Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փարաջանովյան մեծ փառատոն Մոսկվայում՝ նվիրված արվեստագետի հոբելյանին

Գեղամ Մկրտչյան
11/10/2024
- 11 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
8
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կինոյի լեգենդ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2024 թվականի նշանակալից իրադարձությունների ցանկում, հոկտեմբերի 5-ից 30-ը Մոսկվայում անցկացվում է «Փարաջանով-ֆեստ» («Parajanov-fest») համառուսաստանյան մեծ փառատոն: Այն կազմակերպել են Մոսկվայի իր անունը կրող թատրոնը եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մշակույթի կենտրոնը՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ինչպես նշված է այս առթիվ ստեղծված հատուկ կայքում, փառատոնի նպատակն է մեր դժվարին ժամանակներում վեր հանել մեծ Վարպետի ստեղծագործությանը հատուկ հոգեւոր վեհ իդեալները, նրա փիլիսոփայության գեղեցկությունը եւ բարոյականության ու մարդասիրության բարձր աստիճանը: Փառատոնին կմասնակցեն մշակույթի եւ արվեստի ոլորտների հայտնի դեմքեր: Նախատեսված  միջոցառումների շարքում Մոսկվայում կբացվի «Փարաջանովի ստվերները» յուրատեսակ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ժամանակակից 100 նկարիչների գործեր՝ նվիրված Վարպետի 100-ամյակին: Փառատոնին նաեւ կներկայացվի տարբեր հեղինակների լուսանկարչական ցուցահանդես, կցուցադրվի հայ դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Փարաջանովի յոթը խորհրդանիշները» հեղինակային հավաքածուն:

Նախատեսվում է ցուցադրել Վարպետի մասին վավերագրական ֆիլմեր, «Նռան գույնը» ֆիլմի հետահայաց ցուցադրում, Փարաջանովի անվան թատրոնի «Սիրով վրեժխնդիր եմ լինելու աշխարհից» բեմադրությունը, կազմակերպել մուլտիմեդիա-միջոցառումներ, ստեղծագործական հանդիպումներ արվեստի նշանավոր վարպետների հետ, կլոր սեղաններ, մամուլի ասուլիսներ եւ այլն: Փառատոնը կեզրափակվի Ռուսաստանի բանակի կենտրոնական տանը տեղի ունենալիք փարաջանովյան մեծ գալա համերգով, որին կմասնակցեն երգչուհի Մարիամ Մերաբովան, պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոններ Արսեն Աղամալյանը եւ Օքսանա Վասիլեւան, Սոֆի Դեւոյանի Պարի եւ հոգու թատրոնը, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը եւ այլ կատարողներ:

Կազմակերպիչները հույս են հայտնում, որ նման մասշտաբային նախագիծն անտարակույս կդառնա Ռուսաստանի մշակութային կյանքի նշանակալից իրադարձություններից մեկը, ցույց տալով մեր բարդ ժամանակներում արվեստի ուժը, հոգեւոր գաղափարատիպերի եւ բարոյական արժեքների վերածնման ընդհանուր  կամքը:  

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արթուր Ասատրյան. «Ապրելով եւ աշխատելով Հայաստանից հեռու՝ Հայաստանը միշտ իմ սրտում է»

Հաջորդ գրառումը

Երբ դժգոհում է գործադիրի ղեկավարը

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Մշակութային

Երբ Նյութը սկսում է խոսել․ հարցազրույց քանդակագործ Հայկ Հովհաննիսյանի հետ

14/11/2025
Ազգային

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
Հաջորդ գրառումը

Երբ դժգոհում է գործադիրի ղեկավարը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական