Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Աֆղանստանի կանայք բողոքի ցույց են անցկացրել Քաբուլում

Աֆղան կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Քաբուլում՝ աշխատանքի և կրթություն ստանալու իրավունքի պահանջով, հաղորդում է «ՌԻԱ» գործակալության թղթակիցը:

Ըստ մասնակիցների՝ բողոքի ցույցի նպատակն էր միջազգային հանրությանը կոչ անել ճնշում գործադրել թալիբների վրա:

Ավելի վաղ Թալիբանի կառավարությունն արգելել էր ցույցերն ամբողջ Աֆղանստանում, եթե դրանք նախապես չեն ստացել իշխանությունների թույլտվությունը: