Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը տարիներ շարունակ տարբեր պատրվակներով ավերել է հայկական հուշարձանները, բայց այս պահին ավելի զգույշ է գործում. Րաֆֆի Քորթոշյան

23/11/2023
- Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք ենթադրում ենք, որ ճանապարհ կառուցելու անվան տակ ադրբեջանցիներն ավերել են Շուշիի պատմական հայկական գերեզմանոցը։ Անշուշտ, այս պահին չենք կարող ասել, թե քանի տապապանաքար է ոչնչացվել, որովհետև լուսանկարներն արբանյակային են։ Առնվազն պետք է տեղում լինել՝ հասկանալու և փաստագրելու, թե հայկական քանի տապանաքար է ավերվել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։

Հիշեցնենք, որ Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) X-ի իր միկրոբլոգում լուսակարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։ Գերեզմանոցը շրջապատված է խիտ անտառով, ծառերի միջև կա առնվազն 78 տապանաքար՝ հայերեն տապանագրերով, որոնք թվագրվում են 1802-1913 թվավականներին։

«Ադրբեջանի մշակութակործան գործողությունները շարունակում են մնալ նույնը, և սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը տարբեր պատրվակներով ավերում է հայկական հուշարձանները։ Դեպի Շուշի տանող ճանապարհը կառուցելու ժամանակ Սղնախի գերեզմանոցն էին նույն կերպ ավերել՝ թեկուզ այն գտնվում էր ճանապարհից մի քանի կիլոմետր հեռու։
Այդ ժամանակ ևս արբանյակային լուսանկարները ցույց տվեցին, որ գերեզմանոցն ավերվել է»,- ասաց մեր զրուցակիցը։

Րաֆֆի Քորթոշյանի խոսքով՝ Ադրբեջանն ամեն օր ցույց է տալիս, որ ցանկանում է ոչնչացնել հայկական հուշարձանները, ինչպես որ հաշված օրերի ընթացքում տեղահանեց և հայրենազրկեց արցախահայերին։

«Ադրբեջանը տարիներ շարունակ ցույց է տալիս, որ ցանկանում է վերացնել հայի հետքը։ Սա մենք ակնհայտորեն տեսնում ենք ամեն օր՝ թեկուզ այս պահին Ադրբեջանն ավելի զգույշ է աշխատում. նախկինում, երբ ադրբեջանցի զինվորներն ավերում էին հայկական հուշարձանները, տեսագրում և լուսանկարում էին իրենց գործողությունները և տարածում։ Այժմ ավելի զգույշ են, բայց միևնույն է՝ շնորհիվ արբանյակային լուսանակարների՝ մենք ադրբեջանցիների վայրագությունները տեսնում ենք։ Իհարկե, տեսնում ենք մեծ մասշտաբի ավերումները, բայց չենք տեսնում, օրինակ, եկեղեցիների պատերից հայերեն արձանագրությունները քերելը, փոքր խաչքարերի ոչնչացումը»,- նշեց ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրենը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Ադրբեջանի մշակութասպան ձեռքը բռնելու և նոր բարբարոսություններ թույլ չտալու համար պետք է միջազգային փաստահավաք խմբեր մուտք գործեն Արցախ։ Ավելին, դրանց անդամները պետք է ուղևորվեն ոչ թե այն տարածքներ, որոնք Ադրբեջանն է ցանկանում, այլ այն վայրեր, որտեղ հայկական հուշարձաններն ավերվել են։

«Հայկական կողմը պետք է անընդհատ պահանջի սա, որովհետև կա նաև Հաագայի դատարանի որոշում, որի հիման վրա պահանջներ պետք է ներկայացնենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Եթե մենք դադարենք ներկայացնել Ադրբեջանի կողմից հայկական հետքի վերացման դեպքերը, մեկ-երկու ամսից Արցախում որևէ հայկական հուշարձան չի մնա։ Մենք պետք  է ժամանակ շահենք. այս պահին մեր հնարավորությունները միջազգային ատյանները և մեր հզորացումն են»,- ամփոփեց Րաֆֆի Քորթոշյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռազմաբшզան հանելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում այս փուլում չունենք․ փոխարտգործնախարար

Հաջորդ գրառումը

ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի նկուղում բռնկված հրդեհից տուժածներից մեկը ևս մահացել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հոգևոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հաջորդ գրառումը

ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի նկուղում բռնկված հրդեհից տուժածներից մեկը ևս մահացել է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական