Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ նոր ձայնագրության հիմնադիրը․ Համբարձում Լիմոնջյան

24/10/2021
- Ազգային, ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համբարձում Լիմոնջյան (1768, Իստանբուլ – հունիսի 29, 1839, Իստանբուլ), հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը։ Կոչվել է նաև Նոթաջի պապա Համբարձում:

Կյանքի վաղ շրջանը

Ծնվել, մեծացել և գործել է Կ. Պոլսում: Ինքնակրթությամբ կատարելապես տիրապետել է հայ հոգևոր երաժշտությանը: Կրթություն է ստացել ծննդավայրի Զենջիրլի խան թաղի հոգևոր դպրոցում, որտեղ աչքի է ընկել որպես լավ շարական երգող։ Երաժշտական կրթությունն ստացել է հույն երաժշտագետ Ոնոփրիոս Թաթավլեցու մոտ, հմտանալով հունական երաժշտական խաղերի մեջ։ Ապա աշակերտել է հայ երաժշտագետ Զեննե Պողոսին: Խորապես ուսումնասիրել է հայկական, հունական, թուրքական և արաբական երաժշտությունը, ծանոթացել եվրոպական երաժշտությանը։ Ունեցել է նաև ինքնուրույն վոկալ ստեղծագործություններ, որոնցից են՝ «Ով ամենապայծառ», «Համեմատ քեզ ոչ գո նման», «Վեհ Հմայակ», «Գործք քաջության», «Զարթիր, զարթիր» և այլն, որոնցից միայն մեկն է հասել մեզ։ Հիանալիորեն տիրապետել է թամբուր նվագարանին: Երկար տարիներ աշխատել է դպրոցներում՝ իբրև երաժշտության դասատու, ինչպես նաև եղել է եկեղեցական դպիր:

Հայկական նոտագրության նոր համակարգի անհրաժեշտությունը

Համբարձում Լիմոնջյանը շուտով գալիս է այն համոզման, որ տիրացուների անճաշակ կատարումներով ազգային հոգևոր երգը, և հատկապես ծանր եղանակները, ենթարկվում են աղավաղումների ու շրջապատի օտար ազդեցությունների, ինչից և անհրաժեշտ էր խուսափել: «Մեր եկեղեցական երաժշտությունը, – գրում է Լիմոնջյանը, – իր պարզությամբ վսեմ է ու գեղեցիկ: Հարկ չկա նրանց մեջ ավելորդ գեղգեղանքներ մտցնել և իրենց ձայնին գեղեցկությունը ցուցադրելու նպատակով անվայելուչ ձևերով նմանությունն ընել այսինչ երգչին, գնչուին կամ հրեային»: Ասվածն իբրև երևույթ վերաբերում է ողջ հայ երաժշտությանը, այդ թվում նաև գործիքային երաժշտությանը, որն իր հիմքում ամենից առաջ՝ երգ է, մեղեդի: Լիմոնջյանն իբրև ստեղծված իրողությունից դուրս գալու ելք գտնում է, որ կորսված խազերի փոխարեն պետք է ստեղծել հայկական նոտագրության նոր համակարգ: Տյուզյան ամիրաների նյութական օժանդակությամբ ձեռնարկում է հայկական նոտագրության ստեղծումը, հետևելով եվրոպական ձայնագրությանը։ 1813 թվականին աշխարհին հայտնի դարձավ «Լիմոնջյանի ձայնագրությունը»:

Լիմոնջյանի նոտագրության համակարգը

Նոր հայկական ձայնագրության օրինակ՝ 1922 թվականի ձեռագիր «Ձայնագրյալ Պատարագ» տետրից:

Լիմոնջյանի համակարգն ունի 7 հնչյուն և զուրկ է հնգագծից: Դրանցով, ու մի քանի օժանդակ նշաններով, պարզ և կատարելապես նշանակվում են հնչյունի բարձրությունն ու տևողությունը, դրանց իջեցումներն ու բարձրացումները (ալտերացիա), երաժշտական զարդարանքները: Գրաֆիկական որոշ նշանների նմանողությամբ, այս համակարգն աղերսվում է թե՛ խազային, թե՛ եվրոպական նոտագրությանը: Վերջինս հատկապես կարևոր է, քանի որ հայերն էլ երաժշտության պատմական զարգացման ընթացքում, կոմպոզիտորական ստեղծագործության բնագավառում անցան եվրոպական երաժշտության նոտագրության, բոլորի նման հաղորդակցվեցին եվրոպական պրոֆեսիոնալ երաժշտությանն ու դրա մտածողությանը՝ երևույթի դրական ու բացասական կողմերով հանդերձ: Այսպիսով հիմք դրվեց հայկական նոր ձայնագրությանը, որը հետագայում շարունակեցին նրա աշակերտները՝ Հովհաննես Մյուհենտիսյանը և այլք։ Իսկ Լիմոնջյանի աշակերտներից Արիստակես Հովհաննիսյանը, վերջինիս աշակերտ Գաբրիել Երանյանը մասնակի լրացումներ են արել իրենց մեծ ուսուցչի ստեղծած համակարգի մեջ: Դրա կատարելագործմանը մասնակից է եղել նաև Կոմիտասը, որն իր ուսումնասիրական և հայկական ժողովրդական երաժշտության ուղևորություններում, հիմնականում օգտագործել է նոտագրության այս համակարգը։ Լիմոնջյանի համակարգը (ինչպես կրճատ անվանում են այն) մեծապես օգնեց հայ հոգևոր երգի պահպանմանը: Սկսած 19-րդ դարից, այս նոտագրությամբ գրի են առնվել Պատարագը, Շարակնոցը, Ժամագիրքը, իսկ 20-րդ դարի սկզբից գրի են առնվել և կազմվել նաև ժողովրդական ու գուսանական, ազգային-հայրենասիրական ու քաղաքային երգերի այլևայլ ժողովածուներ, գործիքային նվագների հավաքածուներ: Լիմոնջյանի նոտագրության համակարգը դեռ այսօր էլ պահպանում է իր գործնական նշանակությունը, մանավանդ միջնադարյան երաժշտություն ուսումնասիրելիս: Ի դեպ, նրա ստեղծած ձայնագրությունը օգտագործվել է ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական և ընդհանրապես մերձավորարևելյան երաժշտության մեջ։ Նոր հայկական ձայնագրությունը այժմ դասավանդվում է Երևանի պետական կոնսերվատորիայում, Գևորգյան Ճեմարանում, և ուրիշ երաժշտական հիմնարկություններում։

@lragrogh2Մատյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԳՆ-ն հաստատում է, որ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են» ու այդ ամենն արվում կրկին ժողովրդից թաքուն

Հաջորդ գրառումը

Տէր Զօրեն կուգամ, որուն կամուրջէն երեք հարիւր հազար հայեր անցան. Երվանդ Օտյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՛մ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կա՛մ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումը. Սուրենյանց

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը մայրիկիս հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել Փաշինյանի հետ վիճելու պատճառով. Տաթև Սողոյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Տէր Զօրեն կուգամ, որուն կամուրջէն երեք հարիւր հազար հայեր անցան. Երվանդ Օտյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական