Մարտիրոս Սարյանի նամակը` Լեոնիդ Բրեժնևին

1229

Անի մայրաքաղաքը մշտապես առանձնահատուկ նշանակություն ու խորհուրդ է ունեցել հայ մշակույթի գործիչների համար, դրա վառ ապացույցներից մեկն է Մարտիրոս Սարյանի նամակը` ուղղված Լեոնիդ Բրեժնևին.

«

22.01.1968 թ.

Երևան

Մեծարգո Լեոնիդ Ւլյիչ

Մոտ օրերս լրանում է իմ 88 տարին և նախքան այս աշխարհից հեռանալը ցանկություն ունեմ ոտք դնել այն հողի վրա, որտեղից դուրս են եկել իմ նախնիները:

Դրանք միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակներն են, որոնք գտնվում են Թուրքիայի հետ սահման կազմող Ախուրյան գետի հանդիպակաց ափին: Դա` համաշխարհային նշանակության ճարտարապետական այդ հուշարձանը, իմ ժողովրդի հպարտությունն է և սեփականությունը: Հինգ քառակուսի կիլոմետր տարածքը, որը զբաղեցնում են Անի քաղաքի ավերակները, մեծ չէ, բայց այդ փոքր հողակտորը հանդիսանում է Հայաստանի սրբավայրը:

Ես ողջ ժողովրդի անունից, ողջ քաղաքակիրթ մարդկության անունից խնդրում եմ Ձեզ, վերադարձրեք Անին մայր հայրենիքի գիրկը, թույլ միք տա նրան վերջնականապես անհետանալ օտարերկրյա տիրապետության հարվածների տակ:

Փրկեցե՛ք Անին և շնորհակալ հայ ժողովուրդը ողջ աշխարհի առջև դարեդար կհատուցի Ձեզ խորին երախտագիտությամբ և հիացմունքով:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
Լենինյան մրցանակի դափնեկիր»: