Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կյանքում ամենից շատ ապրել էի ուզում` չապրեցի

15/09/2020
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Գիտեք` մեկ-մեկ լացելու չափ խնդալս է գալիս…, բայց և ամբողջ կյանքում չկարողացա խնդալու չափ, մի կուշտ լացել…

Կյանքում ամենից շատ ապրել էի ուզում` չապրեցի, այլ` ապրվեցի՜…, իսկ դուք աշխարհում ինչքան «մեծ» ու «ամենա» բառեր կային աղանձի պես շաղ տվեցիք գլխիս: Իզուր, ավելի ճիշտ կարկուտ էր, քան` աղանձ:

Բառե՜ր, բառե՜ր… բառերն էնքա՜ն անարժեք ու թերաժեք են դարձել, որ դրանցից մարմինդ կարմրուկի ցանի պես դուրս է տալիս ու սկսում է երերալ տենդից: Չնեղանաք` էդ անարժեք բառերը անձեռոցիկի չափ էլ չկան, որ մաքրես ձեռքերդ ու դեն նետես, հա´, նետես ու հետևից էլ չնայես: Ամենատիտղոսակիր էդ «հանճար» բառից մարմինս էնպե՜ս է փշաքաղվում, չասելու համար` խուտուտ է գալիս…: Այ´ մարդ, մարդու տաղանդի, հանճարի չափի-չափավորի չափագրումը, բացառապես, Աստծո գործն է, Նրա` կնիքը: Դա պե´տք է վաստակել, ոչ թե…: Ախր դուք Աստծո գործերին ինչի՞ եք խառնվում: Սրտներդ չմնա` էդ տաղանդավոր, հանճարեղ, անկրկնելի հաճոյաշարան տիտղոսները էնպե՜ս կփոխեի թոնրից նոր-նոր հանած մի տաք լավաշի հետ…: Հա´, հիմա չասեք` էս մարդը սոված է, լավաշին ա՜խ է անում: Դրանք` էդ բառերը, ոչ թե մարդուն ՄԱՐԴ են դարձնում, ոչ թե հագցնում-կապում, մարդամեջ են բերում, այլ փչացնո՜ւմ են, ճակատագիր են խեղում, չասելու համար` նրա հետ խաղում :

Խաղա՜լ, խաղա՜լ, ո՜նց եմ հոգնել ես էս բառից, էս խաղալուց, չխաղալուց, հասկանում եք, ամբողջ կյանքում կյանքն ինձ հետ խաղաց ու խաղում է մինչև հիմա, խաղում է, խաղո՜ւմ: Եվ նոր միայն` կյանքի էս կարճ կանգառում, հասկացա, որ ցմահ ազատազրկված է մարդը կյանքի քմայքներին, նրա գրած ու չգրած օրենքներին: Նրա խաղից պրծում չկա, մար´դ, իզուր տեղը մի´ թպրտա, մի´ զարնվի դես ու դեն:

Ու թե հանկարծ, ու կամ էլ թե` սրտիդ վրա մի ցավ, հոգուդ` աններելի մի ծանրություն, մի սխալ էլ արած լինես կյանքում, կարճ ասած` կործանվեցիր. չմարած խարույկի պես անվերջ պիտի ծխա՜ս, ու թե մարդ ես գիտակից մինչ ի մահ կտառապես սրտիդ ցավից: Անօգուտ է մորմոքդ, քանզի որբի պատառի պես կգողացվի և վեհությունդ, և հպարտությունդ: Ու թե ուշանա ապտակը կյանքի, հոգիդ քեզ կմատնի ինքնակեղեքումի: Որ հոգիդ էլ աշխարհի առաջ բացես`առ աղերս ամոքումի, մեկ է վերքդ մենակ քե´զ, քե´զ պիտի ցավ տա և ուրիշ ոչ ոքի:

Հասկանո´ւմ եք, կյանքը հոգնեց պայքարից, ինքը փոխվեց, ինձ չփոխեց` ես էս եմ, ինչ-որ կամ` աշխարհից ոչինչ չունեմ թաքցնելու: Դե՞մքս, դեմքս չեմ շրջել, էդ կյանքն է, որ ինձանից երես է թեքել` գործած ու չգործած սխալիս համար և հիմա էլ ստիպում է հայացքս թեքել, որ աչքերիս մեջ իր ձոնած տառապանքի տողերը չկարդաք…: Էդ անխիղճը` կյանք ասվածն, ասում է` ապրի´ր, հորդորում է` ապրի´ր, հրամայում է` ապրի´ր…: Ես չէ, Դուք ասացեք` կես սրտով մարդը, ո՞նց, ո՞նց ապրի, որ չապրվի:

Էդպես լուրջ-լուրջ, որ նայում եք ինձ, է´հ, ամենքդ մի խիստ քննադատ, գիտուն, գիտակ, մի Սոկրատես, մի Հիպոկրատ, ի՞նչ է, մինչև հիմա չե՞ք հասկացել, էդ ո՞նց է, որ մարդը` ի´նձ նման մարդը, չի´ խելագարվել: Դո՞ւք էլ եք զարմանում չխելագարվելուս վրա: Չխելագարվելու համար, հասկանում եք, չ-խ-ե-լ-ա-գ-ա-ր-վ-ե-լ-ո՜ւ համար կյանքը տվեց հնարավորություն, որպես վերջին ամենավերջին հնարավորություն` ապրվելով ապրելու հնարավորություն:
Ես ապրվել չեմ ուզում, հասկացե´ք, մա´րդ Աստծո…
Ապրել եմ ուզում, ապրել…, բայց ոչ` ապրվել…

Արպրելո՜ւ հնարավորություն… էս անծիր աշխարհում, ուր խոսելու, խնդալու, լացելու, գոռալու, ցաված ու վիրավոր հոգիդ թեթևացնելու մի տեղ բա մարդ չունենա՞…: Կյանքն ինձ բերեց, հասցրեց բեմին ու ասաց` դե´ քեզ տեսնեմ….:

Տեր Աստված ունեի. անտուն ու անտեր չէի, հասկանում եք` սեփական տանս պատերն էնքա՜ն սառն են, անհաղորդ ու անկարեկից, ու պատերն անգամ ճաք են տվել սիրո, ջերմության կարոտից…

Հիմա, երբ հորիզոնին խոնարհված մայրամուտից ետ-ետ եմ նայում, ամբողջ ճանապարհիս հերկված արտում կանգնած է Մարդը` Մարդն Անտեղիտալի, որ դեռ մորմոքում է ապրվելու ապրելուց…
Ոչ թե ապրվել, այլ ապրե՜լ եմ ուզում, ապրե՜լ…»:

Հատված` Ջեմմա Բաղդադյանի «Ապրված կյանքի վերջին ակորդը» գրքից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ն իրավասություն չունի դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ը

Հաջորդ գրառումը

Ծեծի պատմական տեսությունը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լույսի ելեւէջումներ կտավին  

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

17/04/2026
17 Ապրիլի, 2026

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ծեծի պատմական տեսությունը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական