպել Ալիևին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական