Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարկ Բուշկով. «Արմենիա» միջազգային փառատոնը մեծ դեր ունի դասական երաժշտության զարգացման հարցում»

01/10/2021
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մամուլի հաղորդագրություն

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահար Մարկ Բուշկովի համատեղ համերգով մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Ծրագրում հնչել են Սերգեյ Պրոկոֆև՝ քայլերգ «Սեր առ երեք նարինջները» օպերայից, Պրոկոֆևի Ջութակի թիվ 1 կոնցերտը և Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։ Մեկ ամսվա ընթացքում դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան վայելելու 12 սիմֆոնիկ և 5 կամերային համերգներ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ «Արմենիա» փառատոնը գործունեության ընթացքում իր և մեր երկրի շուրջ է համախմբում համաշխարհային հռչակ վայելող բազմաթիվ երաժիշտների։ «Փառատոնն ամբողջովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Սա մի փառատոն է, որը ներկայացնում է տարբեր թիմերի, կոլեկտիվների համագործակցությունը։ Փառատոնի շրջանակներում ելույթ կունենա նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը»։ Խոսելով բացման համերգի մենակատար Մարկ Բուշկովի մասին՝ Սերգեյ Սմբատյանը շեշտեց, որ վերջինս Չայկովսկու անվան և մի շարք այլ միջազգային մրցույթների դափնեկիր է, փայլուն ջութակահար, ում հետ համագործակցել է և՜ Հայաստանում, և՜ Հայաստանից դուրս։ Դիրիժորն ընդգծեց, որ նախորդ համերգաշրջանը բավականին բարդ էր՝ հաշվի առնելով քովիդով պայմանավորված իրավիճակը, սակայն հույս հայտնեց, որ նախորդ համերգաշրջանի ընթացքում բաց թողածը կկարողանան լրացնել ընթացիկ համերգաշրջանում և կյանքի կկոչեն բոլոր ծրագրերը։ Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց նաև, որ նվագախմբի՝ մեկնարկող 16-րդ համերգաշրջանը բավականին հագեցած ու խիտ է. փառատոներից, համերգներից բացի, ունենալու են նաև ձայնագրություններ, նախատեսված են համերգային շրջագայություններ։ «Լինելու է ոչ հեշտ, սակայն վստահ եմ, որ մենք կլուծենք բոլոր ծառացած խնդիրները»,- ասաց մաեստրո Սմբատյանը։

Ջութակահար Մարկ Բուշկովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ երրորդ անգամ է ելույթ ունենում Հայաստանում, և շատ ուրախ է կրկին հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ. «Թե՜ փորձերի, թե՜ համերգների ընթացքում զգում ես նվագախմբի ու դիրիժորի բարձր պրոֆեսիոնալիզմը»։ Խոսելով Պրոկոֆևի Ջութակի կոնցերտի մասին՝ Բուշկովն ընդգծեց, որ ուրախ է Հայաստանում կատարել աստվածային, նրբագույն այդ երաժշտությունը։ Նա նաև շեշտեց, որ ինքը հաճույքով է կատարում նաև հայկական երաժշտությունը. ներկայացրել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից։ Ջութակահարն ընդգծեց, որ «Արմենիա» միջազգային փառատոնը մեծ դեր ունի դասական երաժշտության զարգացման հարցում, և շատ ուրախ է երևանյան դահլիճներում տեսնել երիտասարդ ունկնդիրների։

Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի համատեղ ջանքերով: Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Փառատոնի շրջանակում հաջորդ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լքելը մեր մեջ է

Հաջորդ գրառումը

Աֆղանստանի կանայք բողոքի ցույց են անցկացրել Քաբուլում

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա

06/05/2026
Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Հաջորդ գրառումը

Աֆղանստանի կանայք բողոքի ցույց են անցկացրել Քաբուլում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական